Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունը

Written by

in



Քաղաքականություն





«Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանը և  «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության անդամներն իրենց ձայնն են բարձրացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ մեծարգո պարոն Գագիկ Ծառուկյանի անհիմն և հակաօրինական ազատազրկման կապակցությամբ։ 

   Պարոն Ծառուկյանի անունը հայտնի է ,որպես Հայ Ազգի մեծ բարերարի և մասնավորապես Հայ Առաքելական եկեղեցու հայտնի պաշտպանի։ Մեզանից շատերը Հայաստան  այցի ժամանակ ծանոթացել են պարոն Ծառուկյանի գործունեությանը և ,հատկապես,  կառուցած եկեղեցիներին  և տեղյակ են առաջինը պաշտոնապես քրիստոնեությունը ընդունած երկրում` Հայաստանում Քրիստոսի արձանը տեղադրելու աշխատանքներին,  որի իրականացմանը լծվել է պարոն Ծառուկյանը։

Տեղյակ ենք Հայաստանում  նրա կողմից վերականգնված գործարաններին և կառուցած հսկայական քանակով շինություններին։

Մենք տեղյակ ենք ,որ Հայաստանի ղեկավարության և կոնկրետ վարչապետի կողմից իրականացվել են ընդդիմության ղեկավարների և ՀԱԵի խոշորագույն ներկայացուցիչների նկատմամբ ռեպրեսիաներ և հակաիրավական գործողություններ,  որի արդյունքում այսօր, Եվրոպայում  Հայաստանն ընկալվում է ,որպես հակաժողովրդական պետություն։ 

   Մենք հայտարարում ենք ,որ մենք առավել ակտիվ ենք գործելու Հայաստանում անօրինական ճանապարհով  ազատազրկված քաղբանտարկյալներին և մասնավորապես պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու, իրավական  պաշտպանության և ազատազրկման դեմ պայքարում արդյունքի հասնելու հարցում։ 

ԵՀՄՖ նախագահ 

           Աշոտ Գրիգորյան 

,,ՀԱԵ պաշտպանության,, կոմիտեի նախագահության անդամներ

      Յան Չարնոգուրսկի (Սլովակիայի նախկին վարչապետ )

       Ֆրանտիշեկ Միկլոշկո

 (Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նսխագահ)

      Պավել Հրուշովսկի 

(Սլովակիա Ազգային խորհրդի նախկին նախագահ)




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *