ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցել

Written by

in



Սպորտ





Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) սեպտեմբերյան միջազգային դադարից հետո՝ հոկտեմբերի 7-ին, իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյուսակը։


Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը։ Լավագույն եռյակում են նաև Արգենտինայի և Ֆրանսիայի ընտրանիները։ Լավագույն հնգյակում փոփոխություն է գրանցվել. Պորտուգալիայի հավաքականը բարձրացել է 5-րդ հորիզոնական՝ շրջանցելով Բրազիլիային, որը նահանջել է 6-րդ տեղ։

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա մեր ընտրանու դիրքերը նախորդ հրապարակման համեմատ ևս փոփոխվել են։ Հայաստանի հավաքականը նահանջել է 1 աստիճանով և վաստակած 1183.26 միավորով այժմ զբաղեցնում է 108-րդ հորիզոնականը։


ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը (հոկտեմբերի 7-ի դրությամբ).

  1. Իսպանիա – 2011.57 միավոր
  2. Արգենտինա – 1972.80
  3. Ֆրանսիա – 1958.86
  4. Անգլիա – 1925.59
  5. Պորտուգալիա – 1807.69
  6. Բրազիլիա – 1806.51
  7. Մարոկկո – 1805.34
  8. Բելգիա – 1779.17
  9. Նիդերլանդներ – 1778.61
  10. Մեքսիկա – 1738.48
    1. Հայաստան – 1183.26


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *