Հայկական գյուղմթերքի և ձկնարտադրանքի արտահանումը դեպի Վրաստան ընդլայնվում է․ ՀՀ դեսպանություն | Էկոնոմիկա

Written by

in

Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակում է ընդլայնվել։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Մասնավորապես՝ հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները․ նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։

Բացի այդ, հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման շուրջ, և առաջիկայում տեղական բարձրորակ ձկնարտադրանքը ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։

ՀՀ դեսպանությունից վստահեցնում են, որ շարունակելու են հետևողական աշխատանքը՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու հայաստանյան արտադրողների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *