Category: ArmPulse

  • Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով | Քաղաքականություն

    Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել կաշառք պահանջելու, դատարանում արված հայտարարությունների հիման վրա՝ խուլիգանության ու սահմանադրական կարգը փոխելու կոչերի համար։ Ղուկասյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և դրանք որակում է որպես քաղաքական հետապնդում։ 

     

     

  • Ադրբեջանը ծրագրում է մոտ ժամանակներս վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ

    Բաքուն սահմանափակումներ էր մտցրել AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանումից օրեր անց
  • Ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունը | Հայաստան

    Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։ Այս մասին հայտնում են ՔԿՀ հանրային կապերի բաժնից։

    2026 թվականի հունիսին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է՝

    24,92գր թմրամիջոցների նմանվող զանգվածներ,

    250մլ թմրամիջոցի նմանվող հեղուկ,

    137 բջջային հեռախոս,

    175 բջջային հեռախոսի պարագա,

    4 wi-fi սարք,

    15 կտրող-ծակող առարկա,

    151,67լ ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

    Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

    Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից:

  • «Ջերմուկի» վերաբերյալ  լաբորատոր փորձաքննության արդյուքում խախտումներ չեն հայտնաբերվել | Էկոնոմիկա

    Անդրադառնալով ռուսական կողմից նշվող «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված «պարտադիր պահանջների խախտումներին, Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը ասուլիսում ասել է, որ «Ջերմուկի» վերաբերյալ  երկրի ներսում արվել է մոնիթորինգ, և լաբորատոր փորձաքննության   որևէ խախտումներ չեն հայտնաբերվել։

    Տիգրան Պետրոսյանը նշել է, որ ձուկ-ձկնամթերքի հետ կապված էլ  ձկնաբուծարաններից վերցվել են նմուշներ, որոնք ենթարկվել են փորձաքննության և տվյալ տնտեսություններում ֆիքսված հիվանդություններ չեն հայտնաբերվել։

    «Գյուղմթերքի հետ կապված՝ մեր լոլիկը վակցինացվում է, և մենք ապացուցել ենք, որ կարանտին վնասատուն, որը շեշտվել էր գրության մեջ, վակցինացված է։

    Լաբորատոր արդյունքում ցույց է տվել հակամարմինը, այսինքն կա չափս, որը ոչ թե վիրուսն է, այլ հակամարմինն է»,- ասել ՍԱՏՄ ղեկավարը։

  • Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ | Հասարակություն

    Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

    Ուզբեկստան

    Բուզաուբայ՝ +48.7°C
    Ուչկուդուկ՝ նվազագույն՝ +34.1°C, առավելագույն՝ +47.3°C

    Ղրղզստան

    Ջանի Ջեր՝ +43.7°C
    Երկրի դիտարկումների պատմության ամենաշոգ օրը։
    Տալաս (1200 մ բարձրություն)՝ +40.1°C

    Ղազախստան

    Արիս՝ +46.6°C
    Բականաս՝ +43.4°C

    Հատկանշական է, որ 51° հյուսիսային լայնության շրջանում օդի ջերմաստիճանը հասել է +46°C, իսկ Բալխաշում (47° հս. լ.) նվազագույն գիշերային ջերմաստիճանը կազմել է +28.5°C, ինչը վկայում է նաև անսովոր տաք գիշերների մասին։

    Թուրքմենստան +47.8°C

    Տաջիկստան +45.0°C

    Այս տվյալները վկայում են, որ Կենտրոնական Ասիան գտնվում է բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ, որտեղ ոչ միայն ցերեկային առավելագույն, այլև գիշերային նվազագույն ջերմաստիճաններն են մնում անսովոր բարձր։

  • Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան | Էկոնոմիկա

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են Մոսկվայի մարզի մի քանի վայրերի վրա | Քաղաքականություն

    Անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են Մոսկվայի մարզի մի քանի վայրերի վրա։ Հաղորդվել է, որ հարվածներ են հասցվել պահեստներին և նավթավերամշակման գործարան։

    Այս մասին հայտնում է ռուսական ՌԲԿ-ն։ Մոսկվայի մարզի տարբեր քաղաքների վրա հարձակումները շարունակվել են ամբողջ գիշեր։ Հաղորդվել են նաև պայթյունների մասին Տվերում և Վլադիմիրում։

    Այնուամենայնիվ, ամենացնցող կադրերը ստացվել են Էլեկտրոստալ քաղաքից։ Այնտեղ հարվածներ են հասցվել Wildberries պահեստների լոգիստիկ օբյեկտներին։ Դատելով «տեղական թղթակիցների» ապոկալիպտիկ կադրերից՝ քաղաքը շուտով կծածկվի ծխի հզոր ամպով, գրում է լրատվամիջոցը։ Հաղորդվում է հրդեհների և պահեստների ավերածությունների մասին։

  • Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է | Հասարակություն

    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 8-14-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

     -Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, -Արաբկիրում՝ հուլիսի 14-ին,

     -Շենգավիթում` հուլիսի 12-ին,

    -Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

     -Նոր Նորքում՝ հուլիսի 8-9-ը,

    -Կենտրոնում՝ հուլիսի 9-ին,

    -Արաբկիրում՝ չի գերազանցել,

    -Շենգավիթում` չի գերազանցել։

     Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը

    Այս պահին ԲԷՑ-ի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ
  • Մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանն այժմ գործում է համակարգված ռեժիմով | Քաղաքականություն

    «Ինտերֆաքս»-ը փոխանցում է, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ուրբաթ օրը՝ ժամը 20:30-ից, Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչում էր ավելի քան 370 անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը չեզոքացվել է արտաքին մուտքերի վրա, իսկ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 64 անօդաչու թռչող սարք։

    «Երեկոյան ժամը 20:30-ից Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչում էր ավելի քան 370 անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից արտաքին մուտքերի վրա։ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է թշնամու 64 անօդաչու թռչող սարք», – շաբաթ օրը իր Max ալիքում գրել է Սոբյանինը։

    Ավելի վաղ, հաղորդվում էր, որ ոչնչացվել է մայրաքաղաքի վրա հարձակվելու փորձ կատարող 55 անօդաչու թռչող սարք։

    Մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանն այժմ գործում է համակարգված ռեժիմով, մինչդեռ Ժուկովսկի օդանավակայանում սահմանափակումներ են սահմանվել ինքնաթիռների ժամանման և մեկնման վերաբերյալ։