Category: ArmPulse

  • Այսօր մեզ համար, մեր ժողովրդի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է խաղաղությունը. Կնյազ Հասանով | Քաղաքականություն

    Հայաստանի Ազգային ժողովի իններորդ գումարման «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը, որը որպես տարիքով ավագ պատգամավոր վարում է նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստը, պատգամավորներին կոչ է արել միասնական լինել, մի կողմ դնել տարաձայնությունները և համախմբվել պետության շուրջ։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կնյազ Հասանովն այս մասին ասել է Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանի բացման ժամանակ։

    «Ինձ համար հաճելի, միաժամանակ պատվաբեր և պատասխանատու պահ է։ Ես ինձ շատ հպարտ եմ զգում։ Որպես տարիքով ավագ պատգամավոր՝ իմ տարիքը հաշվի առնելով, ինձ հնարավորություն է ընձեռվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ, 7-րդ, 8-րդ և այսօր էլ 9-րդ գումարման առաջին նստաշրջանը բացելու համար։Երևի իմ տարիքը հնարավորություն է տալիս նաև մի մեծ խնդրանքով դիմել ձեզ։ Ես խնդրում և հորդորում եմ իմ դիմադիր և ընդդիմադիր բոլոր քույր և եղբայր պատգամավորներին՝ եկեք լինենք միասնական, մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները, հավաքվենք մեր պետության և կառավարության շուրջ, անենք ամեն ինչ, որպեսզի մեր երկիրն ընթանա ճիշտ զարգացման ճանապարհով»,- ասել է Հասանովը։Նրա խոսքով՝ Հայաստանին և հայ ժողովրդին խաղաղությունն այսօր անհրաժեշտ է օդ ու ջրի պես։

    «Այսօր մեզ համար, մեր ժողովրդի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է խաղաղությունը, որի շնորհիվ մեր երկիրը պետք է տնտեսապես զարգանա և հզորանա։ Միայն հզոր երկրի հետ և՛ թշնամիները, և՛ բարեկամները սկսում են հաշվի նստել։Պատերազմը ոչ մի լավ բան չի բերում՝ բացի ավերածությունից, արյունահեղությունից, մարդկային զոհերից ու կորուստներից։ Դրա համար պետք է անել ամեն ինչ, որպեսզի հարցերը չլուծվեն պատերազմի միջոցով, այլ՝ դիվանագիտական, խաղաղ ճանապարհով»,- նշել է Հասանովը։

    Հասանովի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության շնորհիվ մի շարք երկրների, այդ թվում՝ հարևան պետությունների հետ հաստատվել են բարիդրացիական հարաբերություններ։«Մեր հանրապետության վարչապետ, հարգարժան Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին, ճիշտ ու հեռատես քաղաքականության շնորհիվ մի շարք գերտերությունների և հարևան երկրների հետ հաստատվել են բարիդրացիական լավ հարաբերություններ, որոնց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունն ապրում է և կապրի երկարատև խաղաղության մեջ։Մեր խելացի և հեռատես ժողովուրդն ընտրեց խաղաղության կուսակցությանը, հաղթեց խաղաղությունը։ Ես սրտանց շնորհավորում եմ նորընտիր պատգամավորներին՝ մաղթելով բեղուն աշխատանք, հեռատեսություն և անսպառ եռանդ»,- եզրափակել է Կնյազ Հասանովը։Այնուհետև նա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանը հայտարարել է բացված։

  • Սադրանքներին կպատասխանենք ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան | Քաղաքականություն

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն աշխատանքային տրամադրությամբ են գնում 9-րդ գումարման Ազգային ժողով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

    «Կարծում եմ արդյունավետ, հետաքրքիր աշխատանք կունենանք»,-լրագրողներին ասել է Նարեկ Կարապետյանը։ Դիտարկմանը, թե սադրանքներ կարող են լինել, Կարապետյանն ասաց․ «Խնդիր չկա, ցանկալի է աշխատանքային ռեժիմով աշխատել, իսկ սադրանքներին կպատասխանենք ինչպես որ պետք է»։

  • Հայտնի է` ովքեր են ղեկավարելու ԱԺ խմբակցությունները | Քաղաքականություն

    9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի խմբակցությունները նիստեր են հրավիրել և ընտրել խմբակցությունների ղեկավարներին և քարտուղարներին։

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, քարտուղար՝ Վոլոդյա Հակոբյանը։

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը։

    «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։

  • ԱԱԾ-ն ու ՔԿ-ն կանխել են 10 կգ մարիխուանայի իրացման փորձը Telegram-ի միջոցով․ գործն ուղարկվել է դատախազություն | Հասարակություն

    ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերի ապօրինի շրջանառության վերաբերյալ։

    Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ Ս․Պ․-ն, իր ազգական Հ․Պ․-ի հետ նախնական համաձայնությամբ, Telegram-ի միջոցով թմրամիջոցների առուվաճառքով զբաղվող օգտատիրոջ մատնանշած վայրից և թաքստոցից վերցրել է 10 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Սակայն նրանք հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ ձերբակալվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից։

    Ս․Պ․-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված «մարիխուանա», էլեկտրոնային կշեռքներ, ինքնասոսնձվող ժապավեններ և պոլիէթիլենային փաթեթներ։

    Հսկող դատախազի որոշմամբ Ս․Պ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ դրանք ապօրինի իրացնելու փորձ) և 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)։ Հ․Պ․-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

    Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

  • Երևանում կողոպտել են «Իդրամ» ՍՊԸ–ի ինկասատորին | Հայաստան

    Հուլիսի 28-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01.30–ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի ժամ առաջ Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցի հասցեներից մեկում, կողոպտել են «Իդրամ» ՍՊԸ–ի ինկասատորին։ 

    Շամշյանի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ ինկասատոր–վարորդ, Երևանի բնակիչ, 51-ամյա Լաերտ Գ–ն հայտնել է, որ ինկասացիա կատարելու ժամանակ սաղավարտով՝ իրեն անծանոթ անձը բացել է ինկասացիոն «Skoda» մակնիշի ավտոմեքենայի հետևի դուռը և սրահից հափշտակել է 34 հատ դրամական կապոցներով լցված պայուսակը։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կողոպտիչը դիմել է փախուստի, իսկ Լաերտ Գ․–ն հետապնդել է նրան, սակայն վերջինիս չի կարողացել բռնել, իսկ այդ ընթացքում կողոպտիչի մոտից փախուստի ժամանակ թափվել է 12 հատ դրամական կապոց։

    Դեպքի փաստով Երևանի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կողոպտիչին հաջողվել է տանել խոշոր չափի գումար։

  • Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի ամբողջական փակման մասին | Քաղաքականություն

    Պարսից ծոցի ջրային ուղիների կառավարման իրանական կազմակերպությունը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի շարժի ամբողջական դադարեցման մասին:

    «Տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների պատճառով Հորմուզի նեղուցով անցումը ներկայումս փակ է։

    Հենց որ վերականգնվեն կայունությունն ու անվտանգությունը, ներկայացված բոլոր հայտերը կքննարկվեն հերթականության կարգով, և թույլտվությունները կտրամադրվեն աստիճանաբար», – նշված է հայտարարության մեջ։

    Հորմուզի նեղուցը համարվում է համաշխարհային էներգետիկ շուկայի կարևորագույն ծովային ուղիներից մեկը, որով իրականացվում է նավթի և հեղուկացված բնական գազի զգալի մասի միջազգային փոխադրումը։

  • Ապօրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե | Հասարակություն

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գծի 119 հեռախոսահամարին քաղաքացուց ստացվել է ահազանգ՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 26/2 հասցեում իրականացվող ծառահատումների վերաբերյալ։ Հայտնում են տեսչական մարմնից։

    Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ պարզվել է, որ նշված հասցեի հարակից տարածքում հատվել է ընդհանուր հինգ ծառ, որոնցից մեկը՝ թթենի, իսկ չորսը՝ գիհի (կենսածառ) տեսակի։  Բուսական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվել է 1,005,000 (մեկ միլիոն հինգ հազար) ՀՀ դրամ։

    Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինը առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

  • Փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ Երևանում գերազանցել է թույլատրելի շեմը | Հայաստան

    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 22-28-ը։

    Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

    Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

    Արաբկիրում՝ հուլիսի 22-ին և 28-ին,

    Շենգավիթում չի գերազանցել,

    Նոր Նորքում՝ չի գերազանցել։

    Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

    Կենտրոնում՝ հուլիսի 22-ին,

    Նոր Նորքում, Արաբկիրում և Շենգավիթում չեն գերազանցել։

    Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Երևան-Երասխ ավտոճանապարհին իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ | Հասարակություն

    ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հանձնարարականով՝ հուլիսի 28-ին ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից Երևան-Երասխ ավտոճանապարհի 83-84-րդ կիլոմետրերում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

    Միջոցառման նպատակն էր կանխարգելել քարաթափման հնարավոր վտանգը և ապահովել տվյալ ճանապարհահատվածում երթևեկության անվտանգությունը։ Մասնագիտացված տեխնիկական միջոցների կիրառմամբ փրկարարները ճանապարհամերձ վտանգավոր լանջից հեռացրել են շուրջ 5 խորանարդ մետր ծավալով քարային զանգված։

    Աշխատանքներին ներգրավվել են ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։

    Տեղում անվտանգության ապահովման և երթևեկության կանոնակարգման հարցում աջակցել են Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, իսկ տեխնիկական աջակցությունն ապահովել են «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ի մասնագետները։

  • Շիրակում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակությունները. ՆԳՆ | Հայաստան

    2026 թվականի առաջին կիսամյակում Շիրակի մարզում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակությունները: Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը: