ԱՄԷ արտահանվել է 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Նաև հայտնում են, որ հաշվի առնելով այդ երկրի շուկայում առկա մեծ պահանջարկը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապը ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության համար:
«Հարգելի՛ տնտեսավարողներ,
Եթե ձեր ընկերությունն ունի նշված քաշի խմբաքանակները և պատրաստ է համագործակցել արտահանող կազմակերպության հետ, առաջարկում ենք կապ հաստատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ (Կոնտակտային անձ՝ Արթուր Մամիկոնյան, էլ. հասցե՝ artur.mamikonyan@ssfs.am, հեռ՝ 015404040-220)»:
Leave a Reply