Category: ArmPulse

  • Շիրակում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակությունները. ՆԳՆ | Հայաստան

    2026 թվականի առաջին կիսամյակում Շիրակի մարզում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակությունները: Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:

  • Նորագույն Airbus A350-1000ULR-ը օդում անցկացնել է 24 ժամ 24 րոպե

    Այդ թռիչքը ռեկորդային է դարձել իր տևողությամբ և հեռավորությամբ առևտրային ինքնաթիռների շրջանում։
  • Հայկական գյուղմթերքի և ձկնարտադրանքի արտահանումը դեպի Վրաստան ընդլայնվում է․ ՀՀ դեսպանություն | Էկոնոմիկա

    Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակում է ընդլայնվել։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

    Մասնավորապես՝ հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները․ նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։

    Բացի այդ, հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման շուրջ, և առաջիկայում տեղական բարձրորակ ձկնարտադրանքը ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։

    ՀՀ դեսպանությունից վստահեցնում են, որ շարունակելու են հետևողական աշխատանքը՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու հայաստանյան արտադրողների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։

  • Ես կշարունակեմ լինել «Հայաստան» խմբակցության կողքին. Սեյրան Օհանյան | Քաղաքականություն

    Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը։ Սակայն պայքարն առջևում է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

    «Եվ այսօր, հետադարձ հայացք ուղղելով 2021-2026 թթ․ «Հայաստան» խմբակցության՝ իմ և գործընկերներիս անցած ճանապարհին, կարող եմ ասել՝ յուրաքանչյուր վայրկյանը ապրել եմ՝ հավատարիմ մնալով իմ կոչումին ու երդմանը՝

    ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ,

    և պայքարել ենք, ինչպես կարող ենք,

    ու դրակա՛ն եմ գնահատում մեր կատարած աշխատանքը և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս․ փողոցային պայքարում՝ Դիմադրության շարժման, Սրբազան շարժման օրերին, մարզային հանդիպումների ընթացքում մեր

    հայրենակիցների հետ բաց հանդիպումների ժամանակ և՛ ոգևորվել ենք՝ նրանց անկեղծ սատարումը, գնահատանքը տեսնելով, և՛ քաջություն ենք ունեցել՝ դեպի մեզ ուղղված քննադատությունը լսելու, իսկ միջազգային ատյաններում արժանապատվորեն ներկայացրել ու պաշտպանել ենք Արցախի և Հայաստանի պետական, ազգային շահերը։

    Մեծ ցավ եմ ապրել՝ տեսնելով մեր սրբություն սրբոց Արցախի հայաթափումն ու հանձնումը. մարտի դաշտում մենք հաղթել էինք մեր ոգու ուժով և կյանքի գնով մեր հերոսների, սակայն «իրականները», խաղաղության կեղծ խոստումներով մոլորեցնելով հանրությանը, պատերազմ ու պարտություն բերեցին և լուռ էին Արցախում իրականացվող ցեղասպանության, ազգային ողբերգության օրերին։

    Մենք անցել ենք անհավանական ճանապարհ, թողել ենք ուրույն հետագիծ, և մեր ծառայության, նվիրումի պատմությունը, վստահ եմ, հետո՛ է արժևորվելու։ Մեր պայքարի ոգին ներշնչել ու համախմբել է ընդդիմադիր դաշտը։

    Ինձ համար պատիվ է եղել ղեկավարել «Հայաստան» խմբակցությունը։

    Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս, և հատկապես «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Արցախի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

    Շնորհակալ եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր նվիրյալներին։

    Շնորհակալ եմ նոր ուժերին, «Առաջ» կուսակցության անդամներին, որոնք

    համալրել են ինձ հարազատ և թանկ դարձած «Հայաստան» խմբակցության մարտական

    շարքերը։

    Շնորհակալ եմ մեր բոլոր համակիրներին ու աջակիցներին։

    Շնորհակալ եմ այն բոլոր իսկապես մեծանուն հայերին, ովքեր, հետապնդվելով այս

    իշխանության կողմից և ապօրինաբար կալանավորվելով, դառնալով քաղբանտարկյալ, չեն նահանջում իրենց ազգանվեր սկզբունքներից և շարունակում են պայքարը՝ հանուն Հայրենիքի, հանուն պատմական արդարության։

    Վաղը «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողով կգա նոր կազմով՝ շարունակելու իր հայանպաստ առաքելությունը։ Իսկ ես կշարունակեմ լինել «Հայաստան» խմբակցության կողքին, դաշինքի կազմում՝ իմ փորձառությամբ, գիտելիքներով, կարողությունների ամբողջ ներուժով զորակցելով նրանց հետագա բարդ

    ծառայության մեջ։

    Ինչպես արդեն նշել եմ, ավարտվել է շրջափուլը, սակայն պայքարը շարունակվում է։ Եվ միայն միասին, միայն համախմբվելով կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որ շարունակում է քանդել մեր պետության հիմնասյուները, հարված հասցնում ինքնիշխանությանը, փորձում է ջնջել հայի հազարամյա ազգային ինքնությունը, հարձակվում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Իշխանության ղեկից պետք է օր առաջ հեռացնել այն ուժը, որը թեև դատապարտում է անհանդուրժողականությունն ու արատավոր բարքերը, սակայն հենց ի՛նքն է ատելություն սերմանում մեր հասարակության մեջ, և ի՛նքն է գերագույն հայհոյողն ու ստախոսը։

    Հաջողություն եմ մաղթում բոլորիս

    ազգանվեր պայքարի մեջ։ Եվ վստահ եմ՝

    ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ

  • Բրոուդ Փիք լեռան վրա ձնահոսքի հետևանքով կան զոհեր․ որոնվում է 7 լեռնագնաց, այդ թվում՝ Նիրմալ Պուրջան | Հասարակություն

    Պակիստանում փրկարարներն արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակում են որոնել աշխարհի ամենաբարձր գագաթներից մեկի՝ Բրոուդ Փիքի վրա ձնահոսքի տակ մնացած լեռնագնացներին, հայտնում է BBC News-ը։

    Անհետ կորած համարվող յոթ անձանց թվում է նաև նեպալցի հայտնի լեռնագնաց Նիրմալ Պուրջան, ով նվաճել է մոլորակի բոլոր 14՝ 8000 մետրից բարձր գագաթները։

    Ձնահոսքը գրանցվել է հինգշաբթի օրը Պակիստանի և Չինաստանի սահմանին՝ Կարակորումի լեռնաշղթայում գտնվող 8047 մետր բարձրությամբ լեռան վրա։ Միջազգային արշավախմբի կազմում եղել է 10 մարդ։ Պակիստանի իշխանությունների տվյալներով՝ երեք լեռնագնացների մարմիններն արդեն հայտնաբերվել են։ Զոհվել են ամերիկուհի Մալորի Գայսը, Օմանի քաղաքացի Նադհիրա Ահմեդ Աբդուլլա Ալ-Հարթին և նեպալցի լեռնագնաց Պուր Բահադուր Գուրունգը։

    Որոնողափրկարարական աշխատանքներին միացել են տեղացի պակիստանցի լեռնագնացները, ինչպես նաև Նեպալից ժամանած արշավախմբերի մասնակիցները, որոնք ժամանակավորապես դադարեցրել են դեպի հարևան Կ2 գագաթի վերելքը։ Անօդաչու թռչող սարքերի միջոցով հաջողվել է նկատել մի քանի լեռնագնացի, սակայն նրանց վիճակի մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան։ Վատ եղանակը և նոր ձնահոսքերի վտանգը լուրջ դժվարություններ են ստեղծում փրկարարների համար։ Ռազմական ուղղաթիռները պատրաստ են տարհանել տուժածներին, սակայն դրանց կիրառումը ևս կախված է եղանակային պայմաններից։

    Արշավախմբի մասնակիցների թվում է նաև Կիլի Պեմբա Շերպան, ով 15 անգամ բարձրացել է Էվերեստ և մասնակցել 2021 թվականին Կ2 լեռան պատմական ձմեռային վերելքին։

    Բրոուդ Փիքի արշավախումբը գլխավորում է ժամանակակից ամենահայտնի լեռնագնացներից մեկը՝ Նիրմալ Պուրջան։ 2019 թվականին նա համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ բարձրանալով 8000 մետրից ավելի բարձրություն ունեցող բոլոր 14 գագաթները ընդամենը 6 ամսում և 6 օրում։

  • Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին | Քաղաքականություն

    ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

    Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին համատեղ իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու զարգացումը:

    Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Դըկոտինյիի անձնական ներդրումը երկկողմ օրակարգի ընդլայնման և Հայաստան-Ֆրանսիա գործընկերության խորացման գործում՝ նրան հաջողություն մաղթելով հետագա դիվանագիտական գործունեության մեջ։

  • ՄԻՊ ներկայացուցիչները և Քրեակատարողական ծառայության ղեկավարությունը քննարկել են «Աբովյան» և «Արթիկ» ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրները | Հասարակություն

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 31-ին Քրեակատարողական ծառայությունում մասնակցել են աշխատանքային քննարկման: Հանդիպումը կազմակերպվել է ՄԻՊ կողմից ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրները և դրանց լուծման առաջարկները քննարկելու նպատակով։

    Քննարկմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Հեղինե Մարտիրոսյանը, «Արթիկ» ՔԿՀ-ի պետի պարտականությունները կատարող Կարո Մանուկյանը, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի և կենտրոնական մարմնի այլ ներկայացուցիչներ:

    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ազատազրկված անձանց` արտաքին աշխարհի հետ կապի ապահովման և վերասոցիալականացման գործընթացներին։ Հատուկ ընդգծվել են ազատությունից զրկված կանանց, նրանց հետ գտնվող մինչև 3 տարեկան երեխաների և անչափահասների իրավունքներին առնչվող հարցերը, մասնավորապես՝ երեխաների բժշկական օգնությանն ու սպասարկմանը, ինչպես նաև անչափահասների նկատմամբ հատուկ միջոցների կիրառմանը վերաբերող խնդիրները:

    Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել են արդեն իսկ նախաձեռնված առանձին լուծումները, քննարկվել են դեռևս առկա խնդիրների հաղթահարման ուղիները: Քննարկման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու նման ձևաչափով հանդիպումները՝ արձանագրված խնդիրներին արագ արձագանքելու նպատակով։

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հիշեցնում են, որ ազատությունից զրկված կամ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պատասխանատվություն է կրում պետությունը, և այս ոլորտի հարցերը գտնվում են ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո:

  • Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը | Հայաստան

    «Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում հուլիսի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպել է Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչի գլխավորած պատվիրակությանը։

    Հանդիպման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, իրականացվող բարեփոխումները, ստարտափ էկոհամակարգի զարգացման նախաձեռնությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։

    Անջելա Յակշիչ Ստոյանովիչն իր հերթին անդրադարձել է Չեռնոգորիայում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջնահերթություններին, թվային ենթակառուցվածքների կատարելագործմանը և կրթական համակարգում թվային հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերին։

    Կողմերը քննարկել են Seaside Startup Summit-ի ձևաչափը հետագայում Չեռնոգորիայում կազմակերպելու հնարավորությունը, ինչպես նաև համատեղ միջոցառումների իրականացման հեռանկարները՝ երկկողմ համագործակցությունը խթանելու նպատակով։

    Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը՝ անդրադառնալով մասնավորապես ստարտափ էկոհամակարգի, կիբեռանվտանգության, արհեստական բանականության, ինչպես նաև «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության հեռանկարներին։

    Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը, կազմակերպել փոխադարձ այցեր և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։

  • Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը | Հասարակություն

    Օգոստոսի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Մահացածը Երևանի բնակիչ, 53-ամյա դաշնակահարուհի Սվետլանա Դ․-ն է։

    Դեպքի հանգամանքները պարզվում են, իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ։

  • Բակային շաբաթօրյակ` Նոր Նորք վարչական շրջանում | Հասարակություն

    Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են բակային շաբաթօրյակներ, որոնց ընթացքում մաքրվում են բակային տարածքներն ու թարմացվում հարակից կանաչապատ գոտիները։

    «Այս անգամ հերթը Նոր Նորք վարչական շրջանինն էր. մասնավորապես, աշխատանքներն ընթանում էին 6-րդ զանգվածի միջբակային հատվածներում և գլխավոր մայթեզրերին»,- հայտնել են քաղաքապետարանից։