ՀՀ ԱԳՆ-ն առայժմ նպատակահարմար չի համարում խոսել հայ գերիների շուրջ տարվող աշխատանքների մասին | Քաղաքականություն

Written by

in

ՀՀ ԱԳՆ-ն անցած ամսվա վերջին տեղեկացրել էր, որ Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով   Հայաստանը դիմել է չեզոք երկրի՝ հյուպատոսական այց կազմակերպելու համար: Տեղեկացվել էր նաև, որ այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։ 

Այս առրթով «Ազատություն Ռադիոկայան»-ը գրում է, որ  հարցում էր ուղարկել  նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել  արդյոք Հայաստանն արդեն պաշտոնապես դիմե՞լ է Ադրբեջանին, 3-րդ երկրի կողմից հայ գերիների տեսակցելու հարցով: Լրատվամիջոցը գրում է, որ այս հարցին նախարարությունից պատասխանել են հետևյալ կերպ.

«Բաքվում պահվող հայ գերիների խնդիրների հասցեագրման ուղղությամբ աշխատանքները շարունակական են: Հաշվի առնելով հարցի զգայունությունը ԱԳ նախարարությունը նպատակահարմար չի համարում տարվող աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության հանրայնացումը»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts