Category: Hayacq

  • Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ Միրզոյան

    Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ՄիրզոյանՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ Հայաստանի ցուցաբերած թափանցիկությամբ, հարցերը քննարկելու պատրաստակամությամբ և ծրագրի տնտեսական հնարավորություններով։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին՝ Իրան կատարած այցի և TRIPP-ի վերաբերյալ իրանական կողմի ընկալումների մասին։

    «Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ ողջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ, բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ, ինչպես նաև տնտեսական հնարավորություններով, որ այդ նույն ենթակառուցվածքների գործարկումը ընձեռելու է հենց Իրանին»,– ասաց Միրզոյանը։

    Նախարարը շեշտեց, որ այդ գնահատականը հիմնված է այցի ընթացքում իր ստացած տպավորությունների և լսածի վրա։ Նրա խոսքով՝ որոշ լրատվամիջոցների և ընդդիմադիր շրջանակների ներկայացրած՝ TRIPP-ի շուրջ աժիոտաժը չի համապատասխանում իրականությանը։

    Միրզոյանը նշեց, որ իրանական գործընկերների հետ ծրագրի շուրջ քննարկումների ընթացքում բարձրացվել են հարցեր, տրվել են պատասխաններ, իսկ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

    Անդրադառնալով այցի ընդհանուր օրակարգին՝ նախարարը տեղեկացրեց, որ Իրանի ղեկավարության և գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը՝ քաղաքական երկխոսությունից և հարաբերությունների ռազմավարական բնույթից մինչև տնտեսական ու ենթակառուցվածքային հարցեր։ Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումները։

    Բեռնափոխադրումների և ավիափոխադրումների վերաբերյալ հարցին պատասխանելիս՝ Միրզոյանն ընդգծեց Իրանի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը՝ հաշվի առնելով միջազգային պատժամիջոցներով պայմանավորված սահմանափակումները։

    «Մենք շատ բարձր ենք գնահատում և կարևորում ենք Իրանի հետ մեր հարաբերությունները, և մենք վտանգի տակ չենք դնելու դրանք»,– նշեց նախարարը։

    Նա նաև հայտնեց, որ իրանական կողմի մաքսային գոտում բեռնափոխադրումների հետ կապված խցանումների և կուտակումների հարցն ինտենսիվ քննարկվում է համապատասխան գերատեսչությունների հետ։ Միրզոյանի խոսքով՝ կան տեխնիկական լուծումներ, որոնց իրականացումն առաջիկա օրերին ակնկալում է տեսնել։

  • Ես կարգավորել եմ ութ պшտերազմ, մի ուրիշն էլ սպասվում է

    Ես կարգավորել եմ ութ պшտերազմ, մի ուրիշն էլ սպասվում էԵս կարգավորել եմ ութ պատերազմ։ Մի ուրիշն էլ սպասվում է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

    Նա բազմիցս իր կարգավորած պատերազմների շարքում նշել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կոնֆլիկտի կարգավորումը։

  • Հոկտեմբերի 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հոկտեմբերի 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կամարակի 1-ին, 2-րդ փողոցները իրենց նրբանցքներով, Ահարոնյան փողոցի թիվ 41–73, Պ.Սևակ փողոցի թիվ 40-ից 80 առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 8-ին ժամը 09:30-ից մինչև 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 1-ից 23 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Նուբարաշենի Բ-1-ից 11, Գ-7-ից 10, Դ-3-ից 6 թաղամասերի առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Հաղպատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Տավուշ, Սարիգյուղ, Հաղթանակ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 8-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 9-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, ինչպես նաև Հացառատ և Արծվաքար թաղամասերի, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն, Նորատուս, Այրիվան, Լճափ, Բերդկունք, Ծովազարդ բնակավայրերի գազասպառողների, Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ, Գեղհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների, Վարդենիս քաղաքի, Խաչաղբյուր, Լուսակունք, Ծովակ, Կարճաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Լճավան, Մաքենիս, Շատջրեք, Սոտք, Վանեվան, Տորֆավան բնակավայրերի գազասպառողների, «Լև-Լեն», «Գավառ-Նաիրի», «Էս Քոմփանի», «Բագդար», «Վիպ Գազ», «Գրին Սոլյուշնս», «Այլենդ Ֆրուտ», «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ», «Մարտ Գազ», «Մակվիչ», «Գոգա-Սեդա» ՍՊԸ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ձեռնարկությունների գազամատակարարումը։

  • Հոկտեմբերի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հոկտեմբերի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00–13:00 Նորագյուղ 51–354, 148–396, 166–396 առանձնատներ, Նորագյուղ 108 շենք (ՀՀ ԳԱԱ Գ. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտ), Էջմիածնի հին խճուղի 40–107 առանձնատներ, Թաիրովի փողոց 1–20 առանձնատներ, «ՊԱՏ» ավտոտնտեսություն,

    11:00–17:00 Դեմիրճյան փողոց 17, 19, 21, 23, 25, 27/1 շենքեր, Արամի փողոց 24, 24ա, 26 շենքեր, Արամի նրբ. 26 շենք, Սարյան փողոց 4–14 շենքեր,

    Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

    11:00–17:00 Ուլնեցի փողոց 32/22–58/20 շենքեր, Գոգոլի փողոց 18/7 շենք, Դավիթ Անհաղթի փողոց 14/21–14/22 շենքեր,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան

    11:00–15:00 Բաշինջաղյան 1-ին նրբանցք, Կարապետյան, Ռոստոմյան փողոցներ մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան

    11:00–13:00 Անդրանիկի փողոց 1 հասցե, Օհանովի փողոց 6, 24/5, 26, 26/8 հասցեներ,

    11:00–15:00 Րաֆֆու փողոց 73, 75, 77, 79, 81, 83, 85 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00–12:00 Նոր Նորք 3-րդ զանգված՝ Գյուրջյան փողոց 11/3, 11/4, 11/5Ա, 11/5Բ, 11/5Գ շենքեր, «Շինարար-94», «Մագաս» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:30 Նոր Նորք 3-րդ զանգված՝ Գյուրջյան փողոց 15/1, 17, 17/2, 17/3 շենքեր, «Վեոլիա Ջուր», «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00–12:00 Ավանեսովի փողոց 8/2, 8/3 շենքեր, Ավանեսովի 1-ին փողոց, 1 շենք, Նոր Արեշի 35-րդ փողոց, 127/2 շենք, Տիտոգրադյան փողոց 1/13 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00–12:00 Արտաշիսյան փողոց 40/8, 42/6, 42/7, 44/4ա, 44/5, Բագրատունյաց պողոտա 4, 6, Բագրատունյաց պողոտայի 1-ին նրբանցք 3, 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00–15:00 Փարպի, Ղազարավան, Բազմաղբյուր գյուղեր,

    11:00–16:00 Աշտարակ քաղաք՝ Մուղնի թաղամաս, Տիգրանավան թաղամաս,

    11:00–17:00 Աշնակ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Վերին Սասնաշեն, Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Ներքին Բազմաբերդ, Մեծաձոր, Կաքավաձոր, Դիան, Օթևան, Ագարակավան և Պարտիզակ գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00–12:30 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Կիրովի, Շահումյան, Գործարանային, Բուդաղյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Շահումյան գյուղ մասնակի,

    12:00–13:00 Արարատ քաղաք՝ Չարենցի, Իսահակյան, Սպանդարյան, Խանջյան, Կոմիտաս, Սերոբ Աղբյուրի, Շահումյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:00 Արարատ գյուղ,

    11:00–14:00 Ոսկետափ գյուղ, Այգավան, Տափերական, Ուրցալանջ գյուղեր մասնակի,

    11:00–16:00 Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Դարակերտ, Հովտաշատ, Հայանիստ, Գետաշեն գյուղեր,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:30 Արփի գյուղ մասնակի,

    11:00–14:00 Նոր Ազնաբերդ գյուղ մասնակի,

    11:00–15:00 Վայք քաղաք՝ Շահումյան, Երկրաբանների, Արշավիր Մելիքյան, 26 կոմիսարների, Մյասնիկյան, Վարդաձոր, Տերյան, Ալավերդյան, Կամոյի, Երիտասարդական փողոցներ մասնակի, Ջերմուկի խճուղին մասնակի, Պլաստիկ գործարան, Կապի հանգույց, Քարի արտադրամաս, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Եղեգնաձոր քաղաք՝ Հարա-Արևմտյան, Մուրացան, Թամանցիների, Գևորգյան, Գլաձորյան, Մշեցու, Ավագյան, Կամոյի, Բաղդասարյան, Արսենյան, Բաղրամյան, Մաշտոցի, Չարենցի, Այգեձորի, Սյունիքի Հարավ-արևելյան, Պռոշյան, Առաքելյան փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գլաձոր և Վերնաշեն գյուղեր,

    Կոտայքի մարզ՝

    10:00–13:00 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամաս 104–115, 134, 209–216, 239, 240 շենքեր, թիվ 11 մսուր-մանկապարտեզ, թիվ 10 ավագ դպրոց, «Կոնվերս բանկ» ընկերություն, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարան, «ՆԵՆՍ» սուպերմարկետ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–16:30 Հրազդան քաղաք՝ Վանատուր և Ջրառատ թաղամասեր մասնակի, «Խաչմերուկ գազ» գազալցակայան, «Նոր հաց» ՍՊԸ, «Ադամ» հանդիսությունների սրահ, Ծաղկաձոր քաղաք՝ Պահլավունյաց փողոց, «Կոսմոս» խաղատուն, «Ալյասկա» հյուրանոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–12:30 Մարտունի գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00–14:30 Մարտունի գյուղ՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00–16:30 Մարտունի գյուղ՝ 7-րդ, 8-րդ, 9-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:15 Վարդենիկ գյուղ, 4-րդ փողոցն ամբողջությամբ, 20-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Վարդենիկ գյուղ՝ Կ․ Շահինյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Վարդենիկ գյուղ՝ 12-րդ և 25-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Վարդենիկ գյուղ՝ 7-րդ և 8-րդ փողոցներն ամբողջությամբ, Բանավան թաղամաս մասնակի և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–15:30 Հայավանք, Բերդկունք, Լճափ և Ծովազարդ գյուղերի բոլոր բնակիչ-բաժանորդներ, «ԱԼԻՔ» ՍՊԸ գազալցակայան, Լճափ գյուղին հարակից գազալցակայան, «Յուքոմ» ընկերության բջջային կայան, «Աքվատիք» ՍՊԸ, Ծովազարդ գյուղին հարակից «Պալունի Հայրապետյան» գազալցակայան և «Օնիկ Գասպարյան» ԱՁ,

    11:30–16:30 Նորակերտ գյուղ, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00–13:00 Տաշիր քաղաք՝ 14-րդ թաղամաս, Գյուլագարակ գյուղ մասնակի,

    11:00–14:00 Սպիտակ քաղաք՝ Տեր Սիմոնյան փողոց մասնակի, Վանաձորի խճուղին մասնակի, Արջահովիտ, Նոր Խաչակապ, Արջուտ գյուղեր, Սարահարթ և Սանահին գյուղեր մասնակի,

    Տավուշի մարզ՝

    11:30–14:30 Գոշ գյուղ մասնակի,

    11:30–15:30 Հովք գյուղ, Գոշ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00–15:00 Աշոցք համայնք՝ Արփենի գյուղ 3-րդ փողոց,

    Սյունիքի մարզ՝

    10:00–14:00 Սիսիան քաղաք՝ Ա. Մանուկյան 3, Իսրայելյան փողոց 35, 39, 39ա, բ, գ շենքեր, Նիկողայոս Ադոնցի փողոց 1 շենք, Սիսական փողոց 34 շենք, Գարեգին Նժդեհի փողոց 3, 4 շենքեր,

    10:00–12:00 Մեղրի քաղաք՝ Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Վարդանիձոր գյուղեր, Աղվանի, Բարձրավան, Խոտ, Հարթաշեն, Նոր Առաջաձոր, Շուռնուխ, Որոտան, Սվարանց, Տաթև, Տանձավեր, Տանձատափ, Քաշունի, Քարահունջ գյուղեր,

    13:00–15:00 Մեղրի քաղաք՝ Աղանի ձոր, ՀԷԿ-ի ձոր թաղամաս, Մեղրի-Լեհվազ խճուղին,

    10:00–13:00 Արևիս, Խնածախ, Խնձորեսկ, Խոզնավար, Կոռնիձոր, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Վաղատուր, Տեղ, Քարաշեն գյուղեր,

    10:30–13:00 Գորիս քաղաք՝ Անկախության, Ավանգարդ, Արզումանյան, Արցախի խճուղի, Երվանդունիների, Համո Սահյան, Մաշտոցի, Սարյան, Սյունիքի փողոցներ, Մաշտոցի փողոց 151, 151/1, 151/2, 151/3 նրբանցքներ, Ակներ գյուղ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալnւթյան պահին դիմադրություն ցույց չի տվել ընդհանրապես

    Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալnւթյան պահին դիմադրություն ցույց չի տվել ընդհանրապեսԱդրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել ընդհանրապես։ Ինչքան հասկանում եմ՝ նաև որոշակի վնասվածքներ է ունեցած եղել: Այս մասին Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

    Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին:

  • Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները․ «Հրապարակ»

    Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է.  Երեկ պարզ դարձավ, թե ովքեր են նոր խորհրդարանի վահագնալեքսանյանները կամ աքացի տվողները։ Հիշենք, որ նախորդ խորհրդարանում ընդդիմադիրների հետ ծեծկռտուքների ժամանակ մշտապես աչքի էր ընկնում Վահագն Ալեքսանյանը, որն ազատություն էր տալիս ոտքերին ու ձեռքերին։

     

    Երեկ նա բացակայում էր, եւ այդ դերը ստանձնել էին նորաթուխ պատգամավորներ Սուրեն Հովհաննիսյանն ու Փարաքարի նախկին կրիմինալ համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, որոնք գլխավոր հարձակվողի` Վահե Ղալումյանի քավորությամբ փորձում էին շիկացնել իրավիճակը եւ բռունցքներով հարձակվել ու հարվածում էին ընդդիմադիրներին։

     

    Եթե Գյուլնազարյանի մասին հանրությունը քիչ թե շատ տեղյակ է, ապա նշենք, որ նորաթուխ Սուրեն Հովհաննիսյանը 2021-2026 թվականներին եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնականը, ներկայում էլ ընդգրկված է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովում: Ահա՝ այսպիսին է դեպի Եվրոպա շտապող ՔՊ-ի իրական դեմքը։

  • Բաքուն և Երևանը պետք է որոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ

    Բաքուն և Երևանը պետք է որոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆԱդրբեջանն ու Հայաստանը պետք է որոշեն «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում արտգործնախարարների հաջորդ հանդիպման անցկացման վայրը, իսկ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել․ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքիմն գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

    «Բաքուն և Երևանը պետք է որոշեն, թե որտեղ կկայանա «3+3» ձևաչափին մասնակցող երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումը։ Մենք պատրաստ ենք մեր գործընկերներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»,- գործակալությանը հայտնել է Կալուգինը։

    Կալուգինը նաև նշել է այդ ձևաչափի շրջանակում գործնական համագործակցության ընդլայնման մասին։ Մասնավորապես, հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) շրջանակում մեկնարկել է «3+3» ձևաչափի փորձագիտական ​​ուղղությունը, որին ներգրավված են տարածաշրջանի բոլոր վեց երկրների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքական վերլուծաբանները։

    «Էներգետիկ համագործակցությանը նվիրված՝ այս ձևաչափով առաջին հանդիպումը նախատեսված է անցկացնել հոկտեմբերին Մոսկվայում՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումի շրջանակում»,- հստակեցրել է դիվանագետը։

  • Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 7-ի համար

    Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 7-ի համարՆերկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 360,15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 364,5 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 400,34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 411,18 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․16 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.39  դրամ։

  • «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին, կա 1 զnհ, 4 վիրավnր, «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ

    «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին, կա 1 զnհ, 4 վիրավnր, «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափԵրեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Արջուտ բնակավայրի վարչական տարածքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան դեպի Սպիտակ ընթանալիս բախվել է կայանված «Nissan Pathfinder» և  «Lada» մակնիշի ավտոմեքենաներին։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարից հետո տեղի է ունեցել նաև վրաերթ, ինչի հետևանքով 5 հոգի, որոնցից ըստ նախնական տեղեկությունների վրաերթի է ենթարկվել 2 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

  • Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել. «Հրապարակ»

    Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի մի շարք բնակավայրերում, հատկապես` Արարատի եւ Արմավիրի մարզերում, ամռանը սկսված ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել․ նախապատրաստական աշխատանքներն իրականացրել են ու կանգնել։

    Ասֆալտապատման աշխատանքներով զբաղվող անձը մեզ պատմեց, որ խնդիրը բիտումի՝ ժողովրդական լեզվով ասած` ձյութի դեֆիցիտն է։ Այն նախկինում ներկրել են Ռուսաստանից, այժմ՝ հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, ռուսական բիտում գրեթե չի ներկրվում Հայաստան, ինչն էլ խնդիրներ է առաջացրել իշխանությունների սիրած գործի` ասֆալտապատման հարցում։ Մեզ պատմեցին, որ, իհարկե, կա այլընտրանք՝ Իրանից էլ է բիտում գալիս, բայց մասնագետներն ասում են, որ այն որակային առումով զիջում է ռուսականին։ Եվ դա է պատճառը, որ վերջին տարիներին արված ասֆալտը մի քանի ամսից շարքից դուրս է գալիս։