Խառը ոճի մարզիկ Սուլեյման Մահմադովը, որն ազգությամբ տաջիկ է, Երևանում հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով։
Նրա մանկության ընկերը՝ Հրաչը, զոհվել է 2021թվականին։ Սուլեյման Մահմադովը հաճախ է իր հարցազրույցներում խոսում այդ մասին և նշում, թե միաժամանակ նաև Հայաստանն է ներկայացնում։ Ասում է՝ այնքան է սիրել մեր երկիրը, այնքան շատ հայ ընկերներ ունի, որ չի բացառում՝ մի օր Հայաստան կտեղափոխվի։
Leave a Reply