Category: Armenia24.live

  • Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական



    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և ռուսական «Կրասնոդարի» արդեն նախկին ավագ Էդուարդ Սպերցյանը պաշտոնապես համալրեց սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը։

    «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը հաստատել է տրանսֆերը՝ հրապարակելով հրաժեշտի հուզիչ ուղերձ, իսկ արաբական աղբյուրները բացահայտել են գործարքի մանրամասները։

    ​Արաբական «Ալ Ռիադիա» պարբերականի լրագրող Ահմեդ Ալ-Լուկանի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստը երկուշաբթի` հուլիսի 6-ին Պորտուգալիայում հաջողությամբ բուժզննում է անցել, ինչից հետո կողմերը ստորագրել են աշխատանքային պայմանագիրը։ Համաձայնագիրը նախատեսված է 4 տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու օպցիայով (4+1): Սպասվում է, որ Սպերցյանն իր նոր թիմին կմիանա Ավստրիայում կայանալիք նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։

    ​«Կրասնոդարն» իր հերթին շնորհակալություն է հայտնել ակումբի ակադեմիայի պատմության լավագույն սաներից մեկին։ Ռուսական թիմի մարզաշապիկով Էդուարդն անցկացրել է 185 հանդիպում՝ դառնալով 102 արդյունավետ գործողության հեղինակ (58 գոլ և 44 գոլային փոխանցում), ինչի շնորհիվ դարձել է ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն։

    ​«2024/25 մրցաշրջանում Էդուարդը՝ որպես ավագ, «ցուլերին» առաջնորդեց դեպի ակումբի պատմության առաջին չեմպիոնությունը։ Իսկ 2025/26 մրցաշրջանում նա դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտը (16 գոլային փոխանցում) և լավագույնը «գոլ+փոխանցում» համակարգով՝ վաստակելով 29 միավոր (13 գոլ, 16 ասիստ)։ Շնորհակալություն ամեն ինչի համար, ավա՛գ։ Հաջողություն կարիերայի նոր փուլում»,- նշված է «Կրասնոդարի» պաշտոնական հայտարարության մեջ։

    ​Հավելենք, որ ավարտված 2025/26 մրցաշրջանում, հաշվի առնելով բոլոր մրցաշարերը միասին, Սպերցյանը մասնակցել է 42 հանդիպման՝ իր անվան դիմաց գրանցելով 14 գոլ և 18 արդյունավետ փոխանցում։

    Ըստ Transfermarkt պորտալի՝ 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։ Նրա նախկին պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված էր մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն Վարդանյան



    Քաղաքականություն





    «Համահայկական ճակատ» Շարժման տելեգրամյան ալիքը գրում է.

    Բայլուս ձեզ, ընդդիմություն:
    Կամ դուրս եկեք միավորված պայքարի, կամ ընդդիմության անունից անկապ մի խոսեք: Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն: Ուշքի եկեք, ֆեյսբուքով աջակցելու վախտերն անցել են:

    ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ ղեկավար Արսեն Վարդանյան




  • Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան



    Քաղաքականություն





    Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր, իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

    «Ապօրինությունները շարունակվում են, վերջին տարիներին մեր երկրում բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար իրենք այդ վտանգը չեն տեսնում, ես շատ մեծ վտանգ եմ տեսնում:

    Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե ներքին, թե արտաքին ներդնողներին: Էդ մարդու չուչելներն էլ գողացան, առյուծներին դեռ ոչինչ, հետները կտանեն ԱԺ»,- նշել է Կարապետյանը:  




  • Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան



    Քաղաքականություն






    Փողոցային պայքար անպայման կլինի, այն մեկ անգամ տեղի կունենա և կլինի վերջնական։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 7-ին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

    Նրա խոսքով՝ անօրինականությունը շարունակվում է, վերջին տարիներին Հայաստանում ներդրումներ չեն իրականացվել։

    Նա պարզաբանեց, որ, ի տարբերություն իշխանությունների, ինքը դրանում ռիսկեր է տեսնում։ Կարապետյանը հավելեց, որ իշխանությունների բոլոր քայլերը խոչընդոտում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողներին։ «Գագիկ Ծառուկյանը երկրի գլխավոր ներդրողներից մեկն է, իսկ այժմ նրանից խլել են անգամ կենդանիների խրտվիլակները», – նշել է նա։

    Սամվել Կարապետյանը հիշեցրել է, որ ընդդիմությունը հայտարարել է միասնական համակարգող մարմին ձևավորելու մտադրության մասին։

    «Այս կապակցությամբ արձագանքներ են ստացվում նաև այլ ուժերից։ Մարմինը կձևավորվի պատշաճ ժամանակին։ Հիմնական հինգ ընդդիմադիր ուժերը հանդես են եկել հայտարարությամբ, դրանից հետո կհետևեն հաջորդ քայլերը», – վստահեցրել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը։  




  • Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը



    Հասարակություն





     AAA վարկանիշով միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպություններից  մեկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Հայաստանի կապիտալի շուկայում առաջատար Կոնվերս Բանկը հայտարարում են ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին։ 

    Կոնվերս Բանկը գործընթացում հանդես է եկել որպես ՎԶԵԲ-ի առանցքային գործընկեր՝ իրականացնելով պարտատոմսերի թողարկման կազմակերպումն ու երաշխավորված տեղաբաշխումը:

    5 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը տեղաբաշխվել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) արժեթղթերի տեղաբաշխման հարթակում՝ աճուրդի միջոցով:

    Թողարկումը ՎԶԵԲ-ի դրամային փոխառության ծրագրի մաս է և ուղղված է Հայաստանում տեղական արժույթով ֆինանսավորման ընդլայնմանն ու կապիտալի շուկայի զարգացմանը։

    Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն AMX-ում ցուցակման, ինչպես նաև կնախաձեռնվեն անհրաժեշտ գործընթացները՝ ՀՀ կենտրոնական բանկի ռեպո գործարքներում դրանց օգտագործման հնարավորությունն ապահովելու նպատակով։

    Կոնվերս Բանկը հանդես կգա նաև որպես թողարկման շուկա ստեղծող (Market Maker)՝ նպաստելով պարտատոմսերի երկրորդային շուկայի իրացվելիության և ակտիվ առևտրի ապահովմանը։

    Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




  • ԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին








    Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին 120 մլն դոլար վարկ կտրամադրի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

    ԵԱԶԲ ֆինանսավորումը կուղղվի կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման նախագծի իրականացմանը:

     

    Բանկից նշում են, որ վարկային պայմանագիրը և համաձայնագիրը ԵԱԶԲ–ի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակում ստորագրել են ԵԱԶԲ–ի ավագ գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատովը և ԶՊՄԿ–ի ֆինանսական տնօրեն Նիկոլայ Վեդենինը:

     

    «Ֆինանսավորումը կօգտագործվի արտադրական ցիկլի արդյունավետությունը բարելավելու նախագծի իրականացման համար։ Սա արտացոլում է ԵԱԶԲ-ի հիմնական գործունեություններից մեկը՝ մասնակցությունը տարածաշրջանում արդյունաբերական արդիականացման երկարաժամկետ ֆինանսավորմանը՝ հիմնվելով առկա ենթակառուցվածքների վրա»,– ասել է Իգնատովը։

     

    Վեդենինն էլ նշել է, որ համաձայնագիրը կարևոր քայլ կլինի գործառնական արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման և արտադրության երկարաժամկետ կայունության ուղղությամբ:

    Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Արդեն 20 տարի է` ԵԱԶԲ-ն աջակցում է անդամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և համակողմանի զարգացմանը: 2025 թվականի դեկտեմբերի վերջին ԵԱԶԲ-ի կուտակված պորտֆելում կա 326 նախագիծ, որոնց ընդհանուր ներդրումը կազմում է 19,6 մլրդ դոլար։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն ազդեցություն ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և սկզբունքներով:




  • Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը



    Հասարակություն






    Քույրեր Աննան և Անին տասը տարի առաջ ստեղծեցին Jasmine Home-ը՝ շուկային առաջարկելով տեքստիլի տասնյակ բարձրորակ պարագաներ՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր և բազմաթիվ այլ արտադրատեսակներ։

     Տարիներ առաջ, երբ Jasmine Home-ը դեռ նոր էր մեկնարկել գործունեությունը, տեքստիլի արտադրությունները շուկայում քիչ էին։ Ժամանակի ընթացքում, աճող մրցակցությանը զուգահեռ, քույրերը, տարբեր վերապատրաստումներ և ուսումնասիրություններ  իրականացնելով, ընդլայնեցին բիզնեսը։

    Նպատակին հասնելու ճանապարհին Jasmine Home-ի գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի հետ համագործակցությամբ ընկերությունը կարողացավ ընդլայնվել և մեծացնել արտադրանքի ծավալները:

    «Զրոյից հիմնված և զարգացած բիզնես է Jasmine-ը: Ի սկզբանե մեր նպատակը մեծ արտադրամաս և շատ աշխատատեղեր ստեղծելն էր. այդ պատկերը մեր գլխում միշտ ունեցել ենք։ Երբ հասկացանք, որ հաջողում ենք, այդ ժամանակ արդեն կարիք կար նոր ֆինանսական ներդրումների և հենց այդ ժամանակահատվածում մեզ վստահեց և աջակցեց Ակբա բանկը, որը կին ձեռներեցներին առաջարկում էր  երկարաժամկետ ֆինանսավորում, ինչի արդյունքում մեր բիզնեսը կարողացավ աճել»,- նշում է  Jasmine Home-ի համահիմնադիր Աննա Դարբինյանը։

    «Մենք այս պահին քսանից ավելի արտադրատեսակ ունենք, որոնք մասսայական արտադրության են՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր և այլ արտադրատեսակներ։ Աշխատանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ փոխվում են մեր դերերը. փորձում ենք փոխլրացնել միմյանց»,- նշում է Jasmine Home-ի համահիմնադիր Անի Դարբինյանը։

    Jasmine Home-ում այժմ զբաղվում են եվրոպական շուկայի ուսումնասիրությամբ՝ արտահանում կազմակերպելու նպատակով: Առաջիկայում էլ Jasmine Home-ը կարող է դառնալ նաև հագուստ արտադրող ընկերություն. փորձնական նմուշներն արդեն կարված են: 

    Մանրամասն՝ տեսանյութում։

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




  • Ինչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունը








    Արևային էներգիայի լայնածավալ զարգացումը գյուղատնտեսության ոլորտում բացում է ոչ միայն էլեկտրաէներգիայի նոր աղբյուրներ ֆերմերների համար, այլ նաև հողօգտագործման նոր մոտեցումներ, գրում է ukragroconsult.com–ը: Չնայած գյուղատնտեսական արտադրությունից բերրի հողերի դուրսբերման վերաբերյալ մտահոգություններին, միջազգային փորձը ցույց է տալիս, որ արևային էլեկտրակայանների տակ գտնվող տարածքները կարող են միաժամանակ շահույթ ապահովել ինչպես էներգիայի, այնպես էլ անասնապահության համար:

    Գյուղատնտեսական էներգիայի արտադրությունը և անասնապահությունը մեկ վայրում համատեղող ագրովոլտային մոդելը ժողովրդականություն է վայելում Միացյալ Նահանգներում: Արդյունաբերության փորձագետները գնահատում են, որ ավելի քան 113,000 ոչխար արդեն իսկ արածում են արևային էլեկտրակայանների տարածքներում: Ֆերմերների համար դա հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել իրենց եկամուտը և կրճատել էներգետիկ օբյեկտների պահպանման ծախսերը:

    Այս մոտեցման օրինակներից մեկը Իլինոյս նահանգի ֆերմեր Բրայանտ Փարքերն է: Նա պայմանագիր է կնքել էներգետիկ ընկերության հետ իր նախիրը 7.1 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի տարածքում տեղավորելու համար: Հողը, որը նախկինում օգտագործվում էր եգիպտացորենի և սոյայի մշակության համար, այժմ էլեկտրաէներգիա է մատակարարում ավելի քան 1200 տնային տնտեսությունների և նաև ծառայում է որպես կենդանիների արոտավայր։

    Արևային էլեկտրակայանների օպերատորների համար ավելորդ բուսականությունը լուրջ խնդիր է, քանի որ բարձր խոտը ստվերում է վահանակները և նվազեցնում արտադրության արդյունավետությունը։ Չորային ժամանակահատվածներում այն ​​նաև մեծացնում է հրդեհների առաջացման ռիսկը։ Մեքենաներով ավանդական խոտհնձումը պահանջում է զգալի ծախսեր վառելիքի, սարքավորումների սպասարկման և աշխատուժի վրա։ Իսկ

    ոչխարների օգտագործումը առաջարկում է այս խնդրի բնական լուծում։ Կենդանիները պահպանում են խոտի օպտիմալ բարձրությունը՝ ըստ էության գործելով որպես «կենսախոտհնձիչներ»։ Մասնագետները նշում են, որ ոչխարները հատկապես հարմար են նման նախագծերի համար, քանի որ չեն վնասում արևային վահանակները կամ մալուխային ենթակառուցվածքները, ի տարբերություն խոշոր եղջերավոր անասունների կամ այծերի։

    էներգետիկ ընկերությունները նույնպես ընդգծում են այս մոտեցման բնապահպանական օգուտները։ Բուսականության լիակատար հեռացումը կարող է հանգեցնել հողի էրոզիայի, մինչդեռ վերահսկվող արածեցումը օգնում է պահպանել կայուն բուսականություն։ Pivot Energy-ի հողերի կառավարման տնօրեն Էնջի Բուրկը նշել է, որ ոչխարները օգնում են հավասարակշռություն հաստատել հողի պահպանման և արևային էներգիայի արտադրության արդյունավետության մաքսիմալացման միջև։

    Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

    Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]



  • Փարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկը



    Մշակույթ






    Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը այսօր Կապանում կներկայացնի իր «Singing Paradjanov» («Փառերգել Փարաջանովին») երաժշտական ստեղծագործությունը՝ ֆրանսիական Musicatreize անսամբլի մասնակցությամբ։ Ստեղծագործությունը ոգեշնչված է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի աշխարհով և համատեղում է երաժշտություն, գրականություն ու վիզուալ արվեստ։

    Համերգային ներկայացման մեջ ներգրավված են նաև դիրիժոր Ռոլան Հայրապետյանը և վիդեոարտիստ Մարկ դը Պիեռֆյոը։ Ստեղծագործության հիմքում Փարաջանովի ֆիլմերից ու նամակներից հատվածներ են, ինչպես նաև տեքստեր Ժան-Լյուկ Գոդարից, Ֆեդերիկո Ֆելինիից և Սայաթ Նովայից։

    «Կապան Ֆեստ 2026»-ը հուլիսի 4-14-ը Կապանը վերածել է միջազգային երաժշտական կենտրոնի՝ համախմբելով երաժիշտների աշխարհի 16 երկրներից։ Այսօրվա ծրագիրը փառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկն է։ Այս տարվա՝ «Կապան Ֆեստ 2026»-ի հիմնական գործընկերներն ու աջակիցներն են՝ Կապանի համայնքապետարանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), ինչպես նաև մի շարք միջազգային ու տեղական գործընկեր կազմակերպություններ։







  • Անգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ Կարապետյան








    Անգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն:

    Մեր երկրին փոփոխություն բերելու համար պետք է ընտրել առաջին ընդդիմադիր ուժի հետ ճանապարհը, որպեսզի գործող իշխանությունները գնան