Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ

Written by

in





ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնություն կկնքեն հակամարտության կարգավորման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 12-ին Օհայոյի նահանգում Հանրապետական կուսակցության ​​կողմնակիցների առջև ելույթում, որի տեսանյութը հրապարակել է RSBN հեռարձակող ընկերությունը։

«Եթե անկեղծ լինենք Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում, նրանք նույնպես ցանկանում են գործարք կնքել։ Նրանք չգիտեն՝ ինչպես դա անել։ Երկու ղեկավարների միջև ատելությունը շատ մեծ է, բայց մենք կհասնենք նրան, որ համաձայնություն ձեռք բերվի», – նշել է Թրամփը Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք ընտրությունների նախընտրական հանրահավաքում։

Ինչպես նախկինում, Թրամփը ևս մեկ անգամ խոստովանել է, որ սխալմամբ կարծել է, թե ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը պարզ խնդիր է։

Միևնույն ժամանակ Օհայոյի նահանգ մեկնելուց առաջ Սպիտակ տան առջև լրագրողների հետ զրույցում նա դիրքորոշում է հայտնել, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

«Ես գիտեմ, որ Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն, որպեսզի վերջ դնեն այդ հիմար պատերազմին», – ասել է Թրամփը՝ պատասխանելով Ուկրաինայի խնդրի կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցին։

ԱՄՆ վարչակազմի ղեկավարը նաև հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին պետք է կենտրոնանա Ուկրաինայի խնդրի կարգավորման շուրջ համաձայնությունների կնքման վրա։

Մեկնաբանելով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ համաձայնությունների քննադատությունն իր հանրապետական ​​կուսակիցների կողմից՝ Թրամփը հայտարարել է, որ համաձայնությունը նախատեսված է «ամբողջ աշխարհի համար» և այն «վիթխարի ազդեցություն» կգործի էներգակիրների շուկաների վրա։

«Եվ ահա թե ինչ եմ կարծում. Զելենսկին պետք է կենտրոնանա գործարքի կնքման, այլ ոչ թե դրա մասին խոսելու վրա», – ընդգծել է նա։

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանի նախագահն ավելի շատ է ձգտում համաձայնության կնքման, քան Զելենսկին։



դիտվել է 31 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *