«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի Ռոբերտ Քոչարյանից | Քաղաքականություն

Written by

in

«Հայաստան» դաշինքն Ազգային ժողովի պատգամավորական մանդատները կվերցնի ըստ նախընտրական ցուցակի հերթական համարների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է դաշինքի պատգամավորության թեկնածու Ագնեսա Խամոյանը։

Նրա փոխանցմամբ՝ բացառություն է կազմելու միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով չի վերցնելու իր մանդատը։

Նորընտիր խորհրդարանում դաշինքն ունենալու է 12 տեղ։ Քոչարյանի հրաժարվելու արդյունքում, ցուցակի հաջորդականությամբ, պատգամավորական մանդատը կփոխանցվի Մեսրոպ Մանուկյանին, ով ներկայումս Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *