Անդրադառնալով ռուսական կողմից նշվող «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված «պարտադիր պահանջների խախտումներին, Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը ասուլիսում ասել է, որ «Ջերմուկի» վերաբերյալ երկրի ներսում արվել է մոնիթորինգ, և լաբորատոր փորձաքննության որևէ խախտումներ չեն հայտնաբերվել։
Տիգրան Պետրոսյանը նշել է, որ ձուկ-ձկնամթերքի հետ կապված էլ ձկնաբուծարաններից վերցվել են նմուշներ, որոնք ենթարկվել են փորձաքննության և տվյալ տնտեսություններում ֆիքսված հիվանդություններ չեն հայտնաբերվել։
«Գյուղմթերքի հետ կապված՝ մեր լոլիկը վակցինացվում է, և մենք ապացուցել ենք, որ կարանտին վնասատուն, որը շեշտվել էր գրության մեջ, վակցինացված է։
Լաբորատոր արդյունքում ցույց է տվել հակամարմինը, այսինքն կա չափս, որը ոչ թե վիրուսն է, այլ հակամարմինն է»,- ասել ՍԱՏՄ ղեկավարը։
Leave a Reply