Category: Armenia24.live

  • Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան

    Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ անձանց, այդ թվում՝ Միջազգային դատարանի դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Պարզվել է, որ նա ֆինանսավորվել է հայկական օլիգարխի կողմից, ով ներկայումս տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում: “

  • Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի



    Քաղաքականություն





    Մոսկվայի հայ համայնքը հանդես է եկել կարևոր նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն հայտնի քաղաքական, հասարակական գործիչ և բարերար Գագիկ Ծառուկյանի։ Սույն թվականի հուլիսի 15-ին, ժամը 15:00-ին, Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցական համալիրի տարածքում (Հայկական եկեղեցու մոտ) տեղի կունենա հայ համայնքի միասնական աղոթքը: Կազմակերպիչները կոչ են անում բոլոր հայրենակիցներին, ովքեր ցանկանում են միանալ այս համատեղ աղոթքին և իրենց ներկայությամբ աջակցել Գագիկ Ծառուկյանին, ներկա գտնվել եկեղեցու բակում: «Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են միանալ աղոթքին և իրենց ներկայությամբ սատարել նրան: Թող մեր հավատքը, միասնությունն ու անկեղծ աղոթքը դառնան հույսի և ուժի աղբյուր»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի դաշնությունում բնակվող բազմաթիվ հայեր, ովքեր բարձր են գնահատում բարերարի տարիների գործունեությունն ու ավանդը հայրենիքում և սփյուռքում:




  • Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան



    Քաղաքականություն





    Տաքսի նստողներ ոնց եք՞։ Երևանյան տաքսու խնդիրը հիանալիորեն ցույց է տալիս, թե ինչպես է պետական կարգավորման բացակայությունը կամ «աչք փակելը» բերում տրանսպորտային էկոհամակարգի կամայականության և սպառողների շահերի բացահայտ ոտնահարման։ Երբ խոշորագույն խաղացողը (տվյալ դեպքում՝ Yandex-ը) դառնում է փաստացի մոնոպոլիստ կամ դոմինանտ, իսկ սակագները ձևավորվում են անթափանց ալգորիթմներով (որտեղ «պահանջարկի բարձրացումը» արդարացում է ցանկացած թալանչիական գնագոյացման համար), անհրաժեշտ է կտրուկ, բայց համակարգված պետական և հանրային միջամտություն։

     

    Ահա թվային և տրանսպորտային մոնոպոլիաների սանձահարման և սպառողների իրավունքների պաշտպանության համապարփակ հայեցակարգը՝ բաղկացած 4 հիմնական հենասյուներից.

     

    1. Գնագոյացման Թափանցիկություն և Ռեգուլյացիա (Ալգորիթմների Աուդիտ)

     

    Ազատ շուկան չի նշանակում անարխիա, հատկապես երբ խոսքը վերաբերում է հանրային կարևորության ծառայություններին։

     

    Մաքսիմալ սակագնի շեմի սահմանում (Price Ceiling): Օրենսդրորեն պետք է սահմանվի 1 կմ-ի և 1 րոպեի առավելագույն թույլատրելի արժեք (նույնիսկ ամենաբարձր պահանջարկի կամ վատ եղանակի պայմաններում)։ Գինը չի կարող աճել աստղաբաշխական թվերի՝ առանց տնտեսական հիմնավորման։

    Ալգորիթմների պետական աուդիտ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը պետք է հասանելիություն ստանա ընկերության գնագոյացման ալգորիթմներին՝ ստուգելու համար, թե արդյո՞ք արհեստականորեն չի ստեղծվում «բարձր պահանջարկի» էֆեկտ՝ գները բարձրացնելու համար։

     

    Կոմիսիոն վճարների սահմանափակում: Օպերատորի կողմից վարորդներից պահվող միջնորդավճարը (որը հաճախ հասնում է 20-25%-ի) պետք է սահմանափակվի (օրինակ՝ մինչև 10-12%)։ Սա կնվազեցնի վարորդների դժգոհությունը և թույլ կտա իջեցնել վերջնական սակագինը՝ առանց վարորդի եկամուտը տուժելու։

     

    2. Ֆիսկալ և Իրավական Դաշտի Խստացում

     

    Իրական հարկում շրջանառությունից: Թվային հարթակները պետք է հարկվեն ոչ թե խորհրդանշական տուրքերով, այլ իրենց իրական հայաստանյան շրջանառությունից, և այդ գումարները պետք է ուղղվեն հանրային տրանսպորտի սուբսիդավորմանը։

     

    Վարորդների աշխատանքային իրավունքների կանոնակարգում: Տասնյակ հազարավոր վարորդներ այսօր դուրս են աշխատանքային օրենսգրքի տիրույթից։ Պետք է ներդրվի հստակ լիցենզավորում, աշխատանքային ժամերի սահմանափակում (հոգնած վարորդը վտանգ է երթևեկության համար) և պարտադիր բժշկական ու տեխնիկական զննում։ Սա ինքնաբերաբար կֆիլտրի շուկան «պատահական» և թալանին մասնակցող տարրերից։

     

    3. Մրցակցային Ալտերնատիվի Ստեղծում (Ազգային Պլատֆորմ)

    Մոնոպոլիան կոտրելու լավագույն միջոցը պետական կամ համայնքային այլընտրանքն է։

     

    Մունիցիպալ/Ազգային Տաքսի Հավելված: Երևանի քաղաքապետարանը կամ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը կարող է մշակել միասնական, ազգային տաքսի հարթակ (ինչպես արվել է աշխարհի մի շարք մեգապոլիսներում)։

     

    Ցածր կոմիսիոն և կայուն գին:Այս հարթակը վարորդներից կպահի նվազագույն միջնորդավճար (միայն սերվերների և համակարգի սպասարկման համար՝ օրինակ 3-5%), ինչի հաշվին սակագինը կլինի կայուն, հիմնավորված և էժան, իսկ վարորդները սիրով կանցնեն այդ համակարգին՝ Yandex-ին բարձր տոկոսներ չվճարելու համար։

     

    4. Հանրային Տրանսպորտի Ռադիկալ Բարելավում (Մոնոպոլիայի Սպանիչը)

     

    Մարդիկ տաքսիից օգտվում են ոչ թե լավ կյանքից, այլ որովհետև այլընտրանք չունեն։

     

    24/7 Հանրային տրանսպորտ: Երթուղիների աշխատանքը պետք է երկարացվի, իսկ հիմնական ուղղություններով ներդրվեն գիշերային ավտոբուսներ։ Ուղևորափոխադրումների կանոնավորություն: Երբ քաղաքացին վստահ լինի, որ ավտոբուսը կամ մետրոն հասանելի են յուրաքանչյուր 5 րոպեն մեկ և ունեն առանձնացված գծեր (խցանումների մեջ չեն կանգնում), տաքսի ծառայությունների պահանջարկը կտրուկ կնվազի, ինչն ավտոմատ կերպով կջարդի նրանց գները։

     

    Ամփոփում:

     

    Լուծումը կայանում է «Կոշտ կարգավորում + Սեփական այլընտրանք + Հանրային տրանսպորտի զարգացում» բանաձևի մեջ։ Առանց քաղաքական կամքի և թվային գիշատիչներին սանձելու պատրաստակամության՝ այս թալանը շարունակվելու է, քանի որ «խրտվիլակների» դեմ պայքարողները հաճախ հենց իրենք են սնվում նմանատիպ ստվերային կամ կիսաստվերային հնարավորություններից։

     

    ԵՎ մի փոքրիկ հարց ևս։ Լողավազան փակող, առյուծ սրսկող ոնց որ մոռացել ես , թէ ով է Յանդեքսի տերը ՞։ Բա մի հատ հետաքրքրվի թէ Երևանցի ուղևորի փողը ինչու է գնում Ուսմանովի մեծ գրպան



  • Գագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրը








    Ի պատասխան իշխանական մամուլում նախօրեին հրապարակված և ակտիվորեն տարածվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների նամակի վերաբերյալ հարցադրումների՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ փաստերը։

     

    Նամակի հեղինակ հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները նախ իրենց երկրում հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել իրենց տնօրեն Համլետ Թումանյանի դեմ, որը, ի դեպ, երկար տարիներ եղել է Արման Օլամաեինի հոր մտերիմ ընկերը։

     

    Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու դատարաններում գործի բազմակողմանի քննության արդյունքում երկրորդ ատյանի դատարանը կայացրել է վերջնական դատական ակտ, որով հստակ արձանագրվել է, որ Համլետ Թումանյանի գործողություններում որևէ հանցակազմ կամ խարդախության հատկանիշ առկա չէ։

     

    Դրանից հետո հայր և որդի Օլամաեինները գրավոր ընդունել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած 14,5 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան պարտավորագիր։ Նրանք ստանձնել են պարտավորություն վերադարձնել այդ գումարը երկու տարվա ընթացքում՝ մինչև 2026 թվականը։

    Սակայն պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո, իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու փոխարեն, հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն և իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներով։ Այս գործողությունների նպատակը, ըստ առկա փաստերի, ակնհայտորեն իրենց ֆինանսական պարտավորությունների կատարումից խուսափելն ու պարտքի վերադարձը բացառելն է։

     

    Ձեզ են ներկայացվում Իրանի Իսլամական Հանրապետության երկրորդ ատյանի դատարանի վերջնական դատական ակտի բնօրինակը և դրա պաշտոնական հայերեն թարգմանությունը, ինչպես նաև պարտավորագրի պատճենը։ Այս փաստաթղթերը յուրաքանչյուրին հնարավորություն են տալիս սեփական գնահատականը տալ ներկայացված իրողություններին։

     

    Փաստաթղթերի բովանդակությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հնչեցված մեղադրանքները չեն հիմնավորվում օբյեկտիվ փաստերով, իսկ նախաձեռնված քրեական վարույթը հիմնված է այնպիսի պնդումների վրա, որոնք ակնհայտ հակասում են արդեն իսկ գոյություն ունեցող փաստաթղթերին և դատական ակտերին։

     

    Ի պատասխան իշխանական մամուլում նախօրեին հրապարակված և ակտիվորեն տարածվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների նամակի վերաբերյալ հարցադրումների՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ փաստերը։

     

    Նամակի հեղինակ հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները նախ իրենց երկրում հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել իրենց տնօրեն Համլետ Թումանյանի դեմ, որը, ի դեպ, երկար տարիներ եղել է Արման Օլամաեինի հոր մտերիմ ընկերը։

     

    Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու դատարաններում գործի բազմակողմանի քննության արդյունքում երկրորդ ատյանի դատարանը կայացրել է վերջնական դատական ակտ, որով հստակ արձանագրվել է, որ Համլետ Թումանյանի գործողություններում որևէ հանցակազմ կամ խարդախության հատկանիշ առկա չէ։

     

    Դրանից հետո հայր և որդի Օլամաեինները գրավոր ընդունել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած 14,5 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան պարտավորագիր։ Նրանք ստանձնել են պարտավորություն վերադարձնել այդ գումարը երկու տարվա ընթացքում՝ մինչև 2026 թվականը։

    Սակայն պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո, իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու փոխարեն, հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն և իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներով։ Այս գործողությունների նպատակը, ըստ առկա փաստերի, ակնհայտորեն իրենց ֆինանսական պարտավորությունների կատարումից խուսափելն ու պարտքի վերադարձը բացառելն է։

     

    Ձեզ են ներկայացվում Իրանի Իսլամական Հանրապետության երկրորդ ատյանի դատարանի վերջնական դատական ակտի բնօրինակը և դրա պաշտոնական հայերեն թարգմանությունը, ինչպես նաև պարտավորագրի պատճենը։ Այս փաստաթղթերը յուրաքանչյուրին հնարավորություն են տալիս սեփական գնահատականը տալ ներկայացված իրողություններին։

     

    Փաստաթղթերի բովանդակությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հնչեցված մեղադրանքները չեն հիմնավորվում օբյեկտիվ փաստերով, իսկ նախաձեռնված քրեական վարույթը հիմնված է այնպիսի պնդումների վրա, որոնք ակնհայտ հակասում են արդեն իսկ գոյություն ունեցող փաստաթղթերին և դատական ակտերին։



  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր



    Քաղաքականություն






    Հուլիսի 10-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները աշխատանքային այցով եղան Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերում  և հանդիպումներ ունեցան տեղի բնակիչների հետ։

    Հետընտրական շրջանում կայացած առաջին մարզային այցի և քաղաքացիների հետ հանդիպման նպատակը բնակավայրերում կուտակված խնդիրների գույքագրումն էր։

    Նման այցերը շարունակական են լինելու։




  • «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու



    Հասարակություն





    «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունիս ամսվա շահառուն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամն էր, որն ապահովում է Հայաստանի բոլոր երեխաների համար որակյալ կրթության հասանելիություն՝ անկախ նրանց բնակության վայրից:  Կուտակված 5.062.971 դրամն ուղղվելու է Ուսուցիչների առաջնորդության ծրագրի իրականացմանը։ Աջակցության շնորհիվ երիտասարդ մասնագետները կվերապատրաստվեն և կգործուղվեն մարզային դպրոցներ՝ խոցելի համայնքներում դասավանդելու և կրթության որակը բարելավելու նպատակով։ 

    Նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն է, որը Հայաստանում լայնամասշտաբ անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքներ է իրականացնում՝ նպաստելով տեղական կենսաբազմազանության պահպանմանը։

    Հատկապես այս տարի, երբ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը, առանձնահատուկ նշանակություն է ստանում յուրաքանչյուրիս մասնակցությունը  բնության պահպանման ծրագրերին։

    Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մեր երկրում կանաչ տարածքների ավելացումը յուրաքանչյուրիս պարտքն է։

    «Մեր օրերում կայուն զարգացումն այլևս ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով մեր հաճախորդների հետ միասին նպաստում ենք ավելի կանաչ և կայուն միջավայրի ձևավորմանը՝ աջակցելով երկարաժամկետ բնապահպանական ծրագրերին և գործնականում իրականացնելով ESG-ի մեր հանձնառությունը»,- ընդգծել է Տաթևիկ Վարդևանյանը։

    «Մի դրամի ուժը» նախաձեռնության հետ մենք արդեն տնկել ենք ավելի քան 52,000 ծառ Հայաստանի տարբեր շրջաններում։ Այս ձեռքբերումը նաև Իդրամի և ԱյԴի Բանկի օգտատերերինն է։ Տարիներ անց, երբ մեր տնկած անտառները կվերածվեն կայուն էկոհամակարգերի, դրանք կուժեղացնեն մեր երկիրն ու կծառայեն մեր ապագա սերունդներին»,-նշել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։

    «Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։

    IDBANK ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




  • Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից



    Հասարակություն





    Ֆիզիկական և իրավաբանական անձինք մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը կարող են ձեռք բերել Յունիբանկի նոր թողարկման սովորական բաժնետոմսեր՝ 390 ՀՀ դրամ տեղաբաշխման գնով։ Ընթացիկ թողարկման ծավալը կազմում է 3,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ներդրման նվազագույն ծավալը՝ 1 014 000 ՀՀ դրամ։

     Յունիբանկը բաժնետերերին հնարավորություն է տալիս ոչ միայն օգտվելու բաժնետոմսերի արժեքի հնարավոր աճից, այլև ստանալու շահութաբաժիններ։ 2015 թվականին իրականացված IPO-ից ի վեր Յունիբանկի բաժնետոմսերի արժեքն աճել է շուրջ 70%-ով: Աճել է նաև Բանկի բաժնետերերին վճարվող շահութաբաժինների ծավալը: Եթե 2023 թվականի արդյունքներով բաժնետերերին վճարվել է 4,1 մլրդ դրամ, ապա 2024 թվականի արդյունքներով՝ 7,8 մլրդ դրամ, իսկ 2025 թվականի արդյունքներով՝  9,3 մլրդ դրամ:

     Միաժամանակ Յունիբանկը հատուկ իր բաժնետերերի համար՝ անկախ բաժնետոմսերի դասից, իրականացնում է 9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ դրամային պարտատոմսերի տեղաբաշխում։ Անժամկետ պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին 36 ամիսների համար սահմանված է տարեկան 13,25%, ինչը տվյալ ներդրումային գործիքը դարձնում է շուկայի ամենագրավիչ ներդրումային առաջարկներից մեկը։ 36 ամսից հետո պարտատոմսերի եկամտաբերությունը կձևավորվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա։ Յունիբանկի բաժնետեր չհանդիսացող ներդրողները նույնպես կարող են ձեռք բերել անժամկետ պարտատոմսեր՝ մասնակցելով Բանկի ընթացիկ բաժնետոմսերի տեղաբաշխմանը։

     Բանկի բաժնետերերին՝ կախված ձեռքբերված բաժնետոմսերի ծավալից, Յունիբանկն անվճար տրամադրում է նաև պրեմիում դասի Visa կամ Mastercard քարտեր:

     «Յունիբանկի բաժնետոմսերի նախորդ թողարկումների հաջող տեղաբաշխումները վկայում են մեր ընտրած զարգացման ռազմավարության նկատմամբ ներդրողների վստահության մասին։ Բանկի՝ ազատ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի (free float) մասնաբաժինն արդեն գերազանցում է 10%-ը։ Այս անգամ մենք շուկային ներկայացրել ենք Հայաստանի համար նոր՝ հիբրիդային ներդրումային առաջարկ, որը հնարավորություն է տալիս միաժամանակ ձեռք բերել Յունիբանկի բաժնետոմսեր և բարձր եկամտաբերություն ունեցող անժամկետ պարտատոմսեր։ Այս մոդելը ներդրողներին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դիվերսիֆիկացնել իրենց ներդրումները և օգտվել երկու ֆինանսական գործիքների առավելություններից։ Լինելով հրապարակային ընկերություն՝ մենք առաջնորդվում ենք թափանցիկության և հաշվետվողականության բարձր չափանիշներով՝ շարունակաբար ստեղծելով երկարաժամկետ արժեք մեր բաժնետերերի համար»,– նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

    Յունիբանկը 2025 թվականն ավարտել է 9,8 մլրդ ՀՀ դրամ զուտ շահույթով՝ ապահովելով հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի աճ։ Բանկի ակտիվները կազմել են գրեթե 400 մլրդ ՀՀ դրամ։ Վարկային ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 32,5%-ով՝ 2025 թվականին հասնելով 264,6 մլրդ դրամի։ Մանրածախ վարկային պորտֆելը աճել է 24%-ով, իսկ կորպորատիվ վարկային պորտֆելը՝ 37%-ով։

    2025 թվականի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են 343,6 մլրդ դրամ։ Թողարկված պարտատոմսերի պորտֆելը տարվա ընթացքում աճել է 70%-ով։ Յունիբանկը շարունակաբար ներդրում է կատարում թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման մեջ՝ ստեղծելով ժամանակակից ֆինանսական հարթակ, որն ապահովում է Բանկի կայուն աճն ու մրցունակությունը։

    Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը։

    Բաժնետոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. մայիսի 13-ի N 1/210Ա որոշմամբ, անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի N 1/427Ա որոշմամբ, իսկ ծրագրային ազդագրի լրացումները՝ 2026թ.-ի մայիսի 22-ի N 1/228Ա և հունիսի 29-ի N 1/282Ա որոշումներով։

    Ներդրողները բաժնետոմսերի և անժամկետ պարտատոմսերի ազդագրերը, ինչպես նաև կից ներկայացվող փաստաթղթերի տպագիր տարբերակները կարող են ստանալ Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակները՝ www.unibank.am կայքում։



  • Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան

    Կինը քաղաքականության մեջ… կանանց քաղաքական մասնակցության, հավասար հնարավորությունների, առաջնորդության և հանրային կյանքում նրանց ներգրավվածության ծեծված թեմաներով տասնյակ տարիներ Հայաստանում անհաշիվ թրեյնինգներ, հանդիպում-քննարկումներ են անցկացվել ու էլ չասեմ, թե ինչ հոգեցունց, սրտաճմլիկ օրակարգեր են ստեղծվել ու տարածվել: Սակայն երբեք չի խոսվել՝ արդյո՞ք վաղը հանրային, քաղաքական ակտիվություն անող կինը չի դառնալու քաղաքական բանտարկյալ միայն նրա համար, որ հանդգնում է դեմ գնալ օրվա իշխանության պարտադրած հակաազգային քաղաքականությանը, ճշմարտությունները բարձրաձայնելով արդյոք թիրախ չի՞ դարձնում ինքն իրեն, իր երեխաներին ու առհասարակ իր ընտանիքին, և ի վերջո, ի՞նչ ուղերձ է ստանում հայ կինը, երբ տեսնում է, որ քաղաքական դիրքորոշման համար ակտիվ կանայք դառնում են քրեական հետապնդման, ձերբակալությունների, հանրային նվաստացման, բռնաճնշումների թիրախ։

  • Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց… «Փաստ»



    Մամուլ





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Իրավապաշտպան, օրերս իր այդ գործունեության համար ԵՊՀ-ից «դուրս թողնված» փաստաբան Ռուբեն Մելիքյանը միանգամայն դիպուկ նկատել է, որ ինչ-ինչ շրջանակներ (կարելի է վստահ նշել՝ իշխանական ու մերձիշխանական) շրջանառում են մի «թեզ», թե իբր «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները»։ Իրավապաշտպանը մի քանի հարթության մեջ քննում է այդ «թեզը»՝ նկատելով, որ եթե դա վերլուծենք տրամաբանության դիրքերից, ապա «ժողովրդավարություն» երևույթի անխզելի մաս են «Մարդու հիմնարար իրավունքները»: Հետևաբար, «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները» թեզը հանգիստ կարելի է վերաձևակերպել այսպես՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել ժողովրդավարությունը»։ Իսկ դա աբսուրդ է, անհեթեթություն (խիստ մեղմ ասած):

    Հիշյալ թեզը դիտարկելով բարոյականության դիրքերից՝ իրավապաշտպանը նկատում է. «Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով», ու էական չէ, թե որն է այդ արժեքը՝ ռե՞յխը (ֆաշիզմի դեպքում), դասակարգային շա՞հը (բոլ շևիզմի դեպքում), թե՞ «ժողովրդավարությունը»։ Էականն այն է, որ ստեղծվի թշնամու կերպար, որն իբր ոտնձգում է «բարձրագույն արժեքին», ուստի պետք է ամեն գնով ոչնչացվի: Շեշտադրվում է հենց «ամեն գնով»-ը։ Արժեքային բանաձևն էլ «նպատակն արդարացնում է միջոցն» է։ Իսկ դա հանրային բարոյականության ամեն տեսակ աղճատումների ունիվերսալ արդարացումն է, այսինքն՝ բարոյականության հակոտնյան:

    Դժվար է չհամաձայնել: Հետաքրքրվողները կարող են Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջում ծանոթանալ նաև իրավական տեսանկյունից «թեզի» դիտարկմանը, իսկ մենք շարունակենք «բարոյական ասպեկտից»: Առավել ևս, որ, «ժողովրդավարությունից» զատ, Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հաճախ է վկայակոչում նաև «ինքնիշխանությունը», «իրական Հայաստանը», «խաղաղության օրակարգը»: Ու այդ ամենը մատուցվում է այն սոուսով, որ իրենց բոլոր ընդդիմախոսներն իբր դեմ են ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, Հայաստանին, խաղաղությանը: Ավելին, ոչ թե «դեմ են» (դա անցած փուլ է), այլ արդեն սպառնալիք են ու… պետք է ոչնչացվեն, «կզզացվեն», կալանավորվեն և այլն («կրքոտ հռետորի» բառամթերքն ամբողջությամբ չմեջբերենք՝ խնայելով ընթերցողի նյարդերը):

    Ու սա առանցքային պահն է, առանց որի երևի դժվար կլինի ամբողջական գնահատական տալ մեր օրերում կատարվող իրավաքաղաքական «բեսպրեդելին», ընկալել դրա խորքային էությունը: Երբ խորամուխ ես լինում մերօրյա երևույթների մեջ, անհնար է չնկատել, որ գործնականում հաստատվում է բռնատիրություն, մեկ անձի քմահաճույքի իշխանություն: Եվ, որ ամենից զավեշտականն ու ողբերգականն է միաժամանակ, բռնապետությունը հաստատվում է «հանուն ժողովրդավարության», մարդկանց ազատությունները սահմանափակվում են… «հանուն ազատության», Արցախի հանձնումն ու հայաթափումը իրականացվում են… հանուն Հայաստանի, դեռ մի բան էլ հպարտանում են դրանով, համարում ձեռքբերում:

    Իզուր չի ասվում՝ դժոխք տանող ճանապարհը սալարկված է «բարի մտադրություններով»:

    Բայց դա դեռ իր հերթին: Ցանկացած բռնատիրություն չի կարող «յոլա գնալ» առանց հոգեբանական ու ֆիզիկական ահաբեկության: Հասկանալի է, որ հիմա 21-դ դարն է: Համապատասխանաբար՝ մեթոդաբանությունն ու գործիքները որոշ փոփոխություններ են կրել: Բայց, մեծ հաշվով, ի՞նչ կա խոշոր ու նկատելի, նաև ոչ այնքան խոշոր գործիչների ամենօրյա հետապնդումների, կալանավորումների, «մասկի-շոուների» տակ: Մեծ հաշվով, բացի մեկ անձի քինախնդրությունից, «մուռ հանելու» ձգտումներից, դա արվում է նաև ընդհանուր հասարակությանն ահաբեկելու, լռեցնելու, կամազրկելու, ենթարկեցնելու, դիմադրության ցանկությունից անգամ զրկելու նպատակով: Այն բանի համար, որ իշխանությունն ինչ էլ անի, ինչ անընդունելի կամ թեկուզ քննադատելի քայլի դիմի էլ, միմիայն… փառաբանվի:

    Հենց այնպես չէր, որ Նիկոլ Փաշինյանը, որ նույնիսկ ԿԸՀ պաշտոնական տվյալներով ստացել էր քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների հազիվ 49 տոկոսը, առաջին բաներից մեկը, որ արեց, մնացյալ 51 տոկոս քաղաքացիներին պիտակավորելը, վիրավորելն ու «կառաշակեր» անվանելն էր: Ավելին, նա չխորշեց Հայաստանի ավելի քան կես միլիոն քաղաքացիների պիտակավորել որպես «պատերազմի կողմնակիցներ»: Բայց այստեղ խնդիրը գործածած պիտակների վիրավորական կամ անհեթեթ լինելը չէ: Բուն հարցն այն է, որ իշխող վարչախումբն անկարող է հանդուրժել որևէ անհամաձայնություն, որևէ ինքնուրույն մտածողություն, որևէ այլ կարծիք: Ավելին, իշխող վարչախումբն իրեն համարում է բացառապես իրեն ընտրողների իշխանություն, իսկ իրեն ձայն չտված մարդկանց (որ ավելի շատ են հանրագումարում) ընկալում է որպես թշնամի, համարում է, որ նրանք բացարձակապես ոչ մի իրավունք չունեն՝ բանտարկված ու բռնադատված լինելու «իրավունքից» բացի, համարում է, որ նրանց բոլորին պիտի «աքսորել» «վարժական հավաքների»: Ավելին, առանձին մերձիշխանական քարոզիչներ կամ իշխանության համակիր ֆեյսբուքյան օգտատերեր բացեիբաց կոչեր են անում «բոլորին դատել», «բոլորին քշել Ռուսաստան», «բոլորին այս անել, այն անել»: Իսկ իշխանությունը «կրքոտ» յուղեր է լցնում այդ կրակին:

    Ի՞նչ անել: Անհատական մակարդակում՝ առնվազն մարդ մնալ: Այսինքն՝ լռել յայն չհամակերպվել անընդունելի երևույթներին ու դրսևորումներին, իշխանության հնչեցրած քարոզչական փուչիկ թեզերը «հալած յուղի տեղ չընդունել», չդադարել ինքնուրույն մտածել, հավատարիմ մնալ ավանդական ու ազգային արժեքներին, հասարակական ու ընտանեկան բարոյական կողմնորոշիչներին, չկորցնել դրանք:

    Հա, ու շարունակել «բզել» ազգային, ընդդիմադիր ուժերին, որ արագացնեն իրենց վերակազմակերպվելու ընթացքը:

    Սա առանձին վերցրած այս կամ այն քաղաքական կամ հասարակական գործչի իրավունքի հարց չէ: Սա առանձին վերցրած մեկ կամ մի քանի տասնյակ մարդու հանիրավի ազատազրկման կամ հալածանքի հարց չէ: Սա մեզանից յուրաքանչյուրի ու բոլորի իրավունքների հարցն է. սեփական երկրում ազատ ու ապահով ապրելու իրավունքի, սեփական ազգային, մշակութային, պատմական ժառանգությանը տիրապետելու և այն պահպանելու ու զարգացնելու իրավունքի, սեփական կարծիք ունենալու և այն արտահայտելու իրավունքի, սեփական հայրենիքը թշնամու շահերի սպասարկման «անցողիկ բակի» չվերածելու իրավունքի, սեփական երեխաների, թոռների՝ ապագա ունենալու իրավունքի հարց է վերջապես:

    Սա հավաքականորեն լինելու իրավունքի, այլ ոչ թե վերամբարձ արտահայտությունների գոռգոռոցի տակ դեպի անէություն ընթանալու հարց է:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»



    Մամուլ





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Ակնհայտ է, ու այդ մասին ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում են քաղաքական գործիչները, փորձագետները, լրատվամիջոցները, որ Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցները, ինստիտուտները, այդ թվում՝ այսպես ասած՝ «անկախ մարմինները», վերածվել են առանձին վերցրած մեկ կուսակցության ու նրա միահեծան ղեկավարի քմահաճույքներն ու շահերը սպասարկող մարմինների, ավելի ճիշտ՝ «գործիքների»: Լինի դա պետական կառավարման համակարգը, լինեն իրավապահ մարմինները, քննչականը, թե դատական իշխանությունը:

    Այդ շարքը համալրում է նաև կրթական համակարգը, մասնավորապես՝ բուհականը, հատկապես՝ Երևանի պետական համալսարանը: Այն, որ բուհական համակարգը քաղաքականացված է մինչև ուղնուծուծը, ակնառու է: Ընդ որում, դա արվում է մի իշխանության կողմից, որի ղեկավարը նախկինում աղմկում էր բուհերի քաղաքականացվածության դեմ: Հիմա տոտալ քպականացվում է: Ավելին, մի կողմ են դրվում դասախոսների մասնագիտական որակները, և առաջնային են համարվում բացառապես քաղաքական հայացքները:

    Ահավասիկ. ԵՊՀ ղեկավարությունը միակողմանիորեն ու առանց որևէ հիմնավորման դադարեցրել է աշխատանքային պայմանագրերը երկարամյա և վաստակաշատ դասախոսներ՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի, իրավագիտության թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանի հետ: Դեռ չենք խոսում մի ամբողջ ամբիոնի՝ «արտասահմանյան գրականության ամբիոնի» փակման մասին: Սա՝ միայն վերջին շրջանում. նման օրինակները բավականին շատ են:

    Որքան էլ ԵՊՀ-ն օրումեջ երկար-բարակ պարզաբանումներ հրապարակի, միևնույնն է, պարզ է, որ թե՛ աշխատանքային պայմանագրերի նշված դադարեցումները, թե՛ ամբիոնի հետ կապված տհաճ պատմությունը պայմանավորված են գերազանցապես քաղաքական պատճառներով: Բանն այն է, որ նշված դասախոսները կա՛մ ընդդիմադիր հայացքներ ունեն, կա՛մ ակտիվ հրապարակային ելույթներ են ունենում, կա՛մ էլ, օրինակ՝ Ռուբեն Մելիքյանի դեպքում, զբաղվում են իրավապաշտպան գործունեությամբ, բարձրաձայնում են քաղաքական հալածանքների մասին:

    Եվ ԵՊՀ ղեկավարությունն էլ, ըստ էության, չի ցանկանում «դուրս գալ» իշխող վարչախմբի «ուղեգծից»: Այսինքն, ԵՊՀ ղեկավարությունը բացահայտ ցուցադրում է իր «քաղաքականացվածությունը», ավելին՝ կոնկրետ «քպականացվածությունը»: Իսկ որ դրանից տուժելու է կրթության որակը, որ համալսարանից դուրս են մնում սիրված, պրոֆեսիոնալ դասախոսներ, ՔՊ-ի ու ԵՊՀ-ի ղեկավարության պետքը չէ…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում