Category: Armenia24.live

  • ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք



    Քաղաքականություն





    Հայաստանում ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ  Էնդրյու Ջոնսոնն այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք՝ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունից տուժած տարածաշրջաններում քաղաքացիների ներգրավվածության խթանում» ծրագրի շրջանակում։

    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, այցի ընթացքում  Էնդրյու Ջոնսոնը հանդիպել է Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։

    ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալը  նաև հանդիպել է Մարտունի համայնքի  շուրջ 70 բնակչի հետ՝ հնարավորություն ընձեռելով համայնքի բնակիչներին՝ հարցեր ուղղելու և իրենց տեսակետներն արտահայտելու տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»  նախաձեռնության վերաբերյալ։

    Քննարկման ընթացքում Էնդրյու Ջոնսոնը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կարևորությունը՝ տարածաշրջանում շարունակվող խաղաղության գործընթացի համատեքստում։

    Այցը հնարավորություն է ընձեռել համայնքի բնակիչներին՝ անմիջական երկխոսություն ծավալելու միջազգային գործընկերոջ հետ՝ ընդգծելով իրազեկված հանրային քննարկումների, քաղաքացիական մասնակցության և համայնքային ներգրավվածության կարևորությունը Հայաստանի խաղաղության, անվտանգության և զարգացման վրա ազդող հարցերի շուրջ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան»

    Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանի այս բանաձևն ընդունվել է ոչ թե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ և նրանց ջանքերով, այլ՝ ի հեճուկս նրանց։

  • «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր



    Հասարակություն





    «Փաստ»-ը գրում է․

    «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը կնքել են համագործակցության հուշագիր, որի հիմնական նպատակն է Հայաստանում խթանել սպորտի զարգացումն ու առողջ ապրելակերպի տարածումը։

    Համատեղ նախաձեռնության շրջանակում կողմերը ծրագրում են իրականացնել տարբեր ձևաչափերի մարզական միջոցառումներ, մրցաշարեր, առաջնություններ, ինչպես նաև կրթական ու սոցիալական ծրագրեր, սեմինարներ և հանրային ակցիաներ։

    Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանը նշել է, որ 2025 թվականի ապրիլի 4-ից գործող հիմնադրամի գլխավոր առաքելությունն է նպաստել Հայաստանի մարզերում սպորտի զարգացմանը և սպորտով զբաղվելու կարևորության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ հիմնադրամի խոշորագույն ծրագրերից է Արթիկի շրջանի Փանիկ գյուղում կառուցվող «ՆԱՎ» բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոնը, որտեղ երեխաները մարզումներին զուգահեռ ստանալու են համապարփակ կրթություն։

    Возможно, это изображение текст

    Հիմնադրամն աջակցում է նաև պարասպորտով զբաղվող երեխաներին՝ տրամադրելով կրթաթոշակներ, և կազմակերպում է ծանրամարտի մրցաշարեր, որոնցից ամենասպասվածը դեկտեմբերի 6-ին կայանալիք «Avdalyan Legacy Cup» միջազգային մրցաշարն է՝ Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների հետ համատեղ։ Ավդալյանը հավելել է, որ նախատեսվում է մարզադպրոցներ ու ծանրամարտի մարզադահլիճներ կառուցել հատկապես սահմանամերձ գյուղերում, որտեղ առկա է մեծ ներուժ, սակայն չկան անհրաժեշտ պայմաններ։

    Անդրադառնալով նոր ձևավորված գործընկերությանը՝ Նազիկ Ավդալյանը բարձր է գնահատել «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ի նման կայացած և հզոր ընկերությունների ներգրավվածությունը սպորտի ոլորտում։ Նա ընդգծել է, որ սպորտը երկրի համար ունի թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական մեծ նշանակություն և ծառայում է որպես «փափուկ ուժ», հետևաբար չափազանց կարևոր է գործարար աշխարհի մասնակցությունը ոլորտի զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընկերությանը համատեղ ծրագիր սկսելու համար՝ նա շեշտել է, որ հայ ազգը ֆիզիկապես ուժեղ է և սպորտային, իսկ մեր մարզիկների հաջողությունները միջազգային ասպարեզում երկրի ամենաուժեղ կողմերից են։

    «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանն իր հերթին նշել է, որ ընկերությունը, կարևորելով հասարակության մեջ մարզական, մշակութային և սոցիալական ծրագրերի զարգացումը, որոշել է աջակցել այս նախաձեռնությանը։ Համագործակցությունը չի սահմանափակվելու միայն ֆինանսական աջակցությամբ. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը պատրաստ է կիրառել դեղագործության ոլորտում իր 30-ամյա փորձը մարզիկների վերականգնման, ճիշտ սննդակարգի, սննդային հավելումների և բժշկադեղագիտական պատշաճ աջակցության ապահովման գործում, ինչը թույլ կտա նվազեցնել վնասվածքները և երկարաձգել մարզիկների կարիերան։

    Մացակյանը սպորտը անվանել է «սոցիալական վերելակ»՝ ընդգծելով, որ մարզերում պայմանների բացակայության պատճառով երկրի սպորտային պոտենցիալի երկու երրորդը մնում է չօգտագործված։ Նա վստահություն է հայտնել, որ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ հնարավոր կլինի հասնել մեծ հաջողությունների։ Կողմերը այս համագործակցությանը մոտենում են երկարաժամկետ հեռանկարով՝ նպատակ ունենալով կյանքի կոչել նախանշված բոլոր մարզական, կրթական և առողջապահական ծրագրերը։




  • Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է



    Տնտեսություն





    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. հոկտեմբերի 8-ը ներառյալ.

    1) դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 862 հատ կամ օգտագործվել է 75%-ը,

    2) դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 204 հատ կամ օգտագործվել է 99%-ը։




  • Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև



    Միջազգային





    Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին: Այս մասին ասել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

    «Ադրբեջանը նաև պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին և նույն տարվա աշնանը կազմակերպել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը», – ընդգծել է պետության ղեկավարը։

    Ալիևը նաև երախտագիտություն է հայտնել  2027 թվականին ԱՊՀ-ում Ադրբեջանի համանախագահության որոշմանն աջակցելու համար:

    «Մենք սա գնահատում ենք որպես մեր երկրի նկատմամբ բարձր վստահության վկայություն և պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել ընդհանուր խնդիրների իրականացմանը»,-նշել է նա:




  • 9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել



    Հասարակություն





    ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում առանց մանկական նստատեղի՝ քարսիթի, տրանսպորտային միջոց վարելու համար կազմել են 10844 արձանագրություն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1777-ով ավելի։

    Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ին



    Հասարակություն





    Երևան քաղաքում՝
    Հոկտեմբերի  10-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10- ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

    Հանրապետության տարածքում`
    Հոկտեմբերի  9-ի և 13-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը, 13-ին՝ առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ 
    Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ 
    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: 


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Armenia24.live | Արտակարգ իրավիճակ՝ Երևանում



    Հասարակություն





    Արդեն 4 օր է՝ Երևան քաղաքի Թևոսյան փողոցում գտնվող Բանավան թաղամասի 1-ին շենքի նկուղային հարկերը բառի բուն իմաստով վերածվել են «լողավազանի»։ Նկուղներում կուտակված խմելու ջրի խորությունը որոշ հատվածներում հասնում է մոտ 1 մետրի, և իրավիճակը, բնակիչների փոխանցմամբ, օրեցօր ավելի է վատանում։ Բնակիչներն ահազանգում են, որ ջուրը ոչ միայն չի հեռացվում, այլև շարունակում է շատանալ։ Մի շարք նկուղներ այն աստիճան են լցվել, որ անգամ երկարաճիտ ռետինե կոշիկներով այնտեղ մտնելն արդեն գրեթե անհնար է։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խնդրի հետևանքով վնասվում են բնակիչների և այնտեղ գործող խանութների գույքն ու մթերքը։ Մարդիկ կանգնած են իրենց ունեցվածքը կորցնելու իրական վտանգի առաջ, սակայն, ինչպես իրենք են ասում, սայլը դեռևս տեղից չի շարժվում։

    Բնակիչների խոսքով՝ դեպքից երկու օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները ժամանել են, նմուշառում կատարել և հեռացել, սակայն դրանից հետո որևէ տեսանելի արդյունք չի եղել, իսկ ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։

    Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց․ «Չգիտենք՝ ում դիմենք, ումից օգնություն խնդրենք։ Ջուրը օր օրի ավելանում է, նկուղները լցվել են։ Մեր գույքն ու մթերքը ջրի տակ են, իսկ պատասխանատուները գալիս են, նայում, գնում և վերջ»։

    Մեկ այլ բնակիչ էլ ասաց․ «Այսպես շարունակվելու դեպքում վնասը շատ ավելի մեծ է լինելու։ Նկուղ մտնելն արդեն վտանգավոր է, որոշ հատվածներում ջուրը մոտ մեկ մետր է։ Մենք ուզում ենք միայն, որ պատասխանատուները գան և վերջապես լուծեն խնդիրը»։

    Բնակիչները պահանջում են հնարավորինս արագ պարզել ջրի կուտակման պատճառը, դադարեցնել ջրի հոսքը և համապատասխան տեխնիկայի միջոցով հեռացնել նկուղներում կուտակված ջուրը։ Մինչդեռ արդեն չորրորդ օրն է՝ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ բնակիչների ու տնտեսվարողների կրած վնասը՝ ավելանալ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Օկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթել



    Միջազգային





    Օկուպացված Ջրականի շրջանում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով տուժել է նախկինում ականի պայթյունից վնասվածք ստացած ադրբեջանցու հայրը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։

    1966 թվականին ծնված Աշրաֆ Ղահրամանովը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։

    Ավելի վաղ oկուպացված Ջրականի շրջանում ականի պայթյունից տուժել էր նրա որդին՝ Օրհան Ղահրամանովը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Հութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրել



    Միջազգային





    Հութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանին, հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

    Հարձակման են ենթարկվել նաև Նաջրանի օդանավակայանը և Խամիս Մուշայտում գտնվող ավիաբազան։

    Ավելի վաղ այսօր հութիները բալիստիկ հրթիռով հարվածել էին Էր-Ռիադի օդանավակայանին։ Ի պատասխան՝ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենում հութիների ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Հոդեյդա նահանգի օդանավակայանին։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ