Category: ArmPulse

  • Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը | Էկոնոմիկա

    Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը․ հանդիպման մասին   տեղեկանում ենք նախարարությունից։

    Նախարարը կարևորել է հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը երկրի տնտեսության զարգացման գործում և նշել, որ համատեղ քննարկումների միջոցով հնարավոր է դառնում ձևավորել լուծումներ, որոնք նպաստում են իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

    Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են պետական աջակցության ծրագրերին, մասնավորապես արտահանմանն ուղղված ծրագրերի լավարկմանը, ՀՀ-ում մասնավոր անասնաբուժական ծառայությունների և անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության համակարգի զարգացմանը։

    Նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է պետական աջակցության ծրագրերի լավարկման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Հասարակական խորհրդի անդամները ևս ներկայացրել են առաջարկներ․ ծավալվել է ակտիվ երկխոսություն։

    Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը հավաստիացրել է, որ խորհրդի անդամների առաջարկները և դիտողությունները և փորձագիտական կարծիքները կդիտարկվեն որոշումներ կայացնելիս։

  • Տեղեկություններն այն մասին, թե Կապանի զորամասերից մեկում առկա են մի շարք խնդիրներ, իրականության հետ որևէ աղերս չունեն․ՊՆ մամուլի քարտուղար | Հայաստան

    Oragir.News-ը տեղեկացրել էր, որ  ահազանգ է ստացել Կապանի զորամասերից մեկում առկա խնդիրների վերաբերյալ։ Զրուցակիցը, ըստ լրատվամիջոցի տարածած տեղեկատվության,  չի ցանկացել ներկայանալ, սակայն պնդել է, որ զորամասում կան ինչպես կենցաղային, այնպես էլ տեխնիկական լուրջ խնդիրներ։

     «Քաղաքացու խոսքով՝ զորամասում խնդիրներ կան ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական վիճակի հետ, ինչպես նաև զինծառայողների ապահովման հարցում. «Ավտոմեքենաները նորմալ, սարքին վիճակում չեն։ Խնդիրներ կան նաև սննդի, ջրի, համազգեստի ապահովման հետ։ Վարորդների պակաս կա»:Նա պնդել է, որ բարձրացված խնդիրների մասին տեղեկացրել են համապատասխան պատասխանատուներին, սակայն, ըստ նրա, իրավիճակը չի փոխվել։ Քաղաքացին նաև նշել է, որ, իր գնահատմամբ, խնդիրը կապված է ինչպես զորամասի հրամանատարության աշխատանքի, այնպես էլ ընդհանուր կազմակերպչական բացթողումների հետ»,- տեղեկացրել էր լրատվամիջոցը։ 

    Ի պատասխան տարածված տեղեկատվության, ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը սոցցանցի էջում գրել է, որ «Oragir.News» լրատվական կայքի ստացած «ահազանգում» տեղ գտած տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն»։

  • ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է ՉԺՀ-ում | Հայաստան

    ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգում, հայտնում է ՀՀ ՔԿ–ն։

    Պատվիրակության կազմում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Կիմ Հարությունյանը և Լոռու մարզային քննչական վարչության պետ Էդվարդ Կարապետյանը:

    Այցի շրջանակում Արմեն Գևորգյանը հանդիպել է ՉԺՀ Հունան նահանգի փոխնահանգապետ, Հանրային անվտանգության վարչության պետ Վան Իոուին:

    Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումները՝ ընդգծելով իրավական ոլորտում համագործակցության ընդլայնման տեսանկյունից դրանց արդյունավետությունը:

    Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

  • Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեցան որոշակի բարդ շրջան, բայց այդ շրջանն արդեն հաղթահարված է․Բայրամով | Քաղաքականություն

    Երկoրյա այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես եկան ճեպազրույցով, որի ժամանակ Բայրամովը հայտարարեց, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեցան որոշակի բարդ շրջան, բայց այդ շրջանն արդեն հաղթահարված է, և Ռուսաստանի հետ հարաբերություններն արդեն կարելի է համարել բարելավված։ 

    «Այսօր մենք պարոն Լավրովի հետ ունեցանք շատ արդյունավետ բանակցություններ, և մեր երկրների համար բացվեցին նոր համագործակցությունների հեռանկարներ՝ տարբեր ոլորտներում։ Մեր երկրների ապրանքաշրջանառությունը 2025 թվականին եղել է 4,9 միլիարդ դոլար և մենք կարծում ենք, որ այդ ապրանքաշրջանառությունը կշարունակի աճել»,- իր խոսքում ասաց Բայրամովը։

    Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի բազայի հիման վրա  կհիմնվի ռուս-ադրբեջանական համալսարան։ Այս մասին էլ  հայտարարեց Սերգեյ Լավրովը  Բայրամովի հետ բանակցություններից հետո։

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ռուսաստանում ներկայում սովորում է մոտ 9000 ադրբեջանցի ուսանող։

  • «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի Ռոբերտ Քոչարյանից | Քաղաքականություն

    «Հայաստան» դաշինքն Ազգային ժողովի պատգամավորական մանդատները կվերցնի ըստ նախընտրական ցուցակի հերթական համարների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է դաշինքի պատգամավորության թեկնածու Ագնեսա Խամոյանը։

    Նրա փոխանցմամբ՝ բացառություն է կազմելու միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով չի վերցնելու իր մանդատը։

    Նորընտիր խորհրդարանում դաշինքն ունենալու է 12 տեղ։ Քոչարյանի հրաժարվելու արդյունքում, ցուցակի հաջորդականությամբ, պատգամավորական մանդատը կփոխանցվի Մեսրոպ Մանուկյանին, ով ներկայումս Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ է։

  • Մոսկվայում մեկնարկել են Լավրովի և Բայրամովի բանակցությունները

    Բանակցությունների արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
  • Զելենսկին պարգևատրել է Ֆիդանին | Քաղաքականություն

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կիևում հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի և Ղրիմի թաթարների առաջնորդի հետ, գրում են ուկրաինական ԶԼՄ–ները։

    Ֆիդանը և Սիբիհան այցելել են Անկախության հրապարակ, որտեղ ոգեկոչել են ռուս-ուկրաինական պատերազմում զոհված ուկրաինացիների հիշատակը։ Այնուհետև Ֆիդանը Կիևում հանդիպել է Ղրիմի թաթարների ազգային առաջնորդ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլևի հետ։

    Ավելի ուշ Ֆիդանին ընդունել է Ուկրաինայի նախագահ՝ նրան պարգևատրելով երկրորդ աստիճանի «Վաստակի համար» շքանշանով։ Նշվում է, որ այս շքանշանը շնորհվում է ինչպես Ուկրաինայի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին՝ երկրի առջև ունեցած բացառիկ ծառայությունների համար։ 

  • Երբ հարց է հնչում, թե ո՞րն է Հայաստանի ապագան, պատասխանը միանշանակ է՝ Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին | Հայաստան

    ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:

    Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հետևողական աշխատանքի կարևորությունը։ Հանրապետության նախագահը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների ընթացքը՝ դրանք հարստացնելով նոր գաղափարներով, ժամանակակից մոտեցումներով և նորարարական լուծումներով։

    Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի ամենամեծ հարստությունը կրթված քաղաքացիներն են, և պետության առաջնահերթ խնդիրներից է նրանց համար բարենպաստ ու խրախուսող միջավայրի ձևավորումը։

    «Իրականում ամեն ինչի սկիզբը կրթությունն է։ Երբ հարց է հնչում, թե ո՞րն է Հայաստանի ապագան, պատասխանը միանշանակ է՝ Հայաստանի ապագան կրթված մարդիկ են։ Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք», – նշել է նախագահ Խաչատուրյանը։

    Նախագահը կարևորել է նաև մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ մշակութային կյանքի ակտիվացումը տեսանելի է, և անհրաժեշտ է շարունակաբար ընդլայնել մշակութային ծրագրերի և միջոցառումների շրջանակը։ Նրա խոսքով՝ մշակույթը, ինչպես կրթությունը, կարևոր դեր ունեն հասարակության արժեքային համակարգի ձևավորման և քաղաքացիների կրթության գործում։

    Վահագն Խաչատուրյանը կարևորել է նաև հանրության ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին՝ ընդգծելով, որ որակյալ կրթության նկատմամբ հասարակության պահանջն ինքնին նպաստում է ոլորտի զարգացմանը։ Նա նշել է, որ պետության նպատակն է ձևավորել նախաձեռնող, պատասխանատու և հանրային կյանքի նկատմամբ սրտացավ քաղաքացի, որը պատրաստ կլինի իր ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում։

    Իր հերթին նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին հանդիպման և գնահատականի համար՝ ընդգծելով, որ նախագահի մշտական ուշադրությունն ու մասնակցությունը ոլորտային միջոցառումներին կարևոր աջակցություն և ուղղորդում են նախարարության աշխատանքի համար։

    Նախարարն արձանագրել է, որ բարեփոխումները լայնածավալ են և դրանց լիարժեք ընկալումն ու ընդունումը ժամանակ են պահանջում։ Միաժամանակ նա նշել է, որ վերջին շրջանում անցկացված հանրային հարցումների արդյունքները վկայում են կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների նկատմամբ հանրային դրական վերաբերմունքի աճի մասին։

    Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այդ արդյունքները ցույց են տալիս, որ հանրային իրազեկվածության և ներգրավվածության տեսանկյունից արձանագրվել է որոշակի առաջընթաց, և ոլորտում առկա ծրագրերի արդյունավետ իրականացման և բարեփոխումների ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը։ 

  • ԱՄՆ-ի առևտրային դիվանագիտությունը դարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կատալիզատորը․ Պետդեպ | Քաղաքականություն

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • ՀՀ – ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում քննարկվել են սահմանների համալիր կառավարման հիմնախնդիրները

    Պայմանավորվածություն է ձեռք բերվել «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի լրամշակման շուրջ իրավասո…