Արտակարգ դեպք՝ Սիլիկյան թաղամասում երկու մեքենաների վթարի հետևանքով կոտրվել են մի քանի շիրմաքարեր

Written by

in

Արտակարգ դեպք՝ Սիլիկյան թաղամասում երկու մեքենաների վթարի հետևանքով կոտրվել են մի քանի շիրմաքարերԱյսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։45-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցում բախվել են Երևանի բնակիչ 60-ամյա Մնացական Դ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Արկադիկ Մ․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել «Սպանդարյան» գերեզմանատան տարածքում և կոտրել մի քանի շիրմաքարեր։

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *