Category: ArmPulse
-
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
2026 թվականի օգոստոսի 3-ից Դավիթ Համբարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: -
Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ | Հայաստան
ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Լուրը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով։
Ավետ Կոնջորյանի գործողությունների վերաբերյալ իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Ըստ Իոաննիսյանի ներկայացրած հաղորդման՝ Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով հնչեցվել են առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ, ինչն իր մեջ պարունակում է խուլիգանության հատկանիշներ։
-
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին | Քաղաքականություն
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի (Ա․Չ․) վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։
Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ավետիք Չալաբյանը 2026 թվականի փետրվարի 4-ին Երևանի սրճարաններից մեկում հանդիպել է Հայաստանում գտնվող օտարերկրյա պետության ներկայացուցիչների հետ:
Իրավապահ մարմնի պնդմամբ՝ հանդիպման նպատակն է եղել խոչընդոտել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
Ըստ մեղադրանքի՝ Չալաբյանը դրդել է օտարերկրյա ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս, օգտագործելով իրենց ծառայողական ու իշխանական լիազորությունները.
-
Օտարերկրյա պետությունում գործող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով պարտադրեն այդ ընկերություններում աշխատող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստան,
-
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ օտարերկրյա պետության ներկայացուցիչները տվել են իրենց համաձայնությունը:
Հսկող դատախազի որոշմամբ Ավետիք Չալաբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
-
-
Մեր զեկույցում կա, թե ինչու պարտվեցինք պատերազմում, պետք է պարզապես կարդալ. Անդրանիկ Քոչարյան | Քաղաքականություն
«Որևէ զեկույց անհետ չի կորում. զեկույցը կարող է քնի, ոնց որ հաշվիչ տեխնիկան, բայց քանի որ այն ավարտուն վիճակում է, ինքը կիջնի ներքև, եթե պետք է իջնի, էլի կբարձրանա վերև»,- oգոստոսի 3–ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի՝ խորհրդարանում այդպես էլ չքննարկվելու հանգամանքին։
Քոչարյանի խոսքով՝ զեկույցում առկա են խիստ անհրաժեշտ եզրահանգումներ, որոնց պետք է ծանոթանան համապատասխան կառույցները, հատկապես՝ Պաշտպանության նախարարությունը, Գլխավոր դատախազությունը և քննչական մարմինները:
Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ քննիչ հանձնաժողովը հսկայական աշխատանք է կատարել, լսել է բազմաթիվ անձանց՝ ընդհուպ մինչև վարչապետին, և արված տեսագրություններն ու նյութերը պարունակում են առանցքային տեղեկատվություն:
«Ես մի քանի օր առաջ «Հետք»-ի գլխավոր խմբագրի հարցազրույցն էի լսում, որտեղ խոսվում էր, թե մենք ինչու պարտվեցինք։ Այդ «ինչու»-ի պատասխանը այնտեղ կա։ Իհարկե լավ կլիներ, որ հիմա ինքը գար լիագումար նիստերի դահլիճ, բայց դա էլ որևէ բարդություն չի ներկայացնում, ինքը որ պահին անհրաժեշտ լինի, ձեր ասած գաղտնի բաժնից կբարձրանա և ըստ էության զեկույցը կշարժվի իրեն նախատեսված ճանապարհով»,- նշել է պատգամավորը։
Պատգամավորը նաև զարմանք է հայտնել, որ որոշ գործընկերներ չեն շտապում ծանոթանալ այդ նյութերին․
«Ինձ զարմացնում է, որ մեր պատգամավորները ալարում են, գնան, գուցե, եթե կարդալ չեն սիրում, գուցե տեսագրությունը նայեն, այնտեղ էլ հսկայական ծավալի տեղեկատվություն կա, որը նաև իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը կստանան։ Հիմա շատ նոր պատգամավորներ ունենք, ես չգիտեմ ինչքանով է իրենց 44-օրյա պատերազմի հանգամանքների դրվագները այդքան խորությամբ հետաքրքրում, բայց ես շատ կուզեի, որպեսզի նաև ծանոթանան մեր հասարակության բոլոր այն շերտերը, որոնք ունեցել են ընտանիքում կորուստներ»,- եզրափակել է Անդրանիկ Քոչարյանը։
-
«Իրանի ղեկավարությունն անհավանականորեն երկերեսանի է». Թրամփ | Քաղաքականություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերի իր էջում խիստ քննադատության է ենթարկել Իրանի ղեկավարությանը՝ նրանց որակելով «անհավանականորեն երկերեսանի»։
Թրամփի խոսքով՝ իրանական կողմն մի կողմից բանակցություններ է խնդրում, մյուս կողմից՝ հրապարակավ հերքում դրանց անցկացման փաստը։
«Նրանք հանդիպում են խնդրում, կարելի է ասել՝ «աղաչում են», բանակցություններ են սկսվում, մոտ ապագայում նախատեսվում են նաև նորերը, և միևնույն ժամանակ բացահայտ ու հպարտորեն հայտարարում են, որ որևէ քննարկում չի ընթանում, ոչինչ չի քննարկվում, և իրենք գործ ունեն միայն Օմանի հետ»,- գրել է Միացյալ Նահանգների ղեկավարը։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանն ու Հորմուզի նեղուցի շուրջ Թեհրանի հայտարարություններին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է ամերիկյան զինուժի կողմից․
«Դրանից հետո նրանք սկսում են իրենց սովորական շատախոսությունը՝ պնդելով, թե Հորմուզի նեղուցը լինելու է իրենց հզոր վերահսկողության տակ, մինչդեռ այն արդեն ամբողջությամբ վերահսկում են ԱՄՆ ռազմածովային ուժերն ու մեր «շրջափակման» կամ, ինչպես ոմանք են ասում, «ԱՄՆ-ի պողպատե պատը»»։
Թրամփն ընդգծել է, որ առանց Վաշինգտոնի համաձայնության կամ լիակատար կապիտուլյացիայի՝ ոչ մի բեռ կամ ռեսուրս Իրան չի հասնի․
«Ոչինչ չի հասնի Իրան, եթե մենք դա չցանկանանք, և ոչինչ չի հասնի, եթե համաձայնություն ձեռք չբերվի կամ չլինի լիակատար կապիտուլյացիա։ Կցանկանա՞ Իրանը դա ընդունել, թե՞ ոչ, բայց մենք, ըստ էության, խոսում ենք մի խնդրի լուծման մասին, որը նրանք ստեղծել են տասնամյակներ շարունակ։ Ամեն ինչ շատ պարզ է․ Իրանը ԵՐԲԵՔ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՉԻ ՈՒՆԵՆԱ»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։
-
Իտալիան ցանկանում է Եվրամիությունից անօրինական ներգաղթյալներին ուղարկել Հայաստան․ ԶԼՄ | Հասարակություն
Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում ներգաղյալների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Հռոմն առաջարկում է ստեղծել ԵՄ տարածք անօրինական ժամանող օտարերկրացիների արտաքսման կենտրոններ անվտանգ երրորդ երկրներում՝ նրանց ապաստանի տրամադրման դիմումների և ներգաղթի փաստաթղթերի քննության ընթացքում։
Սկզբնական ցանկում ներառված են մի քանի աֆրիկյան պետություններ և որոշ երկրներ, որոնք գտնվում են ավանդական միգրացիոն երթուղիներից դուրս։ Հնարավոր թեկնածուների թվում են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան, Ուզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։
Առաջարկն օգոստոսի 4-ին կներկայացնի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսին Եվրամիության ներքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստում։
Հանդիպումը կկազմակերպվի Սեուտայում բռնկված միգրացիոն ճգնաժամից հետո, որտեղ վերջին մի քանի օրում մինչև 70 հազար ներգաղթյալ ուժով ներթափանցել է իսպանական ինքնավար տարածք։
«Մեզ անհրաժեշտ է ներգաղթի վերաբերյալ ընդհանուր ռազմավարություն մշակել։ Իտալիայի կառավարությունը Դանիայի կառավարության հետ համատեղ խնդրել է այս հանդիպումը՝ ԵՄ-ում միգրացիայի և ապաստանի մասին պակտի իրականացումն ապահովելու համար՝ ակտիվացնելով ներգաղթյալների վերադարձի գործընթացը»,- հայտարարել է արտգործնախարար Անտոնիո Տայանին։
Նպատակն է ԵՄ–ից դուրս ստեղծել կենտրոնների ցանց, որը կզբաղվի անօրինական ներգաղթյալների կառավարմամբ և վերադարձով՝ հիմնվելով ծագման և տարանցիկ երկրների հետ համագործակցության վրա։
Ըստ առաջարկի՝ նոր կենտրոնները կֆինանսավորվեն ԵՄ միջոցների հաշվին։
Հռոմը միաժամանակ կպահանջի առավել խիստ կիրառել արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP+) ծրագիրը, որը հաստատվել էր այս տարվա սկզբին և պետք է ուժի մեջ մտնի 2027 թվականի հունվարի 1-ից։
Համակարգը զարգացող երկրներին տրամադրվող առևտրային արտոնություններն ու սակագների նվազեցումը կապում է համագործակցության հետ՝ այն քաղաքացիների հետընդունման հարցերի առնչությամբ, որոնք փորձում են անօրինական մուտք գործել Եվրոպա կամ մնալ այնտեղ։
Նպատակն է ամրապնդել առկա գործիքները՝ ներգաղթյալների և ապաստան հայցողների վերադարձին նպաստելու և աջակցելու համար, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունն այդ ներգաղթյալների ծագման երկրների հետ։
-
Գյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ Մինասյան | Քաղաքականություն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գյումրեցի պատգամավոր Սարիկ Մինասյանի համոզմամբ՝ Գյումրիում միանշանակ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, քանի որ այս պահին հանրապետության երկրորդ քաղաքում ստեղծվել է կառավարման ճգնաժամ։
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախորդ ընտրություններին համայնքապետ չընտրվելու փաստին՝ Մինասյանը վստահեցրել է, որ հիասթափված չէ:
Անդրադառնալով հարցին, թե արտահերթ ընտրությունների դեպքում ով է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, պատգամավորը նշել է, որ այդ մասին կխոսեն միայն ընտրությունների օրը հայտնի դառնալուց հետո․
«Արտահերթ ընտրությունները ՀՀ օրենքով ու Սահմանադրությամբ հստակ ամրագրված են ո՛ր դեպքում են իրականանում: Կան մեկ-երկու տարբերակներ, երբ եղան՝ այդ ժամանակ մենք կհայտարարենք»,- ասել է նա։
Պատգամավորն ընդգծել է, որ քաղաքում ստեղծված իրավիճակն անմիջականորեն ազդում է բնակիչների և քաղաքային տնտեսության վրա․
«Շատ ծանր է, ամենօրյա ռեժիմով գյումրեցիներից ստանում եմ նամակներ, այս տարվա մեկուկես ամսվա ընթացքում որևէ լուրջ հարց չի կարգավորվել, ոչ մի խնդիր չի լուծվել մինչ օրս»,- եզրափակել է Սարիկ Մինասյանը։
-
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի | Հասարակություն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 4-ի ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ի ժամը 10:00-ն 24 ժամով կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեների ջրամատակարարումը։
Երևան քաղաքում․
Կոտայքի մարզում․
-
Զովունի գյուղի 21-37-րդ փողոցներ,
-
Պռոշյան և Քասախ գյուղեր։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
-
-
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում | Հայաստան
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երվանդ Քոչարի փողոցում, մասնավորապես` Երվանդ Քոչար 5/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցումը կապամոնտաժվի: