Category: ArmPulse

  • Առևտրատնտեսական բլոկը չափազանց կարևոր է․ Բայրամովը՝ Լավրովի հետ հանդիպմանը   | Քաղաքականություն

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է ԵՄ-ին երկրի նկատմամբ կողմնակալ մոտեցման մեջ | Քաղաքականություն

    Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին հայտարարել է, որ ԵՄ-ն կողմնակալ և անարդար մոտեցում է ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ՝ անտեսելով նրա՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը «Ընդհանուր փոխըմբռնում. մեր առջև ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները. ԵՄ ռազմավարական միջավայրի գնահատում» փաստաթղթում։

    Ռուսական «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ նա նշել է, որ փաստաթուղթը հրապարակվել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից կարճ ժամանակ անց, որտեղ դաշնակիցները վերահաստատել են Թուրքիայի դերի աճը Դաշինքի անվտանգության ապահովման գործում, սակայն դրա հեղինակները փորձել են նվազեցնել այս փաստի նշանակությունը։

    Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը մերժել է փաստաթղթի պնդումները Արևելյան Միջերկրականի վերաբերյալ՝ դրանք անվանելով անհիմն, և կոչ է արել Եվրամիությանը ավելի իրատեսական մոտեցում ցուցաբերել։

  • Հայաստանն ու Էստոնիան կընդլայնեն համագործակցությունը անձնական տվյալների պաշտպանության ոլորտում | Հայաստան

    ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

    Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։

    Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ մշակվել է օրենսդրական նախագիծ՝ ուղղված ազգային օրենսդրության համապատասխանեցմանը Եվրոպական միության տվյալների պաշտպանության չափանիշներին և անկախ վերահսկողության համակարգի ձևավորմանը։ Դեսպանին և կենտրոնի ներկայացուցիչներին են ներկայացվել անձնական տվյալների պաշտպանության անկախ մարմնի ստեղծման, տվյալների պաշտպանության ազդեցության գնահատման մեխանիզմի, ինչպես նաև պատասխանատուների ինստիտուտի ներդրման և վերահսկողական լիազորությունների ընդլայնման նախաձեռնությունները։

    Փոխնախարարն առանձնակի շեշտել է, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումները Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության գործընթացի կարևոր նախապայմաններից են։

    Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում:

  • Չնայած դժվարություններին՝ մենք շարժվում ենք դեպի մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության ներուժի լիակատար բացահայտում․ Լավրով | Քաղաքականություն

    Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված հայտարարություններով։ 

    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում շեշտադրել է ռազմավարական գործընկերության խորացումը․ «Չնայած պարբերաբար ի հայտ եկող դժվարություններին՝ մենք շարժվում ենք դեպի մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության ներուժի լիակատար բացահայտում»։

    Լավրովն անդրադարձել է նաև AZAL-ի ինքնաթիռի կործանման թեմային՝ նշելով․ «Մենք ամբողջությամբ կարգավորել ենք բոլոր հարցերը՝ կապված մեր ընդհանուր ողբերգության՝ AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ»։

  • Ոստիկանությունը հանրապետության տարբեր մարզերում կանեփի ապօրինի մշակման դեպքեր է բացահայտել. հայտնաբերվել է հարյուրավոր բույսեր | Հասարակություն

    ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին հանրապետության մի քանի մարզերում հայտնաբերվել են կանեփի ապօրինի մշակման և թմրամիջոցների պատրաստման խոշոր դեպքեր։

    Ոստիկանության փոխանցմամբ՝ ամենախոշոր խմբաքանակը հայտնաբերվել է Կոտայքի մարզում. Չարենցավանի բաժնի ծառայողները Ալափարս գյուղի 39-ամյա բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերել են կանեփի 419 բույս։

    Ապօրինի մշակման այլ դեպքեր են արձանագրվել նաև Արմավիրի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում.

    • Արմավիրի մարզ. Ոստիկանության Վաղարշապատի և Արմավիրի բաժինների աշխատակիցները Մերձավան գյուղում հայտնաբերել են կանեփի 14 բույս, իսկ Սարդարապատում՝ 39-ամյա տղամարդու տնից առգրավել են 12,13 գրամ չորացված ու մանրացված կանեփանման զանգված։

    • Շիրակի մարզ. Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Խորենացու փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են կանեփի 71 բույս, որի մշակմամբ զբաղվել է 38-ամյա տեղացի բնակիչը։

    • Վայոց ձորի մարզ. Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Մալիշկա գյուղի 27-ամյա բնակչի առանձնատանը կից հողամասից հայտնաբերել և առգրավել են կանեփի 12 բույս։

    Ըստ իրավապահների՝ բոլոր դեպքերով արձանագրված տեղեկությունները հաստատվել են, իսկ տանտերերը հայտնել են, որ բույսերն աճեցրել են թմրամիջոց պատրաստելու նպատակով։ Փաստերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, կատարվում է նախաքննություն։

  • Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա շուտով նոր երկիր է արտահանվելու. ՍԱՏՄ ղեկավար | Էկոնոմիկա

    Արտահանողների շրջանում առկա են մտահոգություններ, որ եվրոպական շուկաներում հայկական ձուկը կարող է մրցունակ չլինել բարձր լոգիստիկ ծախսերի պատճառով, հատկապես համեմատած ԵԱՏՄ շուկայի հետ։ Տնտեսվարողների մտահոգությունները ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանին ներկայացրել են լրագրողները։ 

    «Տարիներ շարունակ մենք նույն մտքին ենք եղել, թե, իբր, մեր պտուղ-բանջարեղենը չենք կարող վաճառել Եվրոպական Միության շուկաներում, քանի որ  մրցունակ չենք, այնտեղ կան ավելի հետաքրքիր էկզոտիկ մրգեր և այլն, բայց պրակտիկան ցույց տվեց, որ երբ ցանկացանք, կարողացանք տանել, վաճառել և այսօր կարելի է ասել, որ արդեն արտահանման մեծ ծավալների ենք հասնում։  Հստակ փաստեր են և Կառավարության նիստերին պարոն Պապոյանը ներկայացնում է թվերը։ Հենց այս պահին մենք 50 ավտոմեքենա ունենք կանգնած ծիրանով բարձված, որը նոր երկիր է արտահանվելու»,-նշել է Պետրոսյանը։

    Հարցին, թե արդյոք պետությունը կսուբսիդավորի ձկան արտահանման լոգիստիկ ծախսերը, ինչպես դա արվում է որոշ այլ գյուղմթերքների դեպքում, Պետրոսյանը նշել է. «Եթե տեսնենք, որ մեր ապրանքն այնտեղ ունի պահանջարկ, բայց լոգիստիկ ծախսերը խոչընդոտում են մրցունակությանը, ապա կարծում եմ՝ Կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի սուբսիդավորման վերաբերյալ»։ Ըստ ներկայացված տվյալների՝ արտահանման ենթակա ձկնատեսակների վերաբերյալ որևէ սահմանափակում չկա։ «Կարևորը ոչ թե ձկան տեսակն է, այլ դրա վերամշակման ձևն ու համապատասխանությունը ԱՏԳ կոդերին։ Այս պահին ԵՄ արտահանման համար նախատեսված են հետևյալ տեսակները՝  սառեցված ձուկ, աղադրված ձուկ և ապխտած ձկնամթերք»,-պարզաբանել է ՍԱՏՄ ղեկավարը։ 

  • Ռուսաստանը խնդրել է Իրանին կասեցնել ծաղիկների արտահանման վկայականը | Տարածաշրջան

    «Ռոսսելխոզնադզորը խնդրել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը կասեցնել ծաղիկների Ռուսաստան արտահանման վկայականը», – ասվում է հայտարարության մեջ։

     «Ռոսսելխոզնադզոր»-ը նշել է, որ 2026 թվականին Իսլամական Հանրապետությունից առաքումների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը։ Փաստաթղթերում Իրանը նշված է որպես ծագման երկիր։ Սակայն արտադրանքի արտաքին բնութագրերը և փաթեթավորումը նույնական են Հայաստանից առաքվողներին։ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների առաքումն արգելված է մայիսի 22-ից։

    «Ռոսսելխոզնադզորը նախկինում Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի վրա գործող ժամանակավոր սահմանափակումների մասին», – նշել է գործակալությունը։ Իրանական կողմից արձագանքի բացակայության պատճառով, Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքների բուսասանիտարական բարեկեցությունը պահպանելու և Ռոսսելխոզնադզորի կողմից սահմանված արգելքներն ու սահմանափակումները պահպանելու նպատակով, ծառայությունը խնդրել է կասեցնել ծաղիկների հավաստագրումը մինչև երկկողմ բանակցությունների անցկացումը և հարցի պարզաբանումը։

  • Շատիվանքի Սբ Նշան եկեղեցում վերականգնվում են 17-րդ դարի եզակի որմնանկարները. հաստ մրի տակից բացվել է Քրիստոսի պատկերը | Մշակույթ

     ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացումներով 2026 թվականին ակտիվորեն ընթանում են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների ամրակայման և մաքրման աշխատանքները:

    Դեռևս 2024 թվականի մշտադիտարկմամբ արձանագրվել էր վանական համալիրի վթարային վիճակը. պատերի մրի, կեղտի, վանդալիզմի ու անձրևաջրերի հետևանքով Սբ Նշան եկեղեցու որմնանկարները գրեթե անտեսանելի էին դարձել։ 2025 թվականին պետական միջոցներով հայտարարված մրցույթի արդյունքում «Ռեստարտ-1» ընկերությունը (որմնանկարի վերականգնող մասնագետ՝ Ավետիս Ստեփանյան) մշակել էր գիտանախագծային փաստաթղթերը, որոնք արժանացել էին նախարարությանը կից աշխատանքային խմբի համաձայնությանը:

    Արդեն 2026 թվականին մեկնարկած բուն վերականգնողական աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթած «Նիկոլայ Միխայլով» Ա/Ձ-ն։ Հաստ մրի ու հալեցրած մոմերի շերտերի մաքրումից հետո պատերին բացվել են միջնադարյան քրիստոնեական որմնանկարչության վառ գույներով տեսարաններ ու զարդանախշեր: Մասնագետների ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես «Վերջին ընթրիքը» տեսարանում պատկերված Քրիստոսի դիմանկարը՝ կարմիր լուսապսակով, կապույտ թիկնոցով և դեպի դիտողն ուղղված դեմքով, որի աջ՝ օրհնող ձեռքի պատկերն աչքի է ընկնում գունային բացառիկ նրբությամբ:

    Թեև որմնանկարները ամբողջությամբ չեն պահպանվել, բացված հատվածները վկայում են, որ հեղինակը տեսարանները պատկերել է զարդանախշված շրջանակների մեջ՝ կից բացատրական արձանագրություններով, ինչը բնորոշ է միջնադարյան արվեստին: Նախատեսվում է, որ որմնանկարների վերականգնումը կավարտվի այս տարվա վերջին, իսկ հենց Շատիվանք վանական համալիրի պեղման, նորոգման ու վերականգնման ընդհանուր աշխատանքները, որոնք ընթանում են արդեն երկրորդ տարին, կշարունակվեն նաև առաջիկա տարիներին:

  • Մոսկվայում մեկնարկել են Լավրովի և Բայրամովի բանակցությունները. օրակարգում է նաև «3+3» հարթակը | Տարածաշրջան

    Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում ընթացող բանակցությունների ժամանակ քննարկում են տնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցությունը, իրավիճակը Հարավային Կովկասում և «3+3» տարածաշրջանային հարթակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։

    «Անշուշտ, կխոսենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ուշադրություն ենք դարձրել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի նկատմամբ հետաքրքրության վերադարձին ու աճին»,- նշել է Լավրովը՝ նկատի ունենալով Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ խորհրդակցական տարածաշրջանային ձևաչափը։

    Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հստակեցրել է, որ կողմերը նախատեսում են դիտարկել տնտեսական փոխգործակցության ներկա վիճակը՝ հաշվի առնելով ապրիլին կայացած միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները, ինչպես նաև մշակութային-հումանիտար նախագծերի հեռանկարները։ Բացի այդ, նախարարները կանդրադառնան ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցությանը։

    Հանդիպման նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Բայրամովի այցը դիտարկում է երկխոսության շարունակականության համատեքստում և վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքումը, սահմանների սահմանազատումն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը։

  • Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով | Քաղաքականություն

    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծման գործում: 

    «Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, որը հիմնված է եռակողմ պայմանավորվածությունների վրա: Նախարարական հանդիպման շուրջ համաձայնության հասնելուն պես, այն կանցկացվի կամ Բաքվում, կամ Երևանում»,–ասել է Լավրովը։