Category: ArmPulse
-
Վրաստանում ձերբակալվել է ռուսախոս օտարերկրացի կնոջը հարվածած տղամարդը
Տղամարդուն սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում -
Վրացական հյուրանոցում զբոսաշրջիկի դեմքին են հարվածել ռուսերեն խոսելու պատճառով | Հասարակություն
Վրացական հյուրանոցում զբոսաշրջիկի դեմքին են հարվածել ռուսերեն խոսելու պատճառով Պոլինա Կ.-ի խոսքերով՝ ինքն ու իր ընկերուհիները կանգ են առել Կախեթիի «Agarani Estate» հյուրանոցում։ Աղջիկները պատշգամբում ռուսերեն են խոսել, ինչից հետո հյուրերից մեկը ընդունարանից իմացել է նրանց սենյակի համարը, եկել է նրանց մոտ և կոնֆլիկտի մեջ մտել։ Երբ Պոլինայի ընկերուհին՝ Յուլյան, փորձել է դուրս հրավիրել տղամարդուն, վերջինս հարվածել է նրա դեմքին։
Հրապարակված տեսանյութում լսվում է, թե ինչպես է տղամարդը վեճի ժամանակ ասում. «Իսկ դու իմ երկրում ես»։ Միջադեպից հետո աղջիկները դիմել են ոստիկանություն, Յուլյային բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։ Պոլինան նաև հայտնել է, որ հյուրանոցի էջն արգելափակել է իրեն։
Հրապարակման պահին ոստիկանության և հյուրանոցի կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։
-
Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են գրանցվել
Հեռախոսներով մուտք գործելիս խնդիրներ չեն գրանցվել։ -
Ռուսաստանի կողմից Կիևին հասցված լայնածավալ հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքը
Շենքից մոտ 200–250 մետր հեռավորության վրա հրթիռի ընկնելու հետևանքով առաջացած հարվածային ալիքից կոտրվել են պատուհանները -
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է․ ՔԿ
«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,-հայտնում են ՔԿ-ից։ -
Ռուսաստանն առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը | Հայաստան
ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։
ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։
Խմբագրական ուղենիշ
Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։
Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։
-
Կրակոցներ Երևանում. կա զոհ | Հասարակություն
Shamshyan.com-ը հայտնում է, որ միջադեպ է տեղի ունեցել Մուրացան 109 հասցեում, հնչել են կրակոցներ, 1 անձ մահացել է։ Հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:
նշված վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։ Քննչական բաժինը պարզել է մահացածը Երևան քաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 20-ամյա Վահե Մկրտչյան է։
-
Արփինե Սարգսյանը շնորհավորել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակը | Հայաստան
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ։
Իր ուղերձում նախարարն ընդգծել է, որ Հայաստանի սեյսմիկ առանձնահատկությունները թելադրում են շարունակաբար զարգացնել ոլորտի կարողությունները՝ համադրելով տարիների փորձն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները։ Սարգսյանի խոսքով՝ 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժը դարձել է սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ՝ շեշտելով ռիսկերի կառավարման և գիտական ներուժի կարևորությունը։
ՆԳ նախարարը շեշտել է, որ ներկայիս ջանքերն ուղղված են համակարգի արդիականացմանը, մշտադիտարկման հնարավորությունների ամրապնդմանն ու համայնքների պատրաստվածության բարձրացմանը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ծառայության մասնագետներին և վետերաններին՝ բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի համար:
-
Կոտայքի մարզի մի շարք համայնքներում աղիքային վարակի պատճառը նախնական տեղեկություններով ջուրն է | Հասարակություն
Բյուրեղավան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը« Արմենպրեսս»-ի հետ զրույցում նշել է, որ Կոտայքի մարզի մի շարք համայնքներում աղիքային վարակի պատճառը նախնական տեղեկություններով ջուրն է։
Նա նշել է, որ նախնական եզրահանգումը տվել են Բյուրեղավանի պոլիկլինիկայից, սակայն այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցները տեղում են՝Բյուրեղավան, Նուռնուս և Արզնի բնակավայրերում նմուշառումներ կատարելու համար։
Մերի Կարապետյանի տեղեկացմամբ՝այս պահին 12 տուժած կա Նուռնուս, Բյուրեղավան և Արզնի բնակավայրերից, որոնք ստացիոնար բուժում են ստանում Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։ Նրանց վիճակը բժիշկները կայուն են գնահատում։ Հոսպիտալացվածների թվում նաև երեխաներ կան։
Ի դեպ, նախորդ անգամ աղիքային վարակի դեպքերի պատճառը կրկին ջուրն էր, չնայած որ «Վիոլա ջուր» ընկերությունը հերքել էր տեղեկատվությունը։