Երեկ երեկոյան Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Նիզամի գյուղի մոտակայքում գտնվող զինամթերքի պահեստում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այս մասին ասվում է Արտակարգ իրավիճակների նախարարության, Պաշտպանության նախարարության և Ներքին գործերի նախարարության համատեղ հայտարարության մեջ։
Դեպքի հետ կապված անվտանգության միջոցառումների շրջանակներում մոտակա բնակիչները տարհանվել են։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից ադրբեջանական APA-ին հայտնել են, որ ներկայումս անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում՝ համագործակցելով համապատասխան պետական մարմինների հետ՝ հրդեհի տարածումը կանխելու և այն մարելու համար։
Միջադեպի հետևանքով տուժածներ չեն եղել։
Leave a Reply