ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովում հայտարարել է, որ այսօր Հայաստանը աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների կարգավորման ուղղությամբ:
Վարչապետը նշել է նաև, որ առաջիկա ամիսների իրականություն կդառնան առևտրային նախագծերի իրականացումը, որը լրացուցիչ ներուժ կստեղծի Կասպից ջրանցքի օգտագործման համար, որը կմիացնի Պարսից ծոցին, ինչն էլ շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Վարչապետ Փաշինյանը խոսել է նաև այն մասին, որ ՀՀ ռազմավարական հարաբերություններ է հաստատել մի շարք երկրների հետ, և այժմ տարվում են աշխատանքներ դրանց փաստաթղթավորման ուղղությամբ։
«Վերջին տարիներին Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի և ԵՄ-ի հետ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Leave a Reply