Կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը՝ դրանք պետությանը օտարելու նպատակով։
Որոշման հիմնավորումների համաձայն՝ հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը։
«Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար, պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է պետության ու հասարակության անվտանգության ապահովման անհրաժեշտություն», – նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։
Որոշման նախագծի համաձայն՝ օտարման գործընթացի ավարտի վերջնաժամկետը 2027 թվականի հոկտեմբերի 1-ն է։
Օտարման ենթակա են ՀԷՑ-ի 246 հազար 423 բաժնետոմսերը, որոնց ընդհանուր անվանական արժեքը 20 միլիարդ 674 միլիոն 889 հազար 700 դրամ է։ Դրանցից 172 հազար 496-ը պատկանում է «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ մոտ 70 տոկոսը, իսկ 73 հազար 927-ը՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդին»՝ մոտ 30 տոկոսը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական առումով ՀԷՑ-ը ապօրինի գույքի վերադարձի անբաժան մասն է։
«Ժողովրդից տարվածը վերադարձվում է ժողովրդին»,- ասաց նա։
դիտվել է 198 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Leave a Reply