Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը

Written by

in

Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանըՌուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին, ինչը թույլ կտա ամբողջությամբ բացահայտել տարածաշրջանի տնտեսական և տարանցիկ ներուժը։

Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ելույթ ունենալով «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում. միասին հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ժամանակ։

«Ռուսաստանն ու Չինաստանը համախոհների հետ միասին նպաստում են ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի կառուցմանը և Եվրասիայում հավասար ու անբաժանելի անվտանգության և համագործակցության տարածքի ձևավորմանը, որի մաս է կազմում նաև Հարավային Կովկասը»,- ասել է Կոպիրկինը։

Դիվանագետը նշել է, որ Մոսկվան և Պեկինը «խթանում են» Եվրասիական տնտեսական միության և չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցումը՝ պայմաններ ստեղծելով մայրցամաքի համատեղ տնտեսական զարգացման համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *