Category: ArmPulse

  • ԹՐԻՓՓ նախագիծի հետ կապված հանդիպումներ են անցկացվել Գորիսում, Մեղրիում և Կապանում | Քաղաքականություն

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության ներկայացուցիչների հետ միասին, Գորիսում, Մեղրիում և Կապանում մասնակցել են հանդիպումների:

    Հանդիպումների ընթացքում քննարկվել է «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք TRIPP ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղ գտած հրապարակումից։

    Սյունիքի համայնքների ներկայացուցիչներն անմիջականորեն Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտոնյաներից տեղեկացել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքի վերաբերյալ, ուղղել հարցեր, ներկայացրել իրենց տեսակետներն ու քննարկել, թե ինչպես տարածաշրջանային հաղորդակցության ընդլայնումը կարող է նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի, մասնավորապես Սյունիքի համար՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

    Նման երկխոսությունը լինելու է շարունակական՝ Հայաստանում ԹՐԻՓՓ-ի կյանքի կոչմանը զուգահեռ համայնքների տեղեկացվածությունն ու ներգրավվածությունն ապահովելու համար:

     

  • Սեպտեմբերի 10-ից փակ կլինի Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթ փողոց ուղեանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը | Հասարակություն

     Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ փակ կլինի Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթ փողոց ուղեանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը, իսկ տրանսպորտային հանգույցի մաս կազմող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝

    ▫️Կոմիտասի պողոտայով և Դավիթ Անհաղթ փողոցով խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն գլխավոր ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել ուղիղ կամ աջ ուղղություններով,

    ▫️Ազատության պողոտայից խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն երկրորդական ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել միայն աջ ուղղությամբ,

    ▫️Կոմիտասի պողոտայով դեպի Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցների խաչմերուկ երթևեկող և Դավիթ Անհաղթի փողոցով դեպի Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար կկազմակերպեն հետադարձի տեղեր:

  • Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին | Քաղաքականություն

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրի մահվան կապակցությամբ:

    Ցավակցական հեռագրում, մասնավորապես, նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

    Խոր ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին վարչապետ պարոն Էդուարդ Բալադյուրի մահվան մասին։

    Էդուարդ Բալադյուրը Ֆրանսիայի նորագույն պատմության նշանավոր պետական և քաղաքական գործիչներից էր, ով իր երկարամյա գործունեության ընթացքում զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ, այդ թվում՝ ստանձնել Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը երկրի համար կարևոր ժամանակաշրջանում՝ իր ներդրումն ունենալով Ֆրանսիայի քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման գործում։

    Հայաստանում առանձնահատուկ զգացումով ենք հիշում նաև Էդուարդ Բալադյուրի հայկական արմատները, որոնք նրա կյանքի պատմությունը կապում էին հայ ժողովրդի հետ։

    Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հայաստանի ժողովրդի անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, ինչպես նաև հանգուցյալի ընտանիքին և մերձավորներին՝ մաղթելով տոկունություն այս ծանր կորստի պահին»:

  • Հայկական արտադրանքը ներկայացվել է Փարիզի միջազգային ցուցահանդեսում | Էկոնոմիկա

    ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է աջակցել հայկական նորաձևության և հագուստի արտադրության ոլորտում գործող ընկերություններին՝ միջազգային շուկաներում ներկայությունն ընդլայնելու, արտահանման հնարավորությունները զարգացնելու և նոր գործարար կապեր ստեղծելու նպատակով։

    Այս նախաձեռնության շրջանակում 6 հայկական ընկերություններ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Ֆրանսիայի Հանրապետությունում մասնակցել են «Texworld Paris» միջազգային ցուցահանդեսին։ Հայկական ընկերությունները ցուցահանդեսին ներկայացրեցին իրենց արտադրանքը, արտադրական ներուժն ու մասնագիտական կարողությունները՝ ստեղծելով նոր գործարար կապերի և համագործակցության ընդլայնման հնարավորություններ։

    Հայկական ընկերությունների մասնակցությունն իրականացվել է Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) հետ համագործակցությամբ։

    ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է հայկական արտադրողների միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը՝ որպես արտահանման շուկաների ընդլայնման, միջազգային գործընկերների հետ կապերի հաստատման և հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման կարևոր գործիք։

  • Վլադիմիր Վլադիմիրովիչը կեղծում է, նա թաքցնում է, որ ՌԴ-ն աշխարհաքաղաքական շահեր ունի մեր տարածաշրջանում.Արամ Սարգսյան | Քաղաքականություն

    Վլադիմիր Պուտինի բերած արգումենտներին, իհարկե, կարելի է հակադարձել։ Վստահ եմ՝ հակադարձողների պակաս չի լինի, և ՀՀ վարչապետն էլ տեղը-տեղին հակադարձել է։ Դրա համար էլ` մեր մասով արտահոսքեր չկան։

    Մի բան հաստատ է. ամենակարևոր հարցում Վլադիմիր Վլադիմիրովիչը կեղծում է։ Նա թաքցնում է, որ ՌԴ-ն աշխարհաքաղաքական շահեր ունի մեր տարածաշրջանում և ընդհանրապես։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

     

    «Հենց այդ շահերի իրականացման պատճառով էր, որ Արցախը հանձնեց ու առ այսօր միջանցք է ուզում, որ 2022-ին պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, որ ամեն կերպ միջամտեց Մոլդովայի ընտրություններին, որ Վրաստանում օլիգարխ օպերացիա իրականացրեց և որ նույնը փորձեց անել Հայաստանում 2026-ին, բայց չհաջողեց ու էլի չի հաջողելու։

    Որովհետև Միութենական պետությունը վաղուց արդեն միֆ է, իսկ թե ինչու՝ հարցրեք Սի Ծինփինին։

    Թե չէ՝ դրել է Հարավկովկասյան երկաթուղիներն ու ապրանքաշրջանառությունն է քննարկում, իսկ ռազմաբազան էլ, իբր, պահում է ՀՀ շահերից ելնելով…

    ՀՀ-ն քայլեր է անում դեպի ինքնիշխանություն և դեպի առաջադեմ աշխարհ և թող Աստված օրհնի Հայաստանը»,- գրել է Արամ Սարգսյանը։

  • Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում

    2026 թվականը շարունակում է առանձնանալ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի ցուցանիշներով իր ուրույն տեղը զբաղեցնելով բազմամյա դիտարկումների շարքում
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոններից ազատվել են Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանն | Հայաստան

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանն ազատվել են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալների պաշտոններից։

    ՀՀ վարչապետի որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

    Արաքսիա Սվաջյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ. հունվարի 3-ից, իսկ Արթուր Մարտիրոսյանը՝ 2020 թվականի փետրվարի 12-ից։ 

     

  • Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք | Էկոնոմիկա

    ԱՄԷ արտահանվել է 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Նաև հայտնում  են, որ հաշվի առնելով այդ երկրի շուկայում առկա մեծ պահանջարկը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապը ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության համար:

    «Հարգելի՛ տնտեսավարողներ,

    Եթե ձեր ընկերությունն ունի նշված քաշի խմբաքանակները և պատրաստ է համագործակցել արտահանող կազմակերպության հետ, առաջարկում ենք կապ հաստատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ (Կոնտակտային անձ՝ Արթուր Մամիկոնյան, էլ. հասցե՝ artur.mamikonyan@ssfs.am, հեռ՝ 015404040-220)»:

  • Սկսվել է Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հարցի քննարկման ընթացակարգ.ՄԻՊ | Հասարակություն

    Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

    Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ տեսանյութի տարածումից անմիջապես հետո սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ։

    Պաշտպանի հանձնարարությամբ այս պահին այց է իրականացվում քրեակատարողական հիմնարկ՝ անձի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովմանն առնչվող հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

    Հարցին առնչվող հիմնական հանգամանքները պարզելու նպատակով պարզաբանումներ են պահանջվում իրավասու մարմիններից։
    Այցի արդյունքների, ստացված պարզաբանումների և վերաբերելի բոլոր հանգամանքների ուսումնասիրության ամբողջական ամփոփումից հետո հնարավոր կլինի ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիրքորոշումը։

    Հրապարակման ենթակա տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմը կներկայացնի լրացուցիչ։