Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին հայտարարել է, որ ԵՄ-ն կողմնակալ և անարդար մոտեցում է ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ՝ անտեսելով նրա՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը «Ընդհանուր փոխըմբռնում. մեր առջև ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները. ԵՄ ռազմավարական միջավայրի գնահատում» փաստաթղթում։
Ռուսական «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ նա նշել է, որ փաստաթուղթը հրապարակվել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից կարճ ժամանակ անց, որտեղ դաշնակիցները վերահաստատել են Թուրքիայի դերի աճը Դաշինքի անվտանգության ապահովման գործում, սակայն դրա հեղինակները փորձել են նվազեցնել այս փաստի նշանակությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը մերժել է փաստաթղթի պնդումները Արևելյան Միջերկրականի վերաբերյալ՝ դրանք անվանելով անհիմն, և կոչ է արել Եվրամիությանը ավելի իրատեսական մոտեցում ցուցաբերել։
Leave a Reply