Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանի դեմ հարուցված վարույթներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվել է։Բնակարանների տրամադրման գործով հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Խոսքը վերաբերում է բնակարանների տրամադրման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործին։
Ըստ մեղադրանքի՝ Օհանյանը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել մի շարք անձանց իրավունքներին և օրինական շահերին:
Leave a Reply