Ապօրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե | Հասարակություն

Written by

in

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գծի 119 հեռախոսահամարին քաղաքացուց ստացվել է ահազանգ՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 26/2 հասցեում իրականացվող ծառահատումների վերաբերյալ։ Հայտնում են տեսչական մարմնից։

Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ պարզվել է, որ նշված հասցեի հարակից տարածքում հատվել է ընդհանուր հինգ ծառ, որոնցից մեկը՝ թթենի, իսկ չորսը՝ գիհի (կենսածառ) տեսակի։  Բուսական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվել է 1,005,000 (մեկ միլիոն հինգ հազար) ՀՀ դրամ։

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինը առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts