Category: ArmPulse

  • Թուրքիայի խորհրդարանի նախագահն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին | Քաղաքականություն

    Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հարցազրույց է տվել պետական «TRT» հեռուստաալիքին։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա անդրադարձել է Թուրքիայի դիվանագիտական գործունեությանը, տարբեր պետությունների միջև միջնորդական գործողություններին, Թուրքիայում անցկացվող միջազգային գագաթնաժողովներին և տարածաշրջանային զարգացումներին։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները։

    Այդ համատեքստում նա գնահատականներ է տվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացների ու Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի վերաբերյալ։

    «Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի։ Աստված տա այստեղ նաև Թուրքիայի մասնակցությամբ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը կձևավորեն մի կենտրոն, մի ուժ։ Այս ամենում Թուրքիայի կառուցողական տեսլականը զզալի ներդրում է ունենում»,- հավելել է Քուրթուլմուշը։

  • Թրամփը խոստացել է քննարկել Թուրքիային F-35-ներ մատակարարելու հարցը | Քաղաքականություն

    Վաշինգտոնի վարչակազմը կքննարկի Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու հարցը, ինչը կամրապնդի երկկողմ հարաբերությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

    «Մենք որոշում կկայացնենք այս հարցի վերաբերյալ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք», – ասել է ամերիկացի առաջնորդը։ «Շատերը, այդ թվում՝ այստեղ ներկաները, հետաքրքրվում են, թե ինչու մենք չպետք է դա անենք», – հավելել է Թրամփը՝ մասնավորապես նկատի ունենալով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Թրամփի խոսքով՝ սա «կբարելավի Թուրքիայի հետ հարաբերությունները»։

  • ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը | Հայաստան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան և Գյումրի համայնքներում ՀՀ Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը:

    Մասնավորապես՝ ներկայացվել են Երևանում և Գյումրիում առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից և ունեն Կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը, հայտնում են կառավարությունից։

    Մինչ խնդիրների և առաջարկվող լուծումների ներկայացումը, վարչապետն իր խոսքում նշել է. «Իհարկե, 2026 թվականի նախընտրական քարոզարշավից առաջ էլ այդ թեմայով խոսել ենք, բայց նախընտրական քարոզարշավի շրջանակում շրջայցերի ընթացքն ավելի ակնհայտ դարձրեց, որ Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումներն ավելի հասցեական դարձնելու և որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն ունենք:

     Սա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ թե՛ Երևանի, թե՛ Գյումրիի կառավարման գործընթացների առանձնահատկությունների բերումով 2018 թվականից ի վեր, այնուամենայնիվ, որոշակի ժամանակ է կորսվել, և այդ կորսված ժամանակը լրացնելու համար որոշակի ակտիվություն է ակնկալվում Կառավարության կողմից»: