Կարճ ասած՝ այն ժամանակ Հայաստանը թելադրողն էր, իսկ այսօր՝ լսողը։ Սա է իրական տարբերությունը, որը պետք է օր առաջ հետ փոխվի։
Կարճ ասած՝ այն ժամանակ Հայաստանը թելադրողն էր, իսկ այսօր՝ լսողը։ Սա է իրական տարբերությունը, որը պետք է օր առաջ հետ փոխվի։
Հունգարիան վերացրել է Եվրոպական միությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկն արգելող իր որոշումը։ Այս մասին հայտնում է Rapporteur-ը՝ վկայակոչելով դիվանագետներին։
Հրապարակման համաձայն՝ Բրյուսելում հոկտեմբերի 7-ին ԵՄ երկրների դեսպանները ճանապարհ են հարթել անդամակցության հարցով Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ սկսելու համար։
Այս շաբաթվա սկզբին պաշտոնական Բուդապեշտն ազդարարել էր, որ կվերացնի նշված հարցով իր առարկությունները, եթե Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատի այդ երկրում բնակվող հունգարական փոքրամասնության իրավունքների պաշտպանության վերաբերյալ համաձայնագիրը։ Հատկանշական է, որ Ուկրաինայի խորհրդարանում այդ հարցով քվեարկությունը նախատեսված է հոկտեմբերի 12-ին։ Ամենայն հավանականությամբ, արդեն դրա հաջորդ օրը Լյուքսեմբուրգում կհավաքվեն ԵՄ երկրների նախարարները և, ինչպես ակնկալում են դիվանագետները, կգումարվի միջկառավարական խորհրդաժողով։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը 2026 թվականի հունիսի սկզբին հայտարարել էր, որ իր երկրի և Ուկրաինայի միջև՝ անդրկարպատյան հունգարացիների իրավունքների վերաբերյալ համաձայնության հաստատումից հետո Բուդապեշտը չի խոչընդոտի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին։
Նա, սակայն, հավելել է, որ Հունգարիան նախկինի պես դեմ է Եվրամիությանը որևէ պետության արագացված ընթացակարգով անդամակցությանը՝ հավատարիմ մնալով «արժանիքների վրա հիմնված» մոտեցման կիրառմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ
Լիեժ քաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել 107 ուսանողների, որոնք ցույցի էին դուրս եկել Բելգիայի կրթական համակարգում տիրող իրավիճակի դեմ բողոքելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Belga լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։
Լիեժում բողոքի գործողության մասնակիցները հրկիզել են քաղաքային գույքը։ Ցույցեր են ընթանում նաև Բելգիայի այլ քաղաքներում։ VRT հեռուստաալիքի հաղորդմամբ՝ մայրաքաղաք Բրյուսելում հոկտեմբերի 7-ին կրթական քաղաքականությունից դժգոհող մոտ 250 մարդ է մասնակցել բողոքի երթին։Արդեն մի քանի օր շարունակվող ցույցերին մասնակցող ուսանողներն ու աշակերտները մասնավորապես բողոքում են բուհերում ուսման վարձի թանկացման, ծանրաբեռնված դասացուցակների և դասասենյակների գերծանրաբեռնված լինելու դեմ։
Համանման պահանջներով ցույցեր են ընթանում նաև հարևան Ֆրանսիայում։ Այդ երկրի ազգային կրթության նախարարության ներկայացրած վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին դասերը լիովին կամ մասնակիորեն չեղարկվել են 459 ուսումնական հաստատություններում։
Հոկտեմբերի 6-ին նման պատկեր էր 891 կրթական հաստատություններում։ Իսկ կրթության ոլորտի ֆրանսիական արհմիությունները կոչ են արել հոկտեմբերի 8-ին համազգային գործադուլներ և ցույցեր նախաձեռնել ի պաշտպանություն բողոքող ուսանողների և աշակերտների։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղեկացրել է, որ ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 6629 մարդ։ Տուժել են 761 ոստիկաններ, 215 աշակերտներ և դպրոցների 89 աշխատակիցներ։
Հետևեք մեզ՝ այստեղ
«Չայնա Իսթերն Էյրլայնս» ավիաընկերությունը հայտնել է Հեֆեյից դեպի Դալյան չվերթի ժամանակ վեճի մասին, որի ընթացքում ուղեկցորդուհին բազմիցս ծնկի իջած ներողություն է խնդրել ուղևորից: Այս մասին հայտնել է «Սաութ Չայնա Մորնինգ Փոստ»-ը՝ հղում անելով ավիաընկերության հայտարարությանը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին MU6741 չվերթի ժամանակ: Ծառայության ժամանակ սայլակը պատահաբար հարվածել է քնած տղամարդու արմունկին: Ուղեկցորդուհին անմիջապես ներողություն է խնդրել և ստուգել է նրա վիճակը, սակայն ավիաընկերության տվյալներով՝ ուղևորը սկսել է անպարկեշտ արտահայտություններ օգտագործել և սպառնալ նրան։
Վեճի տեսանյութը արագ տարածվել է սոցիալական ցանցերում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ուղեկցորդուհին ծնկի իջած միջանցքում և շարունակում ներողություն խնդրել: Ականատեսի խոսքով՝ նա դա արել է երկու կամ երեք անգամ։
Վայրէջքից հետո տղամարդուն զննել են բժիշկները: Ակնհայտ վնասվածքներ կամ այտուցներ չեն հայտնաբերվել, և լրացուցիչ օգնություն չի պահանջվել: Ուղևորը հրաժարվել է գնալ հիվանդանոց և լքել օդանավակայանը։
«Չայնա Իսթերն»-ը ավելի ուշ հայտարարել է, որ տղամարդու գործողությունները կարող էին խախտել կարգուկանոնը ինքնաթիռում և լրջորեն ազդել աշխատակցի արժանապատվության և մասնագիտական իրավունքների վրա։ Ընկերությունը գործը հանձնել է ոստիկանությանը, հեռացրել ուղևորին իր չվերթներից և ուղեկցորդուհուն տրամադրել հոգեբանական և իրավաբանական աջակցություն։
Հետևեք մեզ՝ այստեղ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) սեպտեմբերյան միջազգային դադարից հետո՝ հոկտեմբերի 7-ին, իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյուսակը։
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը։ Լավագույն եռյակում են նաև Արգենտինայի և Ֆրանսիայի ընտրանիները։ Լավագույն հնգյակում փոփոխություն է գրանցվել. Պորտուգալիայի հավաքականը բարձրացել է 5-րդ հորիզոնական՝ շրջանցելով Բրազիլիային, որը նահանջել է 6-րդ տեղ։
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա մեր ընտրանու դիրքերը նախորդ հրապարակման համեմատ ևս փոփոխվել են։ Հայաստանի հավաքականը նահանջել է 1 աստիճանով և վաստակած 1183.26 միավորով այժմ զբաղեցնում է 108-րդ հորիզոնականը։
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը (հոկտեմբերի 7-ի դրությամբ).
Հետևեք մեզ՝ այստեղ
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով հոկտեմբերի 8-ից Հակոբ Պարոնյան 6 հասցեին հարակից ճանապարհահատվածում առկա 1.11 «հոծ և ընդհատվող գծերի համակցություն» գծանշումը կփոխարինվի 1.3 «առանցքային գծեր» գծանշմամբ:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, նշված ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների ձախ շրջադարձը և հետադարձը:
Հետևեք մեզ՝ այստեղ
Մեր իշխանությունն ու ընդդիմությունը միասին գնում են Եվրախորհրդարան, ելույթներ ունենում, խոսում Հայաստանի և Եվրոպայի միջև լավ հարաբերությունների, համագործակցության և այլն, և այլն, և այլն։
Երկուսն էլ իրար հերթ չտալով պնդում են, թե հնարավոր է երկու լարի վրա խաղալ՝ լավ հարաբերություններ պահպանելով և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի միջև, գովաբանում ԹՐԻՓ-ը՝ անտեսելով, որ արդեն իսկ հնարավոր չէ երկու լարի վրա խաղալ, քանզի Արևմուտքը հասել է իր նպատակին, և Ռուսաստանը, փաստացի, խնդրում, պահանջում է Հայաստանից կողմնորոշվել՝ իր հետ է, թե իր թշնամիների։
Իսկ հետո վերադառնում են Եվրոպաներից և սկսում մեկը մյուսին մեղադրել ռուսական, թուրքական, ադրբեջանական գործակալ լինելու մեջ։
Տղե՛ք ջան, դուք ի՞նչ կապ ունեք Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի։
Տղերք, դուք ընդամենը Եվրոպային սիրահարված և Հայաստանի ապագան Արևմուտքում տեսնել ցանկացող գործիչներ եք, ովքեր կամ չեն ուզում, կամ այդպես էլ չեն գիտակցում, որ Հայաստանը չի կարող գնալ Արևմուտք, և երբեք չի գնալու, և որ Հայաստանի ապագան՝ որպես ինքնիշխան, սուվերեն պետություն, կարող է լինել բացառապես Ռուսաստանի կողքին՝ Ռուսաստանի և ռուս ժողովրդի բարեկամության և ռազմավարական դաշնակցության շնորհիվ։
Ինչ վերաբերում է Թուրքիային, Ադրբեջանին, Իրանին, այս պետությունները ևս համաձայն են և պնդում են, որ մեր տարածաշրջանի խնդիրները պետք է լուծել Ռուսաստանի առաջարկած երեք+երեք ձևաչափով, այսինքն՝ ռեգիոնալ պետությունների համագործակցության արդյունքում, և թույլ չտալ, որպեսզի Արևմուտքը քիթը խոթի մեր տարածաշրջան։
Հայաստանում իրականում հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից քաղաքական լուրջ միավորներ, ցավոք սրտի, չկան։
Եվ իսկապես ժամանակն է մտածելու նման քաղաքական միավոր, շարժում, թիմ ձևավորելու մասին, որպեսզի հնարավոր լինի քանդել այն արատավոր կծիկը, որը ձևավորել են ընդդիմությունն ու իշխանությունը միասին և իրար քննադատում, իրար հետ պայքարում են ընդամենը ցույց տալու համար, որ մեկը իշխանություն է, մյուսը՝ ընդդիմություն։
Բայց մեր իրավիճակը իրականում շատ ավելի օրհասական ու վտանգավոր է, և մենք չենք կարող մեր ժամանակը վատնել քաղաքական ուժերի քաղաքական խաղերը վայելելու վրա։
Ի դեպ, մեր ընդդիմադիրները իրականում շատ յուրահատուկ մարդիկ են։
Իրենք էլ պատերի տակ անձնական զրույցներում բողոքում, դժգոհում են Ռուսաստանից, նախագահ Պուտինից, որ չի օգնում իրենց Հայաստանում իշխանությունը փոխեն, իրենք գան իշխանության և շարունակեն անել նույնը, ինչ անում է գործող իշխանությունը։
Սա իսկապես յուրահատուկ, տարօրինակ մտածողության արգասիք է։
Մեր ընդդիմադիրները և առհասարակ քաղաքական դաշտը այդպես էլ չի ուզում հասկանալ, որ Ռուսաստանը չի միջամտել, չի միջամտում և չի միջամտելու որևէ պետության ներքին գործերի, այդ թվում և Հայաստանի։
Հասկացեք վերջապես՝ ով էլ ղեկավարի Հայաստանը, Ռուսաստանը շփվելու է Հայաստանի այդ ղեկավարության հետ։ Իսկ թե ինչպիսի դիրքորոշում և քաղաքականություն կունենա Հայաստանը՝ որպես պետություն, դրան համապատասխան վերաբերմունք էլ ստանալու է պաշտոնական Մոսկվայից։
Գոնե այս պարզ բաները պետք է հասկանալ։
Մհեր Ավետիսյան
Իրանը պետք է էապես կրճատի ուրանի հարստացման իր կարողությունները՝ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը դադարեցնելու համար. այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում ընտրված Ջեյ Դի Վենսը։
«Կարծում եմ՝ եթե նրանք ցանկանում են պատրաստակամություն ցուցաբերել՝ հրաժարվելու միջուկային զենք ստեղծելու ձգտումից, ապա պետք է էական քայլեր ձեռնարկեն հարստացման կարողությունների ուղղությամբ», – ասել է պարոն Վենսը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել խաղաղ համաձայնագիր, որը կարող է վերջ դնել յոթ ամիս տևող պատերազմին և ապաշրջափակել Հորմուզի նեղուցը, սակայն միջուկային ոլորտում զիջումների պահանջը մնում է հիմնարար պայման։
Ըստ ԱՄՆ փոխնախագահի՝ բանակցային գործընթացը բարդանում է Իրանի իշխանական կառուցվածքի շուրջ առկա անորոշությամբ՝ կապված այաթոլլա Ալի Խամենեիի մահվան հետ. մասնավորապես, պարզ չէ, թե ով է կայացնում վերջնական որոշումները Թեհրանում։
Հետևեք մեզ՝ այստեղ
Տարիների լռությունից հետո «Եվրոմեդիա24» հեռուստաընկերության և տարբեր լրատվամիջոցների բարձրաձայնման և հետևողականության արդյունքում իրավապահ համակարգը ստիպված եղավ գործել․ Երևանի սրտում տարիներ շարունակ ապօրինի գործունեություն ծավալող «Շառլոտ» գիշերային ակումբի գործունեությունը դադարեցվել է։
Բաղրամյան պողոտայում ՝ բնակելի շենքի կողքին գործող «Շառլոտ» ակումբի շուրջ բարձրաձայնված խնդիրները վերջապես ստացել են իրավական ընթացք․ Դատախազությունից «Եվրոմեդիա24»-ին հայտնում են, որ ակումբի գործունեությունը դադարեցվել է, իսկ դրա առթիվ հարուցվել է քրեական վարույթ։
Մենք տարիներ շարունակ ահազանգել ենք «Շառլոտի» գործունեության մասին, դիմել տարբեր պետական կառույցների, բարձրաձայնել հնարավոր ապօրինությունների մասին, սակայն, երկար ժամանակ որևէ էական արձագանք չենք ստացել։
Այդ ժամանակ որոշեցինք հարցը հասցնել ամենաբարձր մակարդակի։
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անմիջապես դիմեցինք Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով «Շառլոտի» շուրջ առկա խնդիրները։ Խոսեցինք ոչ միայն ակումբի՝ բնակելի տարածքի հարևանությամբ գործունեության օրինականության, այլ նաև ակնհայտ հովանավորչության մասին, հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կարող է տարիներ շարունակ Երևանի կենտրոնում բազմաթիվ խախտումներով գործել ակումբ և պատասխանատվության չենթարկվել, եթե այստեղ չկա հովանավորչություն։
Բարձրաձայնել էինք նաև այնտեղ աշխատակիցների հնարավոր շահագործման և թրաֆիքինգի մասին ահազանգերի վերաբերյալ։
Եվ սա պարզապես լրագրողական ենթադրություն չէր։
Ապրիլի 8-ին ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի, ակումբի տնօրենը 40-ամյա աշխատակցուհուն ստիպել էր գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ հաճախորդի հետ։ Դեպքի մասով քրեական վարույթ էր հարուցվել։ Մենք այս ամենը ներկայացրինք վարչապետին։
Հենց այդ ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց Դատախազությանը զբաղվել հարցով՝ նշելով, որ բարձրաձայնածը հաղորդում է հանցագործության մասին։ Եվ դրանից հետո արդեն պետական մարմինների արձագանքը եղավ։
Դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Շառլոտ» ակումբի գործունեությունը դադարեցվել է, իսկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը։
Այսպիսով, տարիներ շարունակ բարձրաձայնված խնդիրը, որի վերաբերյալ տարբեր պետական կառույցների դիմումները արդյունք չէին տվել, սակայն վարչապետին հասցված մեր հարցից հետո ստացավ կոնկրետ իրավական ընթացք։
Եվ սա փաստ է․ մեր բարձրաձայնումից հետո «Շառլոտի» գործունեությունը դադարեցվել է։
Հիմա հերթը իրավապահներինն է՝ պարզելու, թե տարիներ շարունակ ինչ է տեղի ունեցել այդ ակումբում, ովքե՞ր են պատասխանատու եղել և ինչո՞ւ այս հարցին պետական համակարգը պատշաճ ուշադրություն չի դարձրել ավելի վաղ։
Մենք էլ շարունակելու ենք հետևել քրեական վարույթի ընթացքին։