Category: ArmPulse

  • Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը | Հայաստան

    ԿԳՄՍ նախարարության կազմակերպմամբ մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև արդեն 4-րդ անգամ անցկացվող բանակային խաղերը:

    Մրցումներն անցկացվում են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ ՀՀ պաշտպանության նախարարության և «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի մարզաբազաներում։ Բանակային խաղերը կշարունակվեն մինչև օգոստոսի 8-ը:

    Բանակային խաղերի ծրագրում ներառված են ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք, ռազմամարզական կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով, հրաձգություն «ՊՄ» ատրճանակով, հրաձգություն «ԴԴ» հրացանով մարզաձևերը:

    Խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության և Պետական պահպանության ծառայությունների, Պետական եկամուտների, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների թիմերը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի հանդես գալու միայն 1 մրցաձևում: 

    Վերջին 5 տարիներին հրաձգության ՀՀ առաջնությունների մասնակիցները չեն կարող մասնակցել բանակային խաղերին:

    Ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմամարզական կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով, հրաձգություն «ՊՄ» ատրճանակով, հրաձգություն «ԴԴ» հրացանով մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվում են համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով` 1-ին տեղ՝ 1 մլն ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, իսկ 1-ին տեղ գրաված թիմը՝ նաև գավաթով:

    Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները պարգևատրվում են մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 200 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 150 հազար ՀՀ դրամ:

    Ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերի ղեկավարները պարգևատրվում են դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ:

    Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվում են համապատասխան կարգի հավաստագրերով, հուշանվերով և գավաթով:

    Բանակային խաղերի նպատակն է մասսայականացնել ռազմակիրառական մարզաձևերը, բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության դերն ու նշանակությունը, ինչպես նաև ձևավորել մարզական առողջ մրցակցային մթնոլորտ և ամրապնդել համագործակցությունը խաղերին մասնակցող ուժային կառույցների միջև։

  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ | Քաղաքականություն

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 3-ին ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ 

    Քվեարկությունը տեղի ունեցավ փակ գաղտնի։

    Ռուբինյանի ընտրությանը կողմ է քվեարկել՝ 63, դեմ` 28 պատգամավոր։

    ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրելու քվեարկությանը։

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։

     

  • ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը բաց նամակով դիմել է Վարդապետյանին | Հայաստան

    ՀՀ պահեստազորի զիծառայողների նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ` Ա. Վարդապետյանին։ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով 22.07.2026 թ. Ձեզ է հասցեագրվել թիվ 2130114 դիմում-բողոք/հաղորդումը՝ «Օլիմպավան» մարզահամալիրում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների ենթադրյալ ոչ իրավաչափ գործունեության վերաբերյալ։

    Դիմումում նշել էի, որ «Օլիմպավան» մարզահամալիրում ենթադրյալ տնտեսական բնույթի հանցագործության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ամբողջ մարզահամալիրի կապարակնքումը չի համապատասխանում համաչափության և անհրաժեշտության սկզբունքներին, անհիմն սահմանափակում է մարզահամալիրում պարապող երեխաների, մարզիկների և այլ օրինական օգտվողների իրավունքները, ինչպես նաև հանգեցնում է նրանց օրինական շահերի անհամաչափ սահմանափակման։ 

    Միաժամանակ խնդրել էի, Ձեր լիազորությունների շրջանակներում, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երեխաների և մարզիկների խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաև նրանց մարզական գործընթացի բնականոն և անընդհատ շարունակականության ապահովման ուղղությամբ։ Սակայն մինչ օրս ինձ չի տրամադրվել որևէ տեղեկություն դիմումում բարձրացված հարցերի կապակցությամբ Ձեր կողմից իրականացված ուսումնասիրությունների, տրված հանձնարարականների կամ ձեռնարկված այլ միջոցառումների վերաբերյալ։ Նման պայմաններում հիմնավոր տպավորություն է ստեղծվում, որ Դուք փաստացի կիսում եք քննչական մարմնի որդեգրած այն մոտեցումը, համաձայն որի՝ ամբողջ մարզահամալիրի կապարակնքումը դիտարկվում է որպես անհրաժեշտ և իրավաչափ միջոց։

    Մինչդեռ ենթադրյալ տնտեսական բնույթի հանցագործության առկայությունն ինքնին չի կարող իրավական բավարար հիմք հանդիսանալ ամբողջ մարզահամալիրի գործունեության կասեցման և երրորդ անձանց իրավունքների ու օրինական շահերի նման ծավալով սահմանափակման համար։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ տեղեկացնել, թե Ձեր կողմից ինչ միջոցներ են ձեռնարկվել կամ նախատեսվում են ձեռնարկվել «Օլիմպավան» մարզահամալիրում պարապող երեխաների և մարզիկների խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաև նրանց օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։ Խնդրում եմ նաև հայտնել, արդյոք Ձեր կողմից իրավասու մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ, ցուցումներ կամ առաջարկություններ՝ նշված իրավունքների խախտումները վերացնելու և հետագայում նման խախտումները բացառելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։   

  • «Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 32 վարչական իրավախախտման դեպք

    Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ,միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար | Քաղաքականություն

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Կաթողիկոսն ընդունել է ընդդիմադիր պատգամավորներին | Քաղաքականություն

    Օգոստոսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ 

    Նորընտիր պատգամավորների անունից Նորին Սրբությանը ողջունեցին խմբակցությունների ղեկավարներ տիար Նարեկ Կարապետյանն ու տիկին Աննա Գրիգորյանը:

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իր խոսքում նշեց. «Չնայած օրենսդրությամբ սահմանված կարգավորմանը, որ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը ելույթի իրավունք վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այն չէր ապահովվել: Այդ իսկ պատճառով «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը եկել է Մայր Աթոռ` օրհնություն ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսից»։

    «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն արձանագրեց, որ իբրև Հայոց Եկեղեցու զավակներ և նաև ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի պատգամավորներ, իրենց հոգևոր պարտքն էր այսօր այցելել Վեհափառ Հայրապետին։ «Ցավոք, այս իշխանության ապազգային արշավի պայմաններում, երբ առաջին անգամ մեր պետության պատմության մեջ Վեհափառի պատգամը, աղոթքն ու մաղթանքը չլսվեց ԱԺ անդրանիկ նիստում, պարտավոր էինք սրբագրել կատարվածը», – ընդգծեց նա։

    Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու օրհնությունը փոխանցեց պատգամավորներին՝ ընդգծելով, որ հայտնի պատճառներով հնարավորություն չի ունեցել ըստ սահմանված կարգի և ձևավորված ավանդության մասնակցելու Ազգային ժողովի անդրանիկ նիստին և բերելու պատգամավորներին Սուրբ Էջմիածնի օրհնությունը և Հայրապետական իր պատգամը։

    Վեհափառ Հայրապետն ի մասնավորի խոսեց երկրում և ազգային կյանքում տիրող մտահոգիչ կացության և առկա ծանր հիմնախնդիրների մասին։

    «Այսօր մեր երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները ենթադրում են նոր փորձություններ, որոնց հաղթահարման հնարավոր ուղիները պահանջում են առավելագույն ջանքեր, պետական ու ազգային կառույցների, մասնագիտական տարբեր ասպարեզներում քաջահմուտ գործիչների համախմբվածություն։ Այս իրավիճակի հանդիման մեծապես մտահոգիչ են նաև ներազգային կյանքում տիրող անհամերաշխությունը, ջլատիչ վնասաբեր գործողությունները, հասարակության պառակտվածությունը, քաղաքական բևեռացումը, նվիրական արժեքների և ընկալումների աղավաղումը, նաև Հայոց Եկեղեցու դեմ գործադրվող օրինազանց, հակասահմանադրական քայլերը, որոնք խոչընդոտում են Եկեղեցու արդյունավոր առաքելությունը ազգային անդաստանում։ Նման անընդունելի երևույթները խարխլում են ազգային միաբանության հիմքերը, Սփյուռք-Հայաստան հարաբերությունները, խաթարում հանրության մեջ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը, ժողովրդավարության և օրինականության ամրապնդումը, արդարության ու ճշմարտության գերակայությունը», – նշեց Վեհափառ Հայրապետը։

    Նորին Սրբությունն իր խոսքում նաև ընդգծեց․ «Մենք մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի ենք, և այս ամբողջությունն է հուսալի ապավենը աշխարհասփյուռ մեր ժողովրդի գոյատևման ու հարատևության և իղձերի մարմնավորման։

    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բազմադարյա ծառայության ընթացքում միշտ սատար է եղել ազգին ու հայրենիքին, պետականության առկայության պայմաններում նաև աջակից եղել իշխանություններին՝ կերտելու հզոր ու բարեկեցիկ երկիր և իրականություն դարձնելու երջանիկ ապագայի ազնիվ հույսերը»։ Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ Եկեղեցին պիտի շարունակի իր կարողություններով զորավիգ լինել հայոց պետությանը բոլոր բարի իրագործումներում՝ միտված մեր ազգի բարօրության ու առաջընթացի ապահովմանը, հայրենիքի զորացմանն ու պայծառությանը։

    Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը և հանձնառություններին՝ գործել հանուն հայրենիքի անվտանգության, հայոց անկախ պետականության զորացման և ի բարօրություն ժողովրդի։ Նորին Սրբությունը նաև պատգամեց առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ, ժողովրդին օրինակ ծառայել արդարամտությամբ, պարկեշտությամբ և ազնվությամբ։

    Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հայցեց Երկնավորից խաղաղ պահել հայոց պետությունը, համախումբ ու անխռով՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդին և պատգամավորներին մաղթեց արդյունավոր աշխատանք՝ ի նպաստ մեր երկրի բարգավաճման ու առաջընթացի։

    Վերջում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն արտահայտեց խմբակցությունների պատգամավորներին Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նվիրումի և որդիական սիրո համար հատկապես դժվարին այս շրջանում, երբ տակավին շարունակվում են իշխանությունների կողմից սանձազերծված արշավն ու բռնաճնշումները, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի արտահայտության համար առ այսօր կալանքի տակ է մնում ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը։

    Հանդիպումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։

  • Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում արծաթե մեդալ է նվաճել | Սպորտ

    Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ։ 60 կգ քաշային կարգի եզրափակչում հայազգի ռուսաստանաբնակ ըմբիշը 1:3 հաշվով պարտվեց հնդիկ Սիտենդերին։

    Կիսաեզրափակչում Կարմրյանը հաղթեց ուկրաինացի Նիկիտա Կուզմենկոյին։ Մենամարտն ավարտվեց 2:2 հաշվով, սակայն Սերգեյը դուրս եկավ եզրափակիչ՝ շնորհիվ թայ-բրեյքի։ Մրցաշարի սկզբում Կարմրյանը 4-0 հաշվով հաղթել էր լեհ Վիտոլդ Պավլիկին և 5-0 հաշվով՝ ուզբեկ Բեկզոդբեկ Իբրոխիմովին։

    Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նույնպես մասնակցել էր մրցաշարին, սակայն մեդալ չէր նվաճել։ Նախկինում հայ հունահռոմեական ոճի ըմբիշները մրցաշարում նվաճել էին երեք մեդալ՝ մեկ ոսկե և երկու բրոնզե։

  • Ազգային ժողովը կշարունակի վաղը քննարկել ԱԺ նախագահի թեկնածության հարցը

    Միակ հավակնորդը «ՔՊ»-ի առաջադրած Ռուբեն Ռուբինյանն է
  • Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ | Քաղաքականություն

    Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ, հայտնել է   Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

    Նշենք, որ օրերս համաշխարհային Marriott Bonvoy ցանցը 14 ժամ տևողությամբ զբոսաշրջային փաթեթ էր գովազդում՝ դեպի Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի և Ստեփանակերտ։

    Հայ Դատի հանձնախմբի և հայկական մի շարք այլ կառույցների կազմակերպած համաշխարհային ճնշման արդյունքում ընկերությունը չեղարկեց առաջարկը՝ գովազդը հեռացնելով նաև պաշտոնական կայքից։ Ինչպես հայտնում է ANCA-ն, զբոսաշրջային փաթեթի նկարագրության մեջ ոչ մի խոսք չկար Արցախի հայկական պատմության, բռնազավթման, իրականացված էթնիկ զտման և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։

  • Ուկրաինացի զինվորականները հարվածել են Սարատովի նավթավերամշակման գործարանին և «Էնգելս» օդանավակայանին

    Հարվածները հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ դրանք անվանելով «հեռահար պատժամիջոցներ»