«Իրանի ղեկավարությունն անհավանականորեն երկերեսանի է». Թրամփ | Քաղաքականություն

Written by

in

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերի իր էջում խիստ քննադատության է ենթարկել Իրանի ղեկավարությանը՝ նրանց որակելով «անհավանականորեն երկերեսանի»։

Թրամփի խոսքով՝ իրանական կողմն մի կողմից բանակցություններ է խնդրում, մյուս կողմից՝ հրապարակավ հերքում դրանց անցկացման փաստը։

«Նրանք հանդիպում են խնդրում, կարելի է ասել՝ «աղաչում են», բանակցություններ են սկսվում, մոտ ապագայում նախատեսվում են նաև նորերը, և միևնույն ժամանակ բացահայտ ու հպարտորեն հայտարարում են, որ որևէ քննարկում չի ընթանում, ոչինչ չի քննարկվում, և իրենք գործ ունեն միայն Օմանի հետ»,- գրել է Միացյալ Նահանգների ղեկավարը։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանն ու Հորմուզի նեղուցի շուրջ Թեհրանի հայտարարություններին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է ամերիկյան զինուժի կողմից․

«Դրանից հետո նրանք սկսում են իրենց սովորական շատախոսությունը՝ պնդելով, թե Հորմուզի նեղուցը լինելու է իրենց հզոր վերահսկողության տակ, մինչդեռ այն արդեն ամբողջությամբ վերահսկում են ԱՄՆ ռազմածովային ուժերն ու մեր «շրջափակման» կամ, ինչպես ոմանք են ասում, «ԱՄՆ-ի պողպատե պատը»»։

Թրամփն ընդգծել է, որ առանց Վաշինգտոնի համաձայնության կամ լիակատար կապիտուլյացիայի՝ ոչ մի բեռ կամ ռեսուրս Իրան չի հասնի․

«Ոչինչ չի հասնի Իրան, եթե մենք դա չցանկանանք, և ոչինչ չի հասնի, եթե համաձայնություն ձեռք չբերվի կամ չլինի լիակատար կապիտուլյացիա։ Կցանկանա՞ Իրանը դա ընդունել, թե՞ ոչ, բայց մենք, ըստ էության, խոսում ենք մի խնդրի լուծման մասին, որը նրանք ստեղծել են տասնամյակներ շարունակ։ Ամեն ինչ շատ պարզ է․ Իրանը ԵՐԲԵՔ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՉԻ ՈՒՆԵՆԱ»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts