Պարզվել է այս տարվա հուլիսի 14-ին՝ Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում մեր հյուրերից ոմանց մոտ առաջացած սննդային թունավորման պատճառը: Այդ մասին ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Ֆեյսբուքի էջում:
Դեսպանատնից տեղեկանում ենք, որ արձանագրվել են գործընկերներից մեկի, ինչպես նաև վերջինիս մի շարք մատակարարների կողմից սանիտարական կանոնների խախտումներ։
«Ապագայում Ֆրանսիայի պետությունն այլևս չի օգտվի նրանց ծառայություններից։
Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի առողջապահական մարմիններին՝ անցկացված հետաքննության համար։ Դեսպանությունը կրկին հայցում է տուժած անձանց ներողամտությունը»,- նշված է գրառման մեջ։
Leave a Reply