Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը | Էկոնոմիկա

Written by

in

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը․ հանդիպման մասին   տեղեկանում ենք նախարարությունից։

Նախարարը կարևորել է հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը երկրի տնտեսության զարգացման գործում և նշել, որ համատեղ քննարկումների միջոցով հնարավոր է դառնում ձևավորել լուծումներ, որոնք նպաստում են իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են պետական աջակցության ծրագրերին, մասնավորապես արտահանմանն ուղղված ծրագրերի լավարկմանը, ՀՀ-ում մասնավոր անասնաբուժական ծառայությունների և անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության համակարգի զարգացմանը։

Նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է պետական աջակցության ծրագրերի լավարկման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Հասարակական խորհրդի անդամները ևս ներկայացրել են առաջարկներ․ ծավալվել է ակտիվ երկխոսություն։

Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը հավաստիացրել է, որ խորհրդի անդամների առաջարկները և դիտողությունները և փորձագիտական կարծիքները կդիտարկվեն որոշումներ կայացնելիս։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *