Իրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալ

Written by

in



Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հայտնել են, որ Լոնդոնի՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայում տեղի ունեցած միջադեպին Իրանի առնչության վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են։ Իրանական կողմը պահանջել է նման հայտարարությունների կապակցությամբ ապացույցներ ներկայացնել։ Այս մասին ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Իրանի ԱԳՆ-ում նշել են, որ Շորթերը նախարարություն է կանչվել՝ «բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայում տեղի ունեցած ենթադրյալ միջադեպին Իրանի առնչության մասին անհիմն հայտարարությանն ի պատասխան»։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իսլամական Հանրապետությունը լիովին մերժում է իր հասցեին Մեծ Բրիտանիայի կառավարության անհիմն մեղադրանքները և «դատապարտում է Իրանի դեմ արշավի շրջանակում Մեծ Բրիտանիայի անպատասխանատու գործողությունները, որոնք լիովին հակասում են բրիտանական կառավարության միջազգային իրավական պարտավորություններին»։

Իրանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Լոնդոնը պետք է «հնարավորինս շուտ փաստաթղթեր և ապացույցներ ներկայացնի» Ֆեյրֆորդի ռազմաբազայում տեղի ունեցած ենթադրյալ միջադեպի առնչությամբ Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։ Հակառակ դեպքում, ինչպես նշվում է հայտարարության մեջ, Իսլամական Հանրապետությունը «լրջորեն կվերանայի երկկողմ հարաբերությունները, ինչի պատասխանատվությունը կընկնի բրիտանական կառավարության վրա»։


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *