Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել | Հասարակություն

Written by

in

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) վերահսկողական միջոցառում է անցկացրել անհատ ձեռնարկատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Կիևյան 16/2 հասցեում գործող շաուրմայանոց)։ Ստուգումների ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի էական խախտումներ:

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ մասնավորապես արձանագրվել է, որ․

  • Սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,

  • Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել:

ՍԱՏՄ որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տնտեսվարողին հանձնարարվել է սահմանված ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու և տարածքը օրենսդրությամբ սահմանված սանիտարական պահանջներին համապատասխանեցնելու համար:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *