Category: Armenia24.live

  • Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ



    Սպորտ





    Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ:

    Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 43-ամյա իսպանացի մասնագետի հետ կնքվել է եռամյա պայմանագիր՝ մինչև 2029 թվականի ամառ: Այս պաշտոնում նա փոխարինել է Մարկու Սիլվային, որը հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը և տեղափոխվել է Լիսաբոնի «Բենֆիկա»:

    «Ինձ համար մեծ պատիվ է նոր փուլ սկսել Լոնդոնի ամենահին ակումբում։ Ես մեծ պատասխանատվություն եմ զգում և անչափ շնորհակալ եմ ղեկավարությանը՝ Պրեմիեր լիգայում ինձ «Ֆուլհեմը» վստահելու համար: Անհամբերությամբ սպասում եմ «Քրեյվեն Քոթեջի» մթնոլորտը զգալուն և թիմի հետ հաջորդ շաբաթ նախամրցաշրջանային պատրաստությունը սկսելուն։ Վստահ եմ, որ մեզ անհավանական համատեղ ճամփորդություն է սպասվում»,- նշել է Արբելոան։

    Հիշեցնենք, որ Արբելոան անցած մրցաշրջանի երկրորդ հատվածում էր գլխավորել «Ռեալը»՝ հունվարին այդ պաշտոնում փոխարինելով Խաբի Ալոնսոյին։ Նրա գլխավորությամբ մադրիդցիները Լա լիգայում գրավեցին երկրորդ տեղը՝ չեմպիոնական մրցավազքում զիջելով «Բարսելոնային», ինչից հետո մարզիչը հեռացավ զբաղեցրած պաշտոնից։ Նախքան հիմնական թիմը, նա մարզում էր Մադրիդի երիտասարդական կազմերն ու «Կաստիլիան»:

    Հատկանշական է, որ Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի հենց առաջին տուրում կկայանա նախկինում մադրիդյան ակումբը գլխավորած երկու մասնագետների դիմակայությունը։ Օգոստոսի 24-ին «Ֆուլհեմը» կընդունի «Չելսիին», որն էլ վերջերս գլխավորել է Խաբի Ալոնսոն: Երկու մարզիչների համար էլ սա նորամուտի հանդիպում կլինի Անգլիայի առաջնությունում:

    «Ալվարոն շատ հավակնոտ է: Նա արժեքավոր փորձ է կուտակել՝ աշխատելով լավագույն խաղացողների ու ակումբների հետ, յուրացրել է ժամանակակից ֆուտբոլի մեթոդները, և այդ գիտելիքներն անպայման օգուտ կբերեն մեզ»,- իր հերթին ընդգծել է լոնդոնյան ակումբի նախագահ Շահիդ Խանը:

    Նշենք, որ Արբելոան Պրեմիեր լիգայում որպես ֆուտբոլիստ հանդես գալու փորձ ունի՝ 2007-ից 2009 թվականներին պաշտպանելով «Լիվերպուլի» գույները: Նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Ֆուլհեմը» ԱՊԼ-ում գրավել էր 11-րդ տեղը: 




  • Զելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածը



    Միջազգային





    Ուկրաինայի «հեռահար պատժամիջոցները» հասել են Սարատովի մարզ, Թաթարստան և Բաշկորտոստան, տելեգրամում գրել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Բացի այդ, ուկրաինական զորքերը հարված են հասցրել Վորոնեժի մարզին։

    Սարատովի մարզում և Թաթարստանում խոցվել են նավթավերամշակման գործարաններ, ճշտել է նա։ Բաշկորտոստանի վրա հարվածի հետևանքների մասին Զելենսկին ոչինչ չի ասել։

    Ավելի վաղ Սարատովի մարզում և Նիժնեկամսկում նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների մասին հայտնել էր Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը, սակայն Բաշկորտոստանը ամփոփագրում չէր հիշատակվում։ Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին գրել էին մոնիթորինգային ալիքները։ Բաշկորտոստանի իշխանությունները հայտարարել էին ԱԹՍ-ի սպառնալիքի մասին, իսկ Ուֆայի օդանավակայանը ժամանակավորապես սահմանափակել էր աշխատանքը։ Հետևանքների մասին տեղական իշխանությունները չէին հայտնել։




  • Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայություն



    Հասարակություն





    Ամառվա շոգ օրերին, երբ բնությունը կարծես ապրում է իր ամենաակտիվ շրջանը, ակտիվանում են նաև նրա ամենախորհրդավոր բնակիչները՝ օձերը։ Տաքացող եղանակը, բաց տարածքներում հանգիստն ու գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը մեծացնում են մարդկանց և սողունների հանդիպման հավանականությունը։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

    «Հիմնականում օձերը բնակելի տարածքներ գալիս են ոչ թե բնակվելու, այլ որսի համար։ Օձերը շատ խելացի սողուններ են, եթե օձերին չվնասենք, նրանք չեն հարձակվի մարդու վրա»,- նշում է  ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻԿ 4-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Ռոման Խաչատրյանը։

    Օձ տեսնելիս անհրաժեշտ է պահպանել 2-2,5 մետր հեռավորություն, խուճապի չմատնվել և անշարժ մնալ։ Իսկ եթե օձը հայտնվել է բնակարանում կամ բակում պետք չէ ինքնագործունեությամբ զբաղվել։

    Մասնագետի խոսքով՝ պետք չէ բռնել օձին, պարզապես պետք է զանգել 112, և փրկարարները կգան իրենք կտեղափոխեն անվտանգ վայր։

    Օձի խայթոցի դեպքում պետք է շատ հեղուկներ խմել և դիմել բուժօգնության։

    Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունը կենսական անհրաժեշտություն է, սակայն նույնքան կարևոր է հիշել, որ բնության մեջ յուրաքանչյուրն իր դերն ու տեղն ունի։ Պետք է նաև իմանալ, որ օձերը կարևոր նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում, ուստի զգուշավոր և պատասխանատու վարքագիծը հաճախ լավագույն պաշտպանությունն է։




  • Արման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարը



    Սպորտ





    Հուլիսի 11-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշարը։

    Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի UFC-ի նախկին չեմպիոններ Մերաբ Դվալիշվիլիի և Հենրի Սեխուդոյի գոտեմարտը։ Սպասվում է նաև ծանր քաշային կարգի տիտղոսային հակամարտություն Քայլ Սնայդերի և Աբդուլռաշիդ Սադուլաևի միջև, սակայն հայ երկրպագուների ուշադրության կենտրոնում Արման Ծառուկյանի և ղազախ Կուատ Խամիտովի հանդիպումն է։

    Ղազախստանյան MMA-ի վետերան Կուատ Խամիտովն իր նորամուտն է նշում RAF-ում, որտեղ անմիջապես ուժերը կչափի լիգայի գլխավոր աստղերից մեկի՝ Արման Ծառուկյանի հետ։ Հայ մարզիկն այս լիգայում փայլուն վիճակագրություն ունի. նա հանդես է եկել RAF-ի տասը մրցաշարերից հինգում և բոլոր գոտեմարտերում վստահ հաղթանակ է տարել։ Ավելին, Ծառուկյանի գրաֆիկը չափազանց խիտ է. արդեն հուլիսի 18-ին նա կգլխավորի RAF 11 մրցաշարը՝ մրցելով ամերիկացի Քոլբի Քովինգթոնի հետ։

    Մարզիկների միջև տարիքային տարբերությունը բավականին մեծ է. Խամիտովը 38 տարեկան է, իսկ Ծառուկյանը՝ 29։ Չնայած դրան, ղազախ մարզիկի հարուստ փորձը կարող է օգնել նրան, թեև բոլոր կանխատեսումներով այս դիմակայությունում հայտարարված ֆավորիտն Արման Ծառուկյանն է:




  • Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ



    Քաղաքականություն





    Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը՝ դաշինքի Անկարայի գագաթնաժողովի շրջանակներում:

    «Ինձ համար՝ համաձայնագիրն այլևս չի գործում։ Ես չեմ ուզում նրանց հետ որևէ գործ ունենալ։ Նրանք խաբեբաներ են, հիվանդ մարդիկ»,- հայտարարել է Թրամփը:




  • Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարություն



    Տեսանյութեր





    Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ հրապարակելով տեսանյութ:

    «Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա:

    Այն կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։

    Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում»,- գրված է հաղորդագրության մեջ:




  • Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր



    Հասարակություն





    Իդրամն ու «Ծնողական համայնք» ՀԿ-ն համագործակցում են արդեն երկրորդ տարին՝  նպատակ ունենալով աջակցել ընտանիքներին և նպաստել ավելի գիտակից ու ֆինանսապես գրագետ սերնդի ձևավորմանը։

    Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի փոխանցմամբ՝ ֆինանսական գրագիտության այս դասընթացներն արդեն չորս տարի է կազմակերպվում են Իդրամի և IDBank-ի սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում՝ նպատակ ունենալով երեխաների և մեծահասակների շրջանում բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը։

    «Ծնողական համայնք» ՀԿ-ն տարիներ շարունակ աշխատում է ծնողավարման մշակույթի զարգացման ուղղությամբ՝ ստեղծելով ծնողների հետ բաց երկխոսության հարթակներ։

    «Ծնողական համայնք» ՀԿ համահիմնադիր-տնօրեն Մանե Սարոյանն ընդգծեց, որ Իդրամը ոչ միայն ֆինանսապես է աջակցել «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի իրականացմանը, այլև կիսել է կազմակերպության գաղափարներն ու առաքելությունը։ Նրա խոսքով՝ ծնողներին գիտելիքներով, աջակցությամբ և գործնական հմտություններով զինելը կարևոր ներդրում է ոչ միայն առանձին ընտանիքների բարեկեցության, այլև ամբողջ հասարակության ապագայի համար։  

    Ամենամյա համաժողովի ընթացքում ծնողները քննարկեցին ժամանակակից ծնողավարման մարտահրավերները, իսկ ֆինանսական գրագիտության դասընթացի ժամանակ երեխաները սովորեցին խնայել, ճիշտ կառավարել սեփական գումարն ու պաշտպանվել զեղծարարություններից։  

    ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ





  • Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Թուրքիան պաշտպանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Ես կիսում եմ Թրամփի խաղաղության տեսլականը և իմ աջակցությունն եմ հայտնում Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկերը կազմելու նախաձեռնությանը։ Ի լրումն ռազմական աջակցության, որը մենք ցուցաբերում ենք Ուկրաինային մեր ազգային պաշարներից, մենք նաև ակտիվ ենք պահում Ռուսաստանի հետ կապի ուղիները՝ նրան դեպի խաղաղություն ուղղորդելու համար»,- հայտարարել է Էրդողանը։

    Հետևեք մեզ՝ այստեղ





  • Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան



    Քաղաքականություն





    Ծառուկյանի դեմ հալածանքի ամենացավալի ու խայտառակ էջն այն է, թե ինչ մեթոդներով է իրականացվում այդ տապալումը։ Հիսուն հազար հայ ընտրողի վստահության քվեն ու թիկունքն ունեցող մարդուն, ազգային խոշոր գործչին այսօր փորձում են ծնկի բերել ու գետնին տապալել ինչ-որ օտարի՝ ազերիի կամ ոչ հայի շինծու ցուցմունքի հիման վրա։

     

    Սա պետական ու ազգային արժանապատվորւթյան կատարյալ անկում է, երբ սեփական հայրենակցի, արարողի ու եկեղեցաշեն առաջնորդի դեմ որպես զենք է օգտագործվում թշնամու կամ օտարի ձեռքը։ Եվ այս ամենն արվում է բիրտ ուժով՝ բերանները փակ, դիմակավորված ոստիկանների ձեռքերով, ովքեր սեփական ժողովրդի ու նրա ընտրյալների դեմ են դուրս գալիս կույր հրաման կատարողի պես։

     

    Երբ հիսուն հազար քաղաքացու կամքը ստորադասվում է օտարի նենգ մատնությանը, իսկ ոստիկանական պատնեշը դառնում է այդ անարդարության գործիքը, պարզ է դառնում, որ սա սովորական իրավական գործընթաց չէ։ Սա սեփական արժեքներն ու հզոր անհատներին օտարի հաճոյախոսության համար զոհաբերելու և հանրության հոգևոր կամքը վերջնականապես կոտրելու փորձ է։

     

    Երբ պետության ու ազգային ինքնության հիմքերը խարխլվում են, առաջին հարվածը միշտ հասցվում է հոգևոր հենարաններին։ Այսօր Գագիկ Ծառուկյանի և նրա նախաձեռնած՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի նախագծի դեմ արշավը սովորական քննադատություն չէ. սա բացահայտ, համակարգված հակաեկեղեցական և հակաազգային գրոհ է։

     

    Այս հարձակումների իրական դրդապատճառները և դրանց հակադարձումը պետք է ձևակերպել հստակ ու անզիջում․

     

    Թիրախում հավատքն է, ոչ թե ճարտարապետությունը։ Տարիներ շարունակ եկեղեցու հեղինակությունը հետևողականորեն հարվածների տակ պահող շրջանակների համար Քրիստոսի արձանը սոսկ քանդակ չէ։ Դա հայոց հողի վրա քրիստոնեական ինքնության հաստատակամ դրոշմ է։ Հարձակվելով նախագծի հեղինակի վրա՝ փորձում են կոտրել այն կամքը, որը հանձն է առել հանրային տարածքում վերականգնել հոգևորի գերակայությունը։

     

    Գործն ընդդեմ դատարկախոսության։Մինչ քննադատները զբաղված են արժեքներ քանդելով ու հասարակությունը պառակտելով, Ծառուկյանը հանդես է գալիս միավորող, մնայուն և պատմական մասշտաբի արժեք ստեղծողի դերում։ Այս նախագիծը ոչ միայն հոգևոր ուխտատեղի է, այլև Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա որպես քրիստոնեական առաջնեկ պետություն վերահաստատելու հզոր հայտ։

     

    Սրբապղծության դիմակազերծումը։ «Սատանան» միշտ հարվածում է այնտեղ, որտեղից ճառագում է լույսն ու հավատքը։ Այն մոլեգնությունը, որով որոշ շրջանակներ փորձում են սևացնել այս նախաձեռնությունը, լավագույն ապացույցն է այն բանի, որ գործը սուրբ է, իսկ դրա ազդեցությունը՝ տապալիչ հակաեկեղեցական քարոզչության համար։

     

    Երբ երկրում փորձում են լռեցնել կամ վարկաբեկել նրանց, ովքեր իրենց ռեսուրսներն ու էներգիան դնում են հանուն հավատքի և եկեղեցու պաշտպանության, դա դառնում է համազգային մարտահրավեր։ Ծառուկյանին պաշտպանելն այսօր նշանակում է պաշտպանել հանրային տարածքում սեփական հավատքն ու ազգային դիմագիծը բարձրաձայնելու իրավունքը։



  • Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան