Category: ArmPulse

  • «ՌԴ-ի կողմից Հայաստանին պաշտպանող սանկցիաները բխում են Ադրբեջանի շահերից». ադրբեջանցի պատգամավոր | Տարածաշրջան

    Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Ռզաևը հայտարարել է, որ ռուսական շուկա ամենաշատ գյուղատնտեսական մթերք արտահանող երկիրը հենց Ադրբեջանն է, ինչն ունի կարևոր տնտեսական, հասարակական և քաղաքական նշանակություն։ Նրա խոսքով՝ չնայած որոշակի ժամանակահատվածներում նկատված սառեցումներին, այսօր էլ Ադրբեջանից դեպի Ռուսաստան մատակարարումները կանոնավոր բնույթ են կրում։ Այս մասին գրում են ադրբեջաբնական ԶԼՄ–ները։

    Անդրադառնալով Հայաստանի հնարավորություններին և ստեղծված նոր իրավիճակին՝ պատգամավորը նշել է․

    «Հայաստանն Ադրբեջանից բավականին փոքր պետություն է, և նրա գյուղատնտեսական ներուժը բարձր չէ։ Ռուսաստանի կողմից Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումները, անասկած, բխում են Ադրբեջանի շահերից։ Առաջացած պահանջարկը ռուսական շուկային կստիպի, որ Ադրբեջանն իր արտադրանքն այնտեղ ներկայացնի ավելի արագ և ավելի մեծ ծավալներով»։

    Ռզաևի պնդմամբ՝ ադրբեջանական տեղական արտադրությունը կարող է լրացնել այդ բացը։ Նա նշել է, որ թեև կան որոշակի մշակաբույսեր, օրինակ՝ սալորը, որոնք ավելի շատ Հայաստանում են աճեցվում, սակայն պատժամիջոցների ֆոնին այդ կարիքները կարող են փոխհատուցվել այլ երկրներից, մասնավորապես՝ Ադրբեջանից։

    Ադրբեջանցի օրենսդրի կարծիքով՝ սահմանված մսով ու բանջարեղենով սահմանափակումները նոր հնարավորություններ կբացեն Բաքվի համար, ինչն էլ կապահովի լրացուցիչ արտարժույթի հոսք դեպի Ադրբեջանի տնտեսություն։

    Հիշեցնենք, որ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հունիսի 2-ից սահմանափակել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծումը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ռուսական կողմն արձանագրել է, որ արտահանող ընկերությունների մեծ մասը չի անցել ստուգումները կամ հրաժարվել է դրանցից։

    Բացի այդ, ռուսական կողմը սահմանափակումներ է մտցրել նաև Հայաստանից մրգի, բանջարեղենի, ծաղիկների, որոշ տեսակի կոնյակի ու գինիների, ինչպես նաև «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծման և վաճառքի վրա։

  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել | Հասարակություն

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) վերահսկողական միջոցառում է անցկացրել անհատ ձեռնարկատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Կիևյան 16/2 հասցեում գործող շաուրմայանոց)։ Ստուգումների ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի էական խախտումներ:

    Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ մասնավորապես արձանագրվել է, որ․

    • Սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,

    • Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել:

    ՍԱՏՄ որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տնտեսվարողին հանձնարարվել է սահմանված ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու և տարածքը օրենսդրությամբ սահմանված սանիտարական պահանջներին համապատասխանեցնելու համար:

  • Թեհրանը ԱՄՆ-ի հարվածները համեմատել է «Իսլամական պետության» գործողությունների հետ | Տարածաշրջան

    Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ այլ թիրախներին հասցված ԱՄՆ հարվածները նման են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններին։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։

    «Չաբահարի դիտաշտարակներին, ինչպես նաև կամուրջներին ու էլեկտրակայաններին հասցված հարվածները հիշեցնում են «Իսլամական պետություն» խմբավորման իրականացրած գործողությունները», — ընդգծել է իրանցի դիվանագետը։

     

     

  • Երևան-Գյումրի ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «Mercedes CLA»-ով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել | Հասարակություն

    Երեկ՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 40-ամյա Արմեն Փ․-ն իր վարած «Mercedes CLA» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 37-ամյա Կարմեն Ս․-ն, 13-ամյա Ս․ Փ․-ն, 7-ամյա Ի․ Փ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի, գումարտակի ծառայության տեսուչ Սերգեյ Մուրադյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Մուրադյանը և Սամվել Պապիկյանը։

    Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու երեխաներն են։

  • Իսպանիայի հավաքականը հաղթեց Աշխարհի առաջնությունում | Սպորտ

    Իսպանիայի հավաքականը հաղթեց Աշխարհի առաջնությունում։ Իսպանիան իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Աշխարհի առաջնության չեմպիոն՝ 2026 թվականի եզրափակչում հաղթելով Արգենտինային։

    Նրանք եզրափակչում 1-0 հաշվով հաղթեցին Արգենտինային։ Հաղթական գոլը խփեց Ֆերրան Տորեսը 106-րդ րոպեին։

     

    Հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով։ Այս ընթացքում արգենտինացիները չկարողացան որևէ հարված կատարել դարպասին կամ մրցակցի ուղղությամբ, ինչը Աշխարհի առաջնության ռեկորդ է (հակառակորդ)։

    Հանդիպումից հետո մրցանակաբաշխության արարողության ժամանակ Ռոդրին արժանացավ «Ոսկե գնդակին»՝ որպես ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Արծաթե գնդակը ստացավ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, իսկ բրոնզե գնդակը՝ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։

    Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայ Սիմոնը ճանաչվել է 2026 թվականի Աշխարհի առաջնության լավագույն դարպասապահ։ Ունայ Սիմոնը մրցաշարի ընթացքում անցկացրած ութ հանդիպումներում բաց է թողել ընդամենը մեկ գոլ։

    Աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը ևս հանձնվեց արարողության ժամանակ։ Մրցանակը շնորհվեց Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսիին։

  • Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

    Երեւանից ժամանած փրկարարները եւ հատուկ ջրասուզակը շուրջ 30 րոպե որոնողական աշխատանքներից հետո գտել են ջրահեղձ եղած երիտասարդի մարմինը։
  • Հայ-բուլղարական ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր են քննարկվել | Քաղաքականություն

    Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Բուլղարիայի նորարարության և թվային փոխակերպման նախարար Իվան Վասիլևի հետ: Այս մասին տեղեկացնում է Բուլղարիայում ՀՀ դեսպանատունը։

    «Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցության խորացումը, ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի իրականացումը, Հայաստան–ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, տարածաշրջանային կապակցվածությունը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

    Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության զարգացմանը։ Նախարար Վասիլևը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, հետաքրքրություն հայտնել արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի և ՏՏ ոլորտներում իրականացվող բարեփոխումների նկատմամբ և առաջարկել համագործակցություն այս ոլորտներում։

    Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի նախապատրաստմանը, ինչպես նաև Սոֆիայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հնարավորություններին»։

  • Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա | Քաղաքականություն

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր որոշմամբ արձակուրդ կգնա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

    Գրիգորյանին արձակուրդ կտրամադրվի 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ՝ հուլիսի 21-31-ը ներառյալ։

    Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում, վարչապետի պարտականությունները ժամանակավոր կատարում է Մհեր Գրիգորյանը։

  • ԵԱՏՄ-ում աճել են բեռնափոխադրումները եվ ուղևորափոխադրումները․ ի՞նչ ցուցանիշներ ունի Հայաստանը | Էկոնոմիկա

    ԵԱՏՄ-ում աճել են բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները, հայտնում է ԵՏՀ-ն։

    2026 թվականի հունվար–մայիս ամիսներին (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) աճ է արձանագրվել ինչպես ԵԱՏՄ-ի համախառն ուղևորաշրջանառության (0,8%-ով), այնպես էլ մի շարք ազգային ցուցանիշների գծով՝ Բելառուսում (7,8%-ով), Հայաստանում (6,1%-ով), Ղազախստանում (4,1%-ով) և Ղրղզստանում (3,9%-ով)։

  • Իսրայելը դեռևս չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը Ադրբեջանի ճնշման պատճառով. Haaretz | Քաղաքականություն

    Իսրայելը, Ադրբեջանի ճնշման ներքո, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է Քնեսեթի օրակարգից։ Ինչպես գրում է Haaretz-ը, իսրայելցի պաշտոնյաներն իրենց ադրբեջանցի գործընկերներին հավաստիացրել են, որ այս հարցը կհեռացվի օրակարգից։

    Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձամբ է արգելափակել քվեարկությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել նրա գրասենյակի հետ։