Category: ArmPulse

  • Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար | Քաղաքականություն

    ՆԳ նախկին փոխնախարար Դավիթ Համբարյանը հաստատել է տեղեկությունները, որ պատրաստվում է ստանձնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ համապատասխան առաջարկը ստացել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանից։

    Անդրադառնալով խորհրդարանի մեծ աշխատակազմը ղեկավարելու իր կարողությանը՝ Համբարյանը հիշեցրել է իր կենսագրությունը՝ շեշտելով, որ նախկինում ղեկավարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, որն իր կազմով շատ ավելի մեծ է: Նա նաև աշխատել է երկու նախարարություններում որպես փոխնախարար։  

  • Պահանջում եմ բացատրություններ՝ ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստ»-ի վրա․ Իոաննիսյան | Հայաստան

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ | Հասարակություն

    Արտաշատում թունավորման դեպք է գրանցվել․ մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ: Այս մասին հայտնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։

    10 հիվանդի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, որից հետո նրանք դուրս են գրվել՝ առողջական վիճակի բարելավմամբ։ 4 երեխա հոսպիտալացվել է բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք, ստացել համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել։

    Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի, շրջակա միջավայրի, ռեստորանի սպասարկող անձնակազմի և խոհանոցի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։

  • ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին

    «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ»,- ասված է հրամանագրում:
  • ՌԴ-ն ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները. Վիկտոր Վասիլև | Քաղաքականություն

    Ռուսաստանը ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ երկրները նույնպես ունեն իրենց շահերն ու հարաբերությունների պատմությունը Երևանի հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

    «Մենք ցանկանում ենք պահպանել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ մեր ժողովուրդների կյանքերն ու ճակատագրերը միահյուսված են ոչ թե տասնամյակներով, այլ դարերով։ ՀԱՊԿ մյուս անդամ պետություններն էլ ունեն իրենց շահերն ու Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների սեփական պատմությունը»,-ասել է նա։  

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը | Քաղաքականություն

    «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը, լրագրողներին հայտնել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

    Հարցին՝ ինչ սկզբունքով է խմբակցությունն ընտրել թեկնածուին, Կարապետյանը պատասխանել է․ «Փորձ, պրոֆեսիոնալիզմ,  նա լավագույն մասնագետներից է, իսկ օրենսդրի համար դա հիմնական չափանիշներից է»։

     

  • Տաջիկ մարզիկը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել եռագույնով և հայ զինվորի համազգեստով | Սպորտ

    Խառը ոճի մարզիկ Սուլեյման Մահմադովը, որն ազգությամբ տաջիկ է, Երևանում հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով։

    Նրա մանկության ընկերը՝ Հրաչը, զոհվել է  2021թվականին։ Սուլեյման Մահմադովը հաճախ է իր հարցազրույցներում խոսում այդ մասին և նշում, թե միաժամանակ նաև Հայաստանն է ներկայացնում։ Ասում է՝ այնքան է սիրել մեր երկիրը, այնքան շատ հայ ընկերներ ունի, որ չի բացառում՝ մի օր Հայաստան կտեղափոխվի։

  • Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը․ Ռուբեն Ռուբինյան | Քաղաքականություն

    Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը, հայտարարել է ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։

    «Հայաստան-Ադրբեջան գործընթացում, օրինակ, ադրբեջանական կողմն ավելի շուտ հանեց սահմանափակումները Հայաստանից երկաթուղային տրանզիտի, քան՝ Թուրքիան։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հիմա ուղիղ առևտուր կա, նկատի ունեմ՝ նավթամթերքի։ Ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի թուրքական կողմից լինի ավելի ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, դա վաղուց հասունացած է։ Ես չգիտեմ պատճառը, թե ինչու հենց վաղը Հայաստանն ու Թուրքիան չպետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ, և ինչու հենց վաղը սահմանը չպետք է բացված լինի»,-ասել է Ռուբինյանը։

  • Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է դաշտում․ կա զnհ և վիրավnրներ | Հասարակություն

    Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել դաշտում։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 55-ամյա Գինեվարդ Մ․-ն և 35-ամյա Արմեն Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

    Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Արմեն Մ․-ն գիտակցության չգալով մահացել է։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի եղբայրն է, իսկ վիրավորը՝ մայրը։

  • Վենդետա լինելու է․ Ռուբեն Ռուբինյանը՝ Աղվան Վարդանյանին | Քաղաքականություն

    Վենդետա բառը վտանգավոր բառ է, պարոն Ռուբինյան, այն երբեք միակողմանի չի լինում, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ դիմելով ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին։ 

    «Հայտարարել եմ և հիմա էլ եմ հայտարարում՝ վենդետա լինելու է իրավական իմաստով։ Ով հանցագործություն է կատարել, պետք է պատժվի։ Քաղաքական իմաստով նույնպես վենդետա է լինելու, որովհետև քաղաքական ուժերը պետք է պատասխանատու լինեն»,-պատասխանել է Ռուբեն Ռուբինյանը։