Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ | Քաղաքականություն

Written by

in

Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ, հայտնել է   Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Նշենք, որ օրերս համաշխարհային Marriott Bonvoy ցանցը 14 ժամ տևողությամբ զբոսաշրջային փաթեթ էր գովազդում՝ դեպի Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի և Ստեփանակերտ։

Հայ Դատի հանձնախմբի և հայկական մի շարք այլ կառույցների կազմակերպած համաշխարհային ճնշման արդյունքում ընկերությունը չեղարկեց առաջարկը՝ գովազդը հեռացնելով նաև պաշտոնական կայքից։ Ինչպես հայտնում է ANCA-ն, զբոսաշրջային փաթեթի նկարագրության մեջ ոչ մի խոսք չկար Արցախի հայկական պատմության, բռնազավթման, իրականացված էթնիկ զտման և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts