Վլադիմիր Զելենսկին Financial Times-ին ասել է, որ Ուկրաինան վերսկսում է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին։
Կիևը ԱՄՆ-ի խնդրանքով դրանք դադարեցրել էր երեք օր, սակայն Մոսկվան շարունակել է հարվածել ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով վերջին շաբաթում զոհվել է ավելի քան 100 քաղաքացիական անձ։
Զելենսկին նշել է, որ ԶՈւ-ն զրկվել է ռուսական բալիստիկ հրթիռների վերաբերյալ ամերիկյան նախազգուշացումներից, Starlink-ը դանդաղեցվել է՝ բարդացնելով առաջնագծի և միջին հեռահարության հարվածների գործառնությունները։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նախապես զգուշացրել էր հետախուզական տվյալների արգելափակման մասին՝ ռուսական էներգետիկային հարվածների դեպքում, ապա դա ներկայացվել է որպես «տեխնիկական խափանում»։
Leave a Reply