Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար | Քաղաքականություն

Written by

in

ՆԳ նախկին փոխնախարար Դավիթ Համբարյանը հաստատել է տեղեկությունները, որ պատրաստվում է ստանձնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ համապատասխան առաջարկը ստացել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանից։

Անդրադառնալով խորհրդարանի մեծ աշխատակազմը ղեկավարելու իր կարողությանը՝ Համբարյանը հիշեցրել է իր կենսագրությունը՝ շեշտելով, որ նախկինում ղեկավարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, որն իր կազմով շատ ավելի մեծ է: Նա նաև աշխատել է երկու նախարարություններում որպես փոխնախարար։  

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *