Վլադիմիր Վլադիմիրովիչը կեղծում է, նա թաքցնում է, որ ՌԴ-ն աշխարհաքաղաքական շահեր ունի մեր տարածաշրջանում.Արամ Սարգսյան | Քաղաքականություն

Written by

in

Վլադիմիր Պուտինի բերած արգումենտներին, իհարկե, կարելի է հակադարձել։ Վստահ եմ՝ հակադարձողների պակաս չի լինի, և ՀՀ վարչապետն էլ տեղը-տեղին հակադարձել է։ Դրա համար էլ` մեր մասով արտահոսքեր չկան։

Մի բան հաստատ է. ամենակարևոր հարցում Վլադիմիր Վլադիմիրովիչը կեղծում է։ Նա թաքցնում է, որ ՌԴ-ն աշխարհաքաղաքական շահեր ունի մեր տարածաշրջանում և ընդհանրապես։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

 

«Հենց այդ շահերի իրականացման պատճառով էր, որ Արցախը հանձնեց ու առ այսօր միջանցք է ուզում, որ 2022-ին պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, որ ամեն կերպ միջամտեց Մոլդովայի ընտրություններին, որ Վրաստանում օլիգարխ օպերացիա իրականացրեց և որ նույնը փորձեց անել Հայաստանում 2026-ին, բայց չհաջողեց ու էլի չի հաջողելու։

Որովհետև Միութենական պետությունը վաղուց արդեն միֆ է, իսկ թե ինչու՝ հարցրեք Սի Ծինփինին։

Թե չէ՝ դրել է Հարավկովկասյան երկաթուղիներն ու ապրանքաշրջանառությունն է քննարկում, իսկ ռազմաբազան էլ, իբր, պահում է ՀՀ շահերից ելնելով…

ՀՀ-ն քայլեր է անում դեպի ինքնիշխանություն և դեպի առաջադեմ աշխարհ և թող Աստված օրհնի Հայաստանը»,- գրել է Արամ Սարգսյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *