Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է դաշտում․ կա զnհ և վիրավnրներ | Հասարակություն

Written by

in

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 55-ամյա Գինեվարդ Մ․-ն և 35-ամյա Արմեն Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Արմեն Մ․-ն գիտակցության չգալով մահացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի եղբայրն է, իսկ վիրավորը՝ մայրը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *