Category: ArmPulse

  • Պարզվել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում հյուրերի սննդային թունավորման պատճառը | Հայաստան

    Պարզվել է այս տարվա  հուլիսի 14-ին՝ Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում մեր հյուրերից ոմանց մոտ առաջացած սննդային թունավորման պատճառը: Այդ մասին ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

     Դեսպանատնից տեղեկանում ենք, որ արձանագրվել են գործընկերներից մեկի, ինչպես նաև վերջինիս մի շարք մատակարարների կողմից սանիտարական կանոնների խախտումներ։

    «Ապագայում Ֆրանսիայի պետությունն այլևս չի օգտվի նրանց ծառայություններից։

    Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի առողջապահական մարմիններին՝ անցկացված հետաքննության համար։ Դեսպանությունը կրկին հայցում է տուժած անձանց ներողամտությունը»,- նշված է գրառման մեջ։

  • Ադրբեջանում զինամթերքի պահեստում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ | Տարածաշրջան

    Երեկ երեկոյան  Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Նիզամի գյուղի մոտակայքում գտնվող զինամթերքի պահեստում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ։

    Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այս մասին ասվում է Արտակարգ իրավիճակների նախարարության, Պաշտպանության նախարարության և Ներքին գործերի նախարարության համատեղ հայտարարության մեջ։

    Դեպքի հետ կապված անվտանգության միջոցառումների շրջանակներում մոտակա բնակիչները տարհանվել են։

    Արտակարգ իրավիճակների նախարարությունից ադրբեջանական  APA-ին հայտնել են, որ ներկայումս անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում՝ համագործակցելով համապատասխան պետական ​​մարմինների հետ՝ հրդեհի տարածումը կանխելու և այն մարելու համար։

    Միջադեպի հետևանքով տուժածներ չեն եղել։

  • ՀՀ ԱԳՆ-ն առայժմ նպատակահարմար չի համարում խոսել հայ գերիների շուրջ տարվող աշխատանքների մասին | Քաղաքականություն

    ՀՀ ԱԳՆ-ն անցած ամսվա վերջին տեղեկացրել էր, որ Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով   Հայաստանը դիմել է չեզոք երկրի՝ հյուպատոսական այց կազմակերպելու համար: Տեղեկացվել էր նաև, որ այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։ 

    Այս առրթով «Ազատություն Ռադիոկայան»-ը գրում է, որ  հարցում էր ուղարկել  նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել  արդյոք Հայաստանն արդեն պաշտոնապես դիմե՞լ է Ադրբեջանին, 3-րդ երկրի կողմից հայ գերիների տեսակցելու հարցով: Լրատվամիջոցը գրում է, որ այս հարցին նախարարությունից պատասխանել են հետևյալ կերպ.

    «Բաքվում պահվող հայ գերիների խնդիրների հասցեագրման ուղղությամբ աշխատանքները շարունակական են: Հաշվի առնելով հարցի զգայունությունը ԱԳ նախարարությունը նպատակահարմար չի համարում տարվող աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության հանրայնացումը»:

  • Արցախի անկախության օրը Փարիզում կտեղադրվեն Բաքվում անօրինական պահվող 19 հայ գերիների դիմանկարները | Քաղաքականություն

    Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ վաղը՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրը, Փարիզի քաղաքապետարանի առջևի հրապարակում կցուցադրվի Բաքվում անօրինական պահվող 19 հայ գերիների դիմանկարները:

    Էմանուել Գրեգուարը դրա ստեղծման մասին հայտարարել է ապրիլի 14-ին։ Նախագիծը ստացել է նրա միջազգային հարաբերությունների գծով  տեղակալ Օդրի Պյուլվարի աջակցությունը։

    Նախաձեռնությունը հնարավոր է դարձել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) շնորհիվ։

  • Էրդողանն ու Ալիևը Բիշքեկում քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը | Քաղաքականություն

    Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։

     

    Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի նպաստել խաղաղության գործընթացին՝ ընդգծելով, որ տարածաշրջանային խաղաղությունը նոր թափ կհաղորդի ընդհանուր զարգացմանը։

     

    Թուրքիայի նախագահն ընդգծել է էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում համատեղ քայլերի կարևորությունը՝ նշելով, որ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով հարաբերությունների խորացումը բխում է երկու երկրների շահերից։

     

    Հանդիպման ընթացքում Էրդողանը Ալիևին հրավիրել է մասնակցելու Անթալիայում կայանալիք COP31 գագաթնաժողովին։

  • Աննա Հակոբյանն անդրադարձել է կանանց նկատմամբ բռնությանն ու նվաստացմանը | Հասարակություն

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերում հանդես է եկել կանանց նկատմամբ բռնության, նվաստացման և շահագործման դեմ ուղղված հայտարարությամբ։ 

     

    «Մեր էպոսի կնոջ կերպարը հիշեցնում է մի պարզ ճշմարտություն․ նվաստացումը, բռնությունն ու շահագործումը մեր արժեքների մաս չեն»,— գրել է Աննա Հակոբյանը։

    Հրապարակմանը կից ներկայացվել է տեսանյութ, ինչպես նաև «այլևս չենք հանդուրժում» և «ո՛չ բռնությանը, այո՛ հարգանքին» հեշթեգները։

  • «Հայաստանը աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների կարգավորման ուղղությամբ» | Քաղաքականություն

    ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովում հայտարարել է, որ այսօր Հայաստանը աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների կարգավորման ուղղությամբ: 

    Վարչապետը նշել է նաև, որ առաջիկա ամիսների իրականություն կդառնան առևտրային նախագծերի իրականացումը, որը լրացուցիչ ներուժ կստեղծի Կասպից ջրանցքի օգտագործման համար, որը կմիացնի Պարսից ծոցին, ինչն էլ շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար:

    Վարչապետ Փաշինյանը խոսել է նաև  այն մասին, որ ՀՀ  ռազմավարական հարաբերություններ է հաստատել  մի շարք երկրների հետ, և այժմ տարվում են աշխատանքներ  դրանց փաստաթղթավորման ուղղությամբ։

    «Վերջին տարիներին Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի և ԵՄ-ի հետ»,-ասել է Նիկոլ  Փաշինյանը:

  • Կրեմլը Փաշինյանի հայերեն ելույթը ՇՀԿ գագաթնաժողովում սադրանք չի համարում | Քաղաքականություն

     

    Կրեմլը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՇՀԿ գագաթնաժողովում հայերեն ելույթ է ունեցել:

    «Ինձ համար դա տարօրինակ էր , բայց ոչ ավելին», – ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Այս մասին գրում է ռուսական « INTERFAX»-ը:

    Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փաշինյանը սադրում է, նա ասել է. «Ինչո՞ւ սադրել։ Նա հավանաբար իմացել է, որ հայերենից այլ լեզուներ թարգմանությունը հնարավոր է, իմացել է դրա մասին, և այդ պատճառով էլ իր ելույթը հայերեն է ունեցել»։

    Նա նշել է, որ նման բաներ հազվադեպ են պատահում։ «Չեմ կարծում, որ նա նախկինում երբևէ թույլ է տվել, որ դա տեղի ունենա նման հանդիպումների ժամանակ», – ասել է Ուշակովը։

    Նա նաև ընդգծել է, որ հայերենը պետական ​​լեզու է։

  • ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք | Քաղաքականություն

    Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք, որտեղ քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքը։

    Հայկական կողմից այցին մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, իսկ ԱՄՆ-ից՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դոկտոր Ջոն Ասքոնասը։

    Այցի ընթացքում պաշտոնյաները հանդիպումներ են ունենալու ՏԻՄ ներկայացուցիչների և համայնքների բնակիչների հետ՝ քննարկելու, թե ինչպես կարող է ԹՐԻՓՓ-ը նպաստել տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

    Նախատեսվում է նաև այցելություն ԹՐԻՓՓ-ի երթուղու՝ Մեղրիի մոտակայքում նախատեսվող հատվածներ։

    «Այցն արտացոլում է ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերությունը և մեր ընդհանուր հանձնառությունը՝ ապահովելու խաղաղություն, բարեկեցություն և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Պուտինը զգուշացրել է Հայաստանին ԵՄ ձգտումների հետ կապված դժվարությունների մասին | Քաղաքականություն

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ լեգիտիմ իրավունք է անվանել Եվրամիությանն անդամակցելու Երևանի ձգտումը՝ նշելով Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) երկրի անդամակցության հնարավոր դժվարությունները։
    Ըստ Պուտինի՝ Հայաստանի ԵՄ ձգտումները օրինական իրավունք են, սակայն դրանք դժվարություններ են ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում, գրում է ՌԻԱ Նովոստին։

    Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ Պուտինը նշել է հանրապետության զգալի տնտեսական աճը։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո երկրի ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ արտահանումը միության անդամ երկրներ՝ տասնապատկվել:

    Ռուսաստանի առաջնորդը նաև հավելել է, որ Մոսկվան պետք է հասկանա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Նա հայտարարել է,որ որքան շուտ Երևանը կողմնորոշվի Եվրամիությանը միանալու հարցում, այնքան լավ բոլոր կողմերի համար։