Category: ArmPulse

  • Գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության․Սամվել Կարապետյան | Քաղաքականություն

     Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ  Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ փողոցային պայքար անպայման լինելու է, մեկ անգամ և վերջնական։

    Լրագրողները հիշեցրեցին, վերջին անգամ դատարանի բակում Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ եթե Վարդևանյանը գազ տա, ինքը վարչապետ կդառնա․ Ի՞նչ պատահեց։

    «Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց դեմը զապորոժեց էր կանգնած, ոչ մի գազ չվերցրեց»,-պատասխանեց Կարապետյանը։

    Սամվել Կարապետյանը հիշեցրեց, ՍԴ որոշումից հետո եղել է ընդդիմադիր ուժերի հայտարարությունը, այդ ուղղությամբ աշխատաքները շարունակվում են։ Այս օրերին Կարապետյանը հանդիպել է նաև այն թիմակիցների հետ, որոնք աշխատելու են Ազգային Ժողովում։

    « Գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության․ Կգա օրը, մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք»,ասել է Սամվել Կարապետյանը։

  • Ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով պատրաստվում են դիմել Ռուսաստանի Դաշնությանը. Սամվել Կարապետյան | Քաղաքականություն

    Ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով պատրաստվում են դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ գործող սահմանափակումները վերանայելու նպատակով, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։

    «Մենք բոլոր ընդդիմադիր ուժերով միասին ենք դիմելու։ Հենց առաջին հավաքը կլինի, մենք այդ քայլին կգնանք»,–ասել է Կարապետյանը։

    Նա նաև հաստատել է՝ Նարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը։

  • Սամվել Կարապետյանի գնահատմամբ՝ իրենք երբեք վարկանիշի խնդիր չեն ունեցել | Քաղաքականություն

    Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սամվել Կարապետյանին  հարց ուղղվեց, թե արդյոք կիսում է այն կարծիքը, որ Վլադիմիր  Պուտինի հայտարարությունները՝ կապված հայաստանյան ընդդիմության հետ, բավականին վատ են անդրադարձել հենց ընդդիմության վարկանիշի վրա։

    Ի պատասխան Կարապետյանն ասաց, որ իրենք երբևէ վարկանիշի խնդիր չեն ունեցել, մինչ այն պահը, երբ իրենցից ձայները չգողացան։

  • Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է | Քաղաքականություն

    Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է երկու ամսով։

    Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել խարդախության և փողերի լվացման համար։

    Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել և տեղափոխվել էր Քննչական կոմիտե։ Ավելի ուշ նա ՔԿ-ից տեղափոխվել էր դատարան։

    Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ 70-ից ավելի հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ։

     

  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպաններին ու դիվանագիտական ներկայացուցիչներին | Էկոնոմիկա

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Շարունակվել է հայ գերիների դատը Բաքվում

    Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 10-ին։
  • Թուրքիայի խորհրդարանի նախագահն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին | Քաղաքականություն

    Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հարցազրույց է տվել պետական «TRT» հեռուստաալիքին։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա անդրադարձել է Թուրքիայի դիվանագիտական գործունեությանը, տարբեր պետությունների միջև միջնորդական գործողություններին, Թուրքիայում անցկացվող միջազգային գագաթնաժողովներին և տարածաշրջանային զարգացումներին։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները։

    Այդ համատեքստում նա գնահատականներ է տվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացների ու Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի վերաբերյալ։

    «Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի։ Աստված տա այստեղ նաև Թուրքիայի մասնակցությամբ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը կձևավորեն մի կենտրոն, մի ուժ։ Այս ամենում Թուրքիայի կառուցողական տեսլականը զզալի ներդրում է ունենում»,- հավելել է Քուրթուլմուշը։

  • Թրամփը խոստացել է քննարկել Թուրքիային F-35-ներ մատակարարելու հարցը | Քաղաքականություն

    Վաշինգտոնի վարչակազմը կքննարկի Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու հարցը, ինչը կամրապնդի երկկողմ հարաբերությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

    «Մենք որոշում կկայացնենք այս հարցի վերաբերյալ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք», – ասել է ամերիկացի առաջնորդը։ «Շատերը, այդ թվում՝ այստեղ ներկաները, հետաքրքրվում են, թե ինչու մենք չպետք է դա անենք», – հավելել է Թրամփը՝ մասնավորապես նկատի ունենալով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Թրամփի խոսքով՝ սա «կբարելավի Թուրքիայի հետ հարաբերությունները»։

  • ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը | Հայաստան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան և Գյումրի համայնքներում ՀՀ Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը:

    Մասնավորապես՝ ներկայացվել են Երևանում և Գյումրիում առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից և ունեն Կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը, հայտնում են կառավարությունից։

    Մինչ խնդիրների և առաջարկվող լուծումների ներկայացումը, վարչապետն իր խոսքում նշել է. «Իհարկե, 2026 թվականի նախընտրական քարոզարշավից առաջ էլ այդ թեմայով խոսել ենք, բայց նախընտրական քարոզարշավի շրջանակում շրջայցերի ընթացքն ավելի ակնհայտ դարձրեց, որ Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումներն ավելի հասցեական դարձնելու և որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն ունենք:

     Սա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ թե՛ Երևանի, թե՛ Գյումրիի կառավարման գործընթացների առանձնահատկությունների բերումով 2018 թվականից ի վեր, այնուամենայնիվ, որոշակի ժամանակ է կորսվել, և այդ կորսված ժամանակը լրացնելու համար որոշակի ակտիվություն է ակնկալվում Կառավարության կողմից»: