Երկoրյա այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես եկան ճեպազրույցով, որի ժամանակ Բայրամովը հայտարարեց, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեցան որոշակի բարդ շրջան, բայց այդ շրջանն արդեն հաղթահարված է, և Ռուսաստանի հետ հարաբերություններն արդեն կարելի է համարել բարելավված։
«Այսօր մենք պարոն Լավրովի հետ ունեցանք շատ արդյունավետ բանակցություններ, և մեր երկրների համար բացվեցին նոր համագործակցությունների հեռանկարներ՝ տարբեր ոլորտներում։ Մեր երկրների ապրանքաշրջանառությունը 2025 թվականին եղել է 4,9 միլիարդ դոլար և մենք կարծում ենք, որ այդ ապրանքաշրջանառությունը կշարունակի աճել»,- իր խոսքում ասաց Բայրամովը։
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բազայի հիման վրա կհիմնվի ռուս-ադրբեջանական համալսարան։ Այս մասին էլ հայտարարեց Սերգեյ Լավրովը Բայրամովի հետ բանակցություններից հետո։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ռուսաստանում ներկայում սովորում է մոտ 9000 ադրբեջանցի ուսանող։
Leave a Reply