Նոյեմբերի 4-ին Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ սպանության մեղադրանքով կալանավորված 69-ամյա տղամարդը Կապանի Բաղաբուրջ թաղամասում գտնվող տան հարակից անասնագոմի տանիքում զենք-զինամթերք է պահում։ Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով։
Նույն օրը գրանցվել են նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Սիլիկյան թաղամասում՝ Սպանդարյան կայարանի տարածքում։ Նշված վայրում հայտնաբերվել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, երկու նռնակ՝ պայթուցիչներով, և 30 փամփուշտ։
Leave a Reply