Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը․ Ռուբեն Ռուբինյան | Քաղաքականություն

Written by

in

Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը, հայտարարել է ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։

«Հայաստան-Ադրբեջան գործընթացում, օրինակ, ադրբեջանական կողմն ավելի շուտ հանեց սահմանափակումները Հայաստանից երկաթուղային տրանզիտի, քան՝ Թուրքիան։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հիմա ուղիղ առևտուր կա, նկատի ունեմ՝ նավթամթերքի։ Ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի թուրքական կողմից լինի ավելի ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, դա վաղուց հասունացած է։ Ես չգիտեմ պատճառը, թե ինչու հենց վաղը Հայաստանն ու Թուրքիան չպետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ, և ինչու հենց վաղը սահմանը չպետք է բացված լինի»,-ասել է Ռուբինյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *